Պետր Պետրով Ժեկով (բուլղար․՝ Петър Петров Жеков, հոկտեմբերի 10, 1944(1944-10-10)[1][2], Կնիժովնիկ, Haskovo Municipality, Հասկովոյի մարզ, Բուլղարիա - փետրվարի 18, 2023(2023-02-18)[3], Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի ֆուտբոլիստ, հարձակվող։ 1969 թվականին արժանացել է Ոսկե խաղակոշիկի։ 1968 թվականի Ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր[5]։

Պետր Ժեկով
բուլղար․՝ Петър Петров Жеков
Անձնական տվյալներ
Ազգությունը բուլղարացի
Քաղաքացիությունը Բուլղարիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 10, 1944(1944-10-10)[1][2]
Ծննդավայր Կնիժովնիկ, Բուլղարիա
Մահվան ամսաթիվ փետրվարի 18, 2023(2023-02-18)[3] (78 տարեկան)
Մահվան վայր Սոֆիա, Բուլղարիա
Հասակ 182 սմ
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1960-1962 Խիմիկ (Դիմիտրովգրադ) 25 (8)
1963-1968 Բերոե 141 (101)
1968-1975 ԲԿՄԱ (Սոֆիա) 167 (144)
1996 Բուլղարիա Բերոե 6 (3)[4]
1960-1996 Ընդհանուր՝ 339 (256)
Ազգային հավաքական
1965-1973 Բուլղարիա 44 (25)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն խմբագրել

Պետր Ժեկովը ծնվել է 1944 թվականի հոկտեմբերի 10-ին Բուլղարիայի Հասկովոյի մարզի Կնիժովնիկ գյուղում։ Ֆուտբոլային կարիերան սկսել է Դիմիտրովգրադ քաղաքի «Խիմիկ» ակումբում։ 1960-1962 թվականներին Պետր Ժեկովը մասնակցել է Բուլղարիայի առաջնության 12 խաղի և խփել 8 գոլ։

1964 թվականին Պետր Ժեկովը տեղափոխվել է Ստարա Զագորա քաղաքի «Բերոե» ակումբ։ Հենց այդ ակումբի կազմում էլ 20-ամյա հարձակվողը ցուցաբերել է իր ողջ տաղանդը. 1963 թվականից մինչև 1968 թվականը Պետր Ժեկովը 135 հանդիպումների ընթացքում խփել է 101 գոլ (չհաստատված տվյալներով՝ 131), իսկ 1967 և 1968 թվականներին դարձել է երկրի առաջնությունում լավագույն ռմբարկու՝ խփելով 21 և 31 գոլ համապատասխանաբար։ 1965 թվականին Պետր Ժեկովին շնորհվել է սպորտի վարպետի կոչում։

1968 թվականին Պետր Ժեկովը տեղափոխվել է Բուլղարիայի գլխավոր ակումբում՝ Սոֆիայի «ԲԿՄԱ»-ում։ Մեկ տարի անց՝ 1969 թվականին, Ժեկովը դարձել է Բուլղարիայի չեմպիոն և երկրի գավաթի առաջնության հաղթող։ Նույն 1969 թվականին Պետր Ժեկովին շնորհվել է Ոսկե խաղակոշիկ. նա ճանաչվել է Եվրոպայի լավագույն հարձակվող, ով այդ մրցաշրջանում խփել էր 36 գոլ։ «ԲԿՄԱ»-ի կազմում Պետր Ժեկովը հինգ անգամ դարձել է Բուլղարիայի չեմպիոն (1969, 1971, 1972, 1973, 1975), չորս անգամ հաղթել է Բուլղարիայի գավաթի առաջնությունում (1969, 1971, 1972, 1974)։ Նա Բուլղարիայի լավագույն հարձակվող է ճանաչվել 1968 (31 գոլ), 1969 (36 գոլ), 1970 (31 գոլ), 1972 (27 գոլ), 1973 (29 գոլ) թվականներին։ 1970 և 1973 թվականներին Պետր Ժեկովն արժանացել է արծաթե և բրոնզե խաղակոշիկների։ Պետր Ժեկովը ռեկորդակիր է ԲԿՄԱ-ի օգտին խփած գնդակների քանակով (ակումբի կազմում խաղալու ընթացքում նա խփել է 144 գոլ[6]) և Բուլղարիայի բացարձակ ռեկորդակիր։

1971 թվականի մայիսի 27-ին Պետր Ժեկովը մասնակցել է Լև Յաշինի հրաժեշտի խաղին։ Այդ հանդիպման ժամանակ Ժեկովը խաղացել է Աստղերի թիմում և հանդիպման 78-րդ րոպեին խփել է իր կարիերայի վերջին գոլը։ Խաղն ավարտվել է 2:2 հաշվով։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբ Մրցաշրջան Լիգա Եվրագավաթ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Դիմիտրովգրադ 1962-63 25 8 25 8
Բերոե 1963-64 27 11 27 11
1964-65 30 18 30 18
1965-66 26 20 26 20
1966–67 29 21 29 21
1967-68 29 31 29 31
ԲԿՄԱ Սոֆիա 1968–69 29 36 0 0 29 36
1969-70 28 31 2 2 30 33
1970-71 27 16 4 2 31 18
1971-72 33 27 3 1 36 28
1972-73 31 29 4 2 35 31
1973–74 14 2 4 2 18 4
1974-75 5 3 1 0 6 3
Ընդհանուր 333 253 18 9 351 262

Ձեռքբերումներ խմբագրել

  • Բուլղարիայի չեմպիոն - 1969, 1971, 1972, 1973, 1975
  • Բուլղարիայի գավաթակիր - 1969, 1971, 1972, 1974
  • 1968 թվականի Ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 3,2 Почина легендарният голмайстор Петър Жеков, носител на "Златната обувка" (բուլղ.) — 2023.
  4. «Една легенда на 70 — Петър Жеков» (բուլղարերեն). Beroe.bg. 2014 թ․ հոկտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 31-ին.
  5. «Petar Zhekov Biography and Statistics». Sports Reference. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 26-ին.
  6. «Да продадеш "Златната обувка"» (Bulgarian). temasport.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետր Ժեկով» հոդվածին։