Պերիկլես Ռոդակիս (հուն․՝ Περικλής Ροδάκης, 1923, Lykouria - ապրիլի 14, 2013(2013-04-14)), հույն գրող, թարգմանիչ, պատմաբան, հասարակական գործիչ։

Պերիկլես Ռոդակիս
հուն․՝ Περικλής Ροδάκης
Ծնվել է1923
ԾննդավայրLykouria
Վախճանվել էապրիլի 14, 2013(2013-04-14)
Մասնագիտությունթարգմանիչ և գրող
Քաղաքացիություն Հունաստան

1941-1944 թվականներին մասնակցել է Հունաստանի Դիմադրության շարժմանը։ Պատերազմից հետո հալածվել է իշխող վարչակարգերի կողմից, բազմիցս բանտարկվել։ Հունարեն է թարգմանել Էրենբուրգի «Իններորդ ալիքը» վեպը, Վիկտոր Հյուգոյի, Էռնեստ Հեմինգուեյի ստեղծագործություններից, ասուրաբաբելական «Գիլգամեշ» դյուցազներգությունը, Համմուրաբիի օրենսգիրքը, տարբեր բնույթի գիտաշխատություններ։ Ռոդակիսը Հունաստանի պատմության տարբեր ժամանակաշրջաններին վերաբերող ուսումնասիրությունների հեղինակ է։ Մասնակցել է «Հասարակագիտական և տնտեսական բառարան»-ի հրատարակության աշխատանքներին։ Եղել է «Հիդրիա Հունական և համաշխարհային մեծ հանրագիտարանի» գլխավոր խմբագիրը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։