Սրտակրանքի բորբոքում
Սրտակրանքի բորբոքում, պերիկարդիտ (հուն․՝ περιχαρδιος՝ հարսրտային), պերիկարդի՝ սիրտը շրջապատող ֆիբրոզ թաղանթի, բորբոքում[2]։ Ախտանշանները սովորաբար ընդգրկում են հանկարծակի սկսվող կրծքավանդակի սուր ցավ[3]։ Ցավը կարող է նաև տեղակայվել ուսերում, պարանոցի և մեջքի շրջանում[3]։ Սովորաբար ցավը թուլանում է նստած դիրքում և սաստկանում պառկելիս կամ խորը շնչելիս[3]։ Այլ ախտանշաններից են տենդը, թուլությունը, սրտխփոցը և հևոցը[3]։ Երբեմն ախտանշանները զարգանում են աստիճանաբար։
Սրտակրանքի բորբոքում | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Հիվանդության ախտանշաններ | բորբոքում[1] |
Վնասում է | պերիկարդ |
Բժշկական մասնագիտություն | սրտաբանություն |
ՀՄԴ-9 | 420.0, 420.90, 420.91, 420.99, 423.1 և 423.2 |
ՀՄԴ-10 | I01.0, I09.2, I30 և I32 |
![]() |
Պերիկադիտի ամենահաճախ հանդիպող պատճառը վիրուսային ինֆեկցիան է[4]։ Այլ պատճառներից են բակտերիալ ինֆեկցիաները (օր․՝ տուբերկուլյոզ), ուրեմիան, քաղցկեղը, սրտամկանի ինֆարկտը, աուտոիմուն խանգարումները և կրծքավանդակի վնասումը[4][5]։ Պատճառը հաճախ մնում է անհայտ։ Ախտորոշումը հիմնված է կրծքավանդակի ցավի, պերիկարդի քսման աղմուկի, ԷՍԳ փոփոխությունների և սրտի շուրջը հեղուկի կուտակման վրա[6]։ Նման ախտանշաններ առաջացնող այլ պաթոլոգիաների թվին է պատկանում սրտամկանի ինֆարկտը[3]։
Բուժումը հիմնականում իրականացվում է ՈՍՀԲԴ-ի և երբեմն կոլխիցինի միջոցով[7]։ Անհրաժեշտության դեպքում կարող են կիրառվել ստերոիդներ[7]։ Սովորաբար ախտանշաններն անցնում են մի քանի օրում կամ շաբաթում, բայց երբեմն տևում են ամիսներ[8]։ Բարդությունները ներառում են սրտային տամպոնադա, սրտամկանի բորբորքում և կոնստրիկտիվ պերիկարդիտ[9][10]։ Պերիկարդիտը կրծքավանդակի ցավի ամենաքիչ հանդիպող պատճառն է[11]։ Տարեկան ախտահարվում են 10,000-ից 3 մարդ[10]։ Ամենահաճախ ախտահարվողներն են 20-ից 50 տարեկան արական սեռի ներկայացուցիչները[12]։ Ախտահարվածներից մոտ 30%-ի մոտ հիվանդությունը կրկնվում է[12]։
Նշաններ և ախտանշաններ Խմբագրել
Պերիկարդիտին բնորոշ է հետկրծոսկրային կամ ձախ հարկրծոսկրային շրջանի ցավը, որը կարող է ճառագայթել դեպի սեղանարդաձև մկան (թիակի ստորին հատված)։ Ցավը սովորաբար թուլանում է նստելիս կամ առաջ թեքվելիս և սաստկանում է պառկելիս կամ ներշնչելիս[13]։ Ցավը կարող է նմանակել կրծքային հեղձուկին (ստենոկարդիային), սակայն տարբերվում է նրանով, որ փոփոխվում է մարմնի դիրքը փոխելիս, այն դեպքում, երբ կրծքային հեղձուկի դեպքում ցավը մշտական է և ճնշող բնույթի։ Այլ ախտանշաններից են չոր հազը, տենդը, թուլությունը և անհանգստությունը։
Սրտամկանի ինֆարկտի ցավին նման լինելու պատճառով, պերիկարդիտը հաճախ սխալմամբ ախտորոշվում է որպես ՍԻ։ Սրտամկանի սուր ինֆարկտը կարող է բերել պերիկարդիտի առաջացման, սակայն կա ախտանշանների որոշակի տարբերություն։ Ստորև ներկայացված աղյուսակում տրված են պերիկարդիտի և ՍԻ հիմնական տարբերությունները[13]․
Պերիկարդիտ | Սրտամկանի ինֆարկտ | |
---|---|---|
Ցավի նկարագրություն | Սուր, թոքամզային, հետկրծոսկրային կամ ձախ հարկրծոսկրային ցավ։ | Սեղմող, ճնշող բնույթի ցավ, ծանրության զգացում։ Հիվանդը սովորաբար նկարագրում է բռունցքը կամ ափը կրծքին սեղմելով։ |
Ճառագայթում | Ցավը ճառագայթում է դեպի սեղանարդաձև մկան՝ թիակի ստորին հատված կամ չի ճառագայթում։ | Ցավը ճառագայթում է դեպի ծնոտ կամ ձախ ձեռք, կամ չի ճառագայթում։ |
Ֆիզիկական ակտիվություն | Ցավը չի փոխվում։ | Ցավը կարող է ուժեղանալ։ |
Դիրք | Ցավը ուժեղ է պառկած կամ խորը ներշնչելիս։ | Կախված դիրքից չի փոխվում։ |
Սկիզբ և տևողություն | Հանկարծակի ցավ, որը տևում է ժամեր կամ օրեր։ | Հանկարծակի սկսվող կամ աստիճանաբար ուժեղացող ցավ, որը կարող է ժամանակ առ ժամանակ անցնել կամ տևել ժամեր։ |
Ֆիզիկալ զննում Խմբագրել
Պերիկարդիտի դասական նշանն է պերիկարդի քսման աղմուկը, որը սովորաբար լսվում է կրծոսկրի ձախ ստորին եզրին։ Այլ նշաններից են անհանգիստ հիվանդը, դիրքային ցավը, ուժեղացած քրտնարտադրությունը։ Սրտի տամպոնադայի դեպքում՝ պարադոքսալ պուլսը և Բեկի եռյակը՝ սրտի տոների խլացում, ցածր զարկերակային ճնշում և լծային երակների լայնացում։
Բարդություններ Խմբագրել
Պերիկարդիտը կարող է բերել պերիկարդիալ խոռոչում հեղուկի կուտակման և ի վերջո սրտի տամպոնադայի առաջացման։ Սա կարող է դիտվել այն հիվանդների մոտ ովքեր ունեցել են պերիկարդիտի դասական նշաններ, ապա դիտվել է նշանների բարելավում, սակայն հետո զարգացել են սրտի տամպոնադայի նշաններ․ քնկոտություն, պարադոքսալ պուլս (ներշնչման ժամանակ սիստոլիկ ԶՃ-ի իջեցում ամենաքիչը 10 մմսս․․- ով), ցածր ԶՃ, լծային երկաների լայնացում, սրտի տոների խլացում։
Այս դեպքերում ԷՍԳ - ով կարող է դիտվել էլեկտրական ալտերացիա՝ պայմանավորված պերիակարդիալ խոռոչում կուտակված հեղուկի մեջ սրտի լողալով։ Կարող է դիտվել նաև գիտակցության մթագնում՝ պայմանավորված գլխուղեղի հիպոպերֆուզիայով։
Տամպոնադան կարող է հաստատվել Էխոսրտագրությամբ, որը ցույց է տալիս պերիկարդիալ էքսուդատ և աջ փորոքի դիաստոլիկ կոլապս։ Կրծքավանդակի ռենտգեն հետազոտությունը սովորաբար ցույց է տալիս սրտի ստվերի մեծացում և մաքուր թոքադաշտեր։ Թոքերում կանգը սովորաբար բացակայում է, քանի որ դիաստոլիկ ճնշման հավասարեցումը բերում է թոքային մազանոթների սեպման ճնշման հավասարեցմանը ներսրտային ճնշումներին։
Պատճառներ Խմբագրել
Ինֆեկցիոն Խմբագրել
Պերիկարդիտի պատճառ կարող են լինել վիրուսային, բակտերիալ կամ սնկային ինֆեկցիաները։
Զարգացած երկրներում 85% դեպքերում պատճառը վիրուսներն են։ Զարգացող երկրներում հաճախակի պատճառ է տուբերկուլյոզը։ Վիրուսային պատճառները ներառում են կոքսակի վիրուսը, հերպես վիրուսը, պարօտիտի վիրուսը և ՄԻԱՎ-ը։
Պնևմոկոկային և տուբերկուլյոզային պերիկարդիտները ամենահաճախ հանդիպողներն են բակտերիալների շարքում։ Հազվադեպ պատճառներից կարող են լինել անաերոբ մանրէները[15]։ Սնկային պերիկարդիտի հաճախ հանդիպող պատճառներից է հիստոպլազմոզը, իսկ իմունանբավարարությամբ անձանց մոտ՝ ասպերգիլուսը, կանդիդան կամ կոկցիդոիդները։ Ամբողջ աշխարհում ինֆեկցիոն պերիկարդիտի ամենատարածված պատճառը տուբերկուլյոզն է։
Այլ Խմբագրել
- Իդիոպաթիկ․ ռուտինային հետազոտություններով ոչ մի սպեցիֆիկ պատճառ չի հայտնաբերվել
- Աուտոիմուն հիվանդություններ․ համակարգային կարմիր գայլախտ, ռևմատիկ տենդ, IgG4-ասոցացված հիվանդություններ[16][17]
- Սրտամկանի ինֆարկտ (Դրեսլերի համախտանիշ)
- Սրտի տրավմատիկ վնասում
- Ուրեմիա (ուրեմիկ պերիկարդիտ)
- Քաղցկեղ
- Որոշ դեղամիջոցների կողմնակի ազդեցություն, օրինակ՝ իզոնիազիդ, ցիկլոսպորին, հիդրալազին, վարֆարին և հեպարին
- Ճառագայթմամբ հարուցված
- Աորտայի շերտազատում
- Հետպերիկարդիոտոմիկ համախտանիշ․ օրինակ՝ ԱԿՇ (աորտոկորոնար շունտավորում) հետո
Ախտորոշում Խմբագրել
Լաբորատոր հետազոտություններ Խմբագրել
Լաբորատոր հետազոտություններով կարող է հայտնաբերվել միզանյութի և կրեատինինի բարձրացում՝ ուրեմիկ պերիկարդիտի դեպքում։ Այնուամենայնիվ, լաբորատոր տվյալները հիմնականում չեն փոփոխվում, սակայն, եթե առկա է սրտամկանի ուղեկցող վնասում, ապա կարող է դիտվել տրոպոնինի, կրեատինկինազայի (CK-MB), միոգլոբինի և լակտատդեհիդրոգենազա-1-ի բարձրացում։
Նախընտրելի առաջնային ախտորոշիչ թեստը ԷՍԳ-ն է, որում երևում է ST սեգմենտի դիֆուզ, թամբաձև էլևացիա և PR սեգմենտի դեպրեսիա բոլոր արտածումներում՝ բացի aVR-ից, սինուսային հաճախասրտություն և հեղուկի առկայության դեպքում նաև QRS կոմպլեքսի վոլտաժի իջեցում։ PR պեդրեսիան սովորաբար երևում է վաղ շրջանում, քանզի նախասրտերը, լինելով ավելի բարակ պատրով, ավելի հեշտ են ենթարկվում բորբոքված պերիկարդի ազդեցությանը։
19-րդ դարից սկսած կատարվել է պերկարդիտի ռետրոսպեկտիվ ախտորոշում՝ պերկարդի կպումների վրա հիմնված[18]։
Սովորաբար պերիկարդիտի պատճառը երբեք չի հայտնաբերվում (հայտնաբերվում է միայն 16-22 տոկոսի մոտ)։
Պատկերային հետազոտություններ Խմբագրել
-
ՈՒՁՀ հետազոտությամբ ստացված պատկերում երևում է պերիկարդիալ էքսուդատը։
-
Կրծքավանդակի ռենտգեն պատկերի վրա երևում է պերիկարդի խոռոչում կուտակված հեղուկը։
Դասակարգում Խմբագրել
Պերիկարդիտը կարող է դասակարգվել ըստ պերիկարդի խոռոչում կուտակված հեղուկի տեսակի[19]։
Ըստ այդմ պերիկարդիտի տիպերն են՝
- շճային
- թարախային
- ֆիբրոզ
- կազեոզ
- հեմոռագիկ
Սուր և քրոնիկ Խմբագրել
Կապված պերիկարդիտի տևողությունից տարբերում ենք սուր և քրոնիկ տիպեր։ Սուր պերիկարդիտը ավելի տարածված է և կարող է հանդես գալ, որպես ինֆեկցիոն կամ իմունոլոգիական հիվանդության, անգամ սրտամկանի ինֆարկտի բարդություն (Դրեսլերի համախտանիշ)։ Քրոնիկ պերիկարդիտի տարբերակներից է կոնստրիկտիվ պերիկարդիտը։ Դասակարգումը կատարվում է հետևյալ կերպ․
- Սուր (<6 շաբաթ), Ենթասուր (6 շաբաթից 6 ամիս) և Քրոնիկ (>6 ամիս)
Բուժում Խմբագրել
Վիրուսային և իդիոպաթիկ պերիկարդիտների դեպքում կիրառվում է ասպիրին կամ այլ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ (օր․՝ իբուպրոֆեն)։ Կարող է կիրառվել նաև կոլխիցին, որը փոքրացնում է պերիկարդիտի կրկնվելու հավանականությունը[20]։
Ծանր դեպքերում կարող է լինել հետևյալի կարիքը՝
- պերիկարդիոցենտեզ՝ տամպոնադայի բուժման համար
- հակաբիոտիկներ
- ստերոիդներ՝ սակայն ցանկալի չեն, քանզի բարձրացնում են կրկնակի պերիկարդիտի ռիսկը
- հազվադեպ՝ վիրահատություն
- կոնստրիկտիվ պերիկարդիտի դեպքում՝ պերիկարդէկտոմիա
Համաճարակաբանություն Խմբագրել
Վիրուսային կամ իդիոպաթիկ պերիկարդիտով հիվանդների մոտ 30%-ի մոտ լինում մեկ կամ ավել կրկնվող դեպքեր։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Disease Ontology — 2016.
- ↑ «What Is Pericarditis?»։ NHLBI։ September 26, 2012։ Արխիվացված օրիգինալից October 2, 2016-ին
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 «What Are the Signs and Symptoms of Pericarditis?»։ NHLBI։ September 26, 2012։ Արխիվացված օրիգինալից հոկտեմբերի 2, 2016-ին։ Վերցված է սեպտեմբերի 28, 2016
- ↑ 4,0 4,1 Tingle LE, Molina D, Calvert CW (նոյեմբերի 15, 2007)։ «Acute pericarditis.»։ American Family Physician 76 (10): 1509–14։ PMID 18052017
- ↑ «What Causes Pericarditis?»։ NHLBI։ September 26, 2012։ Արխիվացված օրիգինալից հոկտեմբերի 2, 2016-ին։ Վերցված է սեպտեմբերի 28, 2016
- ↑ Imazio M, Gaita F, LeWinter M (հոկտեմբերի 13, 2015)։ «Evaluation and Treatment of Pericarditis: A Systematic Review.»։ JAMA 314 (14): 1498–506։ PMID 26461998։ doi:10.1001/jama.2015.12763
- ↑ 7,0 7,1 Imazio M, Gaita F, LeWinter M (հոկտեմբերի 13, 2015)։ «Evaluation and Treatment of Pericarditis: A Systematic Review.»։ JAMA 314 (14): 1498–506։ PMID 26461998։ doi:10.1001/jama.2015.12763
- ↑ «How Is Pericarditis Treated?»։ NHLBI։ September 26, 2012։ Արխիվացված օրիգինալից հոկտեմբերի 2, 2016-ին։ Վերցված է սեպտեմբերի 28, 2016
- ↑ «What Are the Signs and Symptoms of Pericarditis?»։ NHLBI։ September 26, 2012։ Արխիվացված օրիգինալից հոկտեմբերի 2, 2016-ին։ Վերցված է սեպտեմբերի 28, 2016
- ↑ 10,0 10,1 Imazio M, Gaita F (July 2015)։ «Diagnosis and treatment of pericarditis.»։ Heart 101 (14): 1159–68։ PMID 25855795։ doi:10.1136/heartjnl-2014-306362
- ↑ McConaghy JR, Oza RS (փետրվարի 1, 2013)։ «Outpatient diagnosis of acute chest pain in adults.»։ American Family Physician 87 (3): 177–82։ PMID 23418761
- ↑ 12,0 12,1 «Who Is at Risk for Pericarditis?»։ NHLBI։ September 26, 2012։ Արխիվացված օրիգինալից հոկտեմբերի 2, 2016-ին։ Վերցված է սեպտեմբերի 28, 2016
- ↑ 13,0 13,1 American College of Physicians (ACP)։ «Pericardial disease»։ Medical Knowledge Self-Assessment Program (MKSAP-15): Cardiovascular Medicine։ էջ 64։ ISBN 9781934465288։ Արխիվացված է օրիգինալից 2010-08-02-ին։ Վերցված է 2019-01-26
- ↑ «Pericarditis»։ nhlbi.nih.gov։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 8, 2014-ին։ Վերցված է օգոստոսի 5, 2014
- ↑ Brook I (2009)։ «Pericarditis caused by anaerobic bacteria»։ Int J Antimicrob Agents: 297–300
- ↑ Ibe Tatsuro, Nakamura Tomohiro, Taniguchi Yousuke, Momomura Shin-ichi (հունիսի 1, 2016)։ «IgG4-related effusive constrictive pericarditis»։ European Heart Journal - Cardiovascular Imaging 17 (6): 707–707։ PMID 27044912։ doi:10.1093/ehjci/jew056
- ↑ Atallah Pierre Charbel, Kassier Adnan, Powers Stephanie (սեպտեմբերի 20, 2014)։ «IgG4-related disease with effusive–constrictive pericarditis, tamponade, and hepatopathy: A novel triad»։ International Journal of Cardiology 176 (2): 516–518։ PMID 25062559։ doi:10.1016/j.ijcard.2014.07.046
- ↑ Austin Flint (1862)։ «Lectures on the diagnosis of diseases of the heart: Lecture VIII»։ American Medical Times: Being a weekly series of the New York Journal of Medicine 5 (July to December): 309–311
- ↑ images Archived 2007-05-24 at the Wayback Machine.
- ↑ Alabed S, Cabello JB, Irving GJ, Qintar M, Burls A (Aug 28, 2014)։ «Colchicine for pericarditis.»։ The Cochrane Database of Systematic Reviews 8: CD010652։ PMID 25164988։ doi:10.1002/14651858.CD010652.pub2