Պերճանուշ Մսրյան
հայ ճարտարապետներ
Պերճանուշ Համբարձումի Մսրյան-Օքսուզյան (օգոստոսի 14, 1914, Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հունվարի 12, 2009, Երևան, Հայաստան), հայ ճարտարապետ, ճարտարագետ-շինարար։ Հայաստանի ճարտարապետների միության անդամ (1943 թ.)[1]: Հայաստանի վաստակավոր շինարար[1]։
Պերճանուշ Մսրյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 14, 1914 |
Ծննդավայր | Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունվարի 12, 2009 (94 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (1938) |
ԿենսագրությունԽմբագրել
Պերճանուշ Մսրյանը ծնվել է 1914 թվականին Ալեքսանդրապոլում։ 1938 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1960-1970 թթ. եղել է ՀԽՍՀ պետշինի պլանավորման և զարգացման բաժնի պետ, 1970-1980 թթ. դասավանդել է Ա. Թամանյանի անվան շինարարական տեխնիկումում[1]։
ՍտեղծագործություններԽմբագրել
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան, կառուցվել է ճարտարապետ Պերճանուշ Մսրյանի նախագծով, 1963
- Ջերմուկ առողջարանային քաղաքի գլխավոր նախագիծ (1945 թ.)
- Երևանի կենտրոնի մանրակրկիտ պլանավորման նախագիծ (1938 թ.)
- Երևանի Նոր Արեշի, Նորքի, Շահումյանի, Հարավարևմտյան և Հարավարևելյան շրջանների մանրակրկիտ պլանավորման նախագիծ։ «Հաղթանակ» և Ա. Պուշկինի անվան զբոսայգիների պլանավորում և կանաչապատում, Հրազդանի շրջանում կիրճի և Պասկևիչի բլրի պլանավորում և կանաչապատում
- Երևանի կենտրոնում և ծայրամասերում բնակելի թաղամասերի պլանավորում և կանաչապատում
- Բնակելի տուն Երևանի Չարենցի փողոցում
- Ավետիք Իսահակյանի տուն թանգարան, առանձնատներ Բաղրամյան պողոտայում
- Երևանի «Պոլիվինիլացետատ» գործարանի կառավարում
- Պանսիոնատներ Ջերմուկ առողջավայրում։ Ջերմուկի քաղաքային զբոսայգու բարեկարգում
- Մասնակցություն «Մեծ Երևան» ընդհանուր ծրագրի մշակմանը (1951 թ.)
- Երևանում Բաղրամյան, Սայաթ Նովա պողոտաների և Չարենցի փողոցի կառուցման նախագիծ
ԵրկերԽմբագրել
«Այգիների տարածքի կանաչապատում», Երևան, 1950 թ.:
ՊարգևներԽմբագրել
- ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվավոր դիպլոմ (1945 թ.)
- Հայաստանի վաստակավոր շինարար
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 «Պերճանուշ Համբարձումի Մսրյան-Օքսուզյանի մասին Հայաստանի ճարտարապետների միության կայքում»։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-01-ին։ Վերցված է 2018-09-15