Պերգամոնի գրադարան

Պերգամոնի գրադարան, անտիկ աշխարհի գլխավոր գրքային հավաքածուներից մեկը[1]։

Պերգամոնի գրադարան
RuinasPergamo.jpg
ԵրկիրFlag of Turkey.svg Թուրքիա
Տեսակգրադարան
Գրադարանի տեղադրությունը ակրոպոլիսում: Հին Պերգամոնի մակետ

Պերգամոն քաղաքըԽմբագրել

Անտիկ Պերգամոնը (հին հուն․՝ Πέργᾰμον) գտնվում էր Անատոլիայում՝ Փոքր Ասիայի արևմտյան ափին։ Ներկայումս այդ տեղոմ գտնվում է Թուրքայի Բերգամա քաղաքը։ Մ.թ.ա. 3-2-րդ դարորում Պերգամոնը Պերգամոնյան թագավորության մայրաքաղաքն էր՝ Ատտալյան դինաստիայի իշխանության ներքո։

Եվմենոս II-ի օրոք, որը դաշինք կնքեց Հռոմեական հանրապետության հետ, Պերգամոնը հարուստ, 200 հազարից ավելի բնակչությամբ զարգացող քաղաք էր։ Մշակութային տեսանկյունից այն կարող էր համեմատվել միայն Ալեքսանդրիայի և Անտիոքի հետ։ Նրա տեսարժան վայրերից էին հայտնի Պերգամոնյան զոհասեղանը, Ասկլեպիումը, Աթենասի և Դեմետրայի տաճարները և այլն։

Գրադարանի պատմությունԽմբագրել

Պերգամոնի գրադարանը ստեղծվել է Եվմենոս II-ի կողմից և տեղադրված էր ակրոպոլիսի հյուսիսային հատվածում։ Այն դարձավ անտիկ շրջանի նշանակությամբ երկրորդ (Ալեքսանդրիայի գրադարանից հետո) գրադարանը։ Ըստ Պլուտարքոսի վկայության՝ այնտեղ պահվում էին շուրջ 200 հազար գրքեր։ Մ.թ.ա 2-րդ դարում գրադարանի կառավարիչներից մեկը եղել է Կրատես Մալիացին՝ հույն քերական և փիլիսոփա-ստոիկ։ Նա ծնվել էր Կիլիկիայում, կրթությունը ստացել էր Տարսոնում, իսկ այնուհետև տեղափոխվել էր Պերգամոն և այնտեղ ապրում էր Եվմենոս II-ի և Ատտալոս II-ի հովանու ներքո։ Այնտեղ նա հիմնեց Պերգամոնյան քերականական դպրոցը. այս գիտական կենտրոնը Ալեքսանդրիայի գլխավոր հակառակորդն էր։ Կրատեսին հետաքրքրում էր Հոմերոսի ստեղծագործությունները։ «Իլիականի» և «Ոդիսականի»՝ նրա որոշ մեկնություններ պահպանվել է սքոլաստների և այլ հին հունական գրիչների կողմից։

Ըստ Պլուտարքոսի՝ Պերգամոնի գրադարանն ավերեց Մարկոս Անտոնիոսը[2]։ Նա Կլեոպատրային Ալեքսանդրիայի գրադարանի համար նվիրեց ամբողջ 200 հազար գրքերը՝ որպես հարսանեկան նվեր։

Գոյություն ունեն չստուգված տվյալներ գրադարանի տեղափոխման ընթացքում մի քանի խորտակված նավերի մասին։ Որևէ ինդեքս կամ կատալոգ չի պահպանվել, որը կհավաստի կամ կժխտի այս վկայությունը կամ կհաղորդի գրադարանի մեծության և կազմի մասին։

Պերգամոնի գրադարանում կար մեծ ընթերցասրահ՝ շրջապատված բազմաթիվ դարակներով։ Արտաքին պատերի միջի դատարկ տարածությունը ծառայում էր օդաշրջանառության համար։ Դա հատուկ էր արված, որպեսզի գրադարանը պահպանվի Անատոլիայի տաք կլիմայից և կարող է դիտարկվել որպես ձեռագրերի պահպանման առաջին տեխնոլոգիա։ Գլխավոր ընթերցասրահում կանգնած էր իմաստության աստվածուհի Աթենասի արձանը։

ՄագաղաթԽմբագրել

Մագաղաթի հայտնագործումն ու անունը (պերգամենտ) կապված է Պերգամոնի գրադարանի հետ։ Երբ Պտղոմեոս V-ն արգելեց Եգիպտոսից պապիրուսի արտահանումը Եվմենոս II-ը կարգադրեց գտնել գրելու համար այլընտրանքային նյութ։ Դա հանգեցրեց մագաղաթի արտադրության տեխնոլոգիայի մշակման, որը պատրաստում էին ոչխարի կամ այծի կաշվի բարակ կտորներից։ Չնայած իր թանկարժեքությանը՝ մագաղաթը պակասեցրեց այլ երկրներից եգիպտական պապիրուսի ներկրման կախվածությունը։ Հետագայում այս հայտնագործությունը էական դեր խաղաց անտիկ մշակույթի պահպանման և եվրոպական գրականության տարածման գործում։

Տե՛ս նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Broggiato Maria (2009)։ «Textual Criticism in Pergamum: Hermias on "Iliad" 16.207»։ Mnemosyne 62 (4): 624–627։ JSTOR 27736381։ doi:10.1163/156852509X340002 
  2. Плутарх. Антоний, 58