Պետրուշկայի մասին (մուլտֆիլմ)

Պետրուշկայի մասին (ռուս.՝ Про Петрушку (мультфильм)), խորհրդային տիկնիկային մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը նկարահանվել է ռեժիսոր Իվան Ուֆիմցևի կողմից, 1973 թվականին, ըստ Սամուիլ Մարշակի «Արտասահմանցի Պետրուշկան» (1927 թվական) պիեսի մոտիվների[1]։ Մուլտֆիլմում ծաղրի է ենթարկվում ուսման հանդեպ թեթևամիտ վերաբերմունքն ու մեծահասակների հանդեպ անհարգալից վերաբերմունքը։

Պետրուշկայի մասին
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԻվան Ուֆիմցև
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ

Սյուժե խմբագրել

Պետրուշկա անունով մի տղա չէր լսում իր ծնողներին և ձևացնում էր, թե իր փորը ցավում է, միայն թե` երաժշտական դպրոց չգնա։ Բժիշկներին կանչելու փորձը վախեցնում է գլխավոր հերոսին, և նա փոխում է միտքը` համաձայնելով գնալ դպրոց։ Բայց փողոց դուրս գալուն պես դեն է նետում դպրոցական պարագաները և գնում է արկածներ փնտրելու։

Որոշ ժամանակ անց Պետրուշկան պարզում է, որ ծնողները փնտրում են նրան։ Որոշելով փախչել նրանցից` նա թաքնվում է ծխախոտի կրպակում, բայց նրան գտնում է խանութի սեփականատերը, ծեծկռտուք է սկսվում, որի ընթացքում կրպակն ընկնում և շուռ է գալիս։ Շախմատ խաղացող երկու դռնապանները դիտելով այս ամենը` կրպակը ողողում են ջրով և ստիպում Պետրուշկային փախչել։ Ծխախոտի վաճառողի հետ միասին նրանք հետապնդում են նրան, իսկ մի քիչ հետո նրանց թվում է, թե տղան թաքնվել է խաղալիքների խանութում։ Ծխախոտ վաճառողը քաշում է այդ խանութի դուռը, որի բռնակը դուրս է գալիս։

Այդ ամենը տեսնում է ոստիկանը, որը կանգնած էր խաչմերուկում, և սուլում է կարգը խախտողներին։ Պետրուշկան ծիծաղում է նրանց վրա, և, դուրս գալով իր թաքստոցից, սկսում է փախչել, սակայն հետապնդումը շարունակվում է։ Գլխավոր հերոսը այլևս թաքնվելու տեղ չունի։ Նա բարձրանում է կամրջի եզրին և պատրաստվում է գետը նետվել, բայց անսպասելիորեն նկատում է ինչ-որ մեկի` ափին ընկած հագուստը։ Այդ ժամանակ Պետրուշկան փոխում է իր հագուստը, որպեսզի նրան ոչ ոք չճանաչի, և իրեն որպես օտարերկրացի է ներկայացնում։ Դրանից հետո նա առանց տոմսի կարուսել է նստում, իսկ հետո կարողանում է շորերը փոխած լինելու շնորհիվ ապակողմնորոշել իր ծնողներին։

Բայց լսելով ոստիկանի սուլիչը, Պետրուշկան ստիպված է նորից վազել, իսկ վերջում նա թաքնվում է պաղպաղակի տուփի մեջ։ Դռնապաններից մեկը պաղպաղակ վաճառողից խնդրում է հինգ ռուբլու պաղպաղակ տալ իրեն, բայց արկղում նրանք հայտնաբերում են Պետրուշկային, որն այդ ընթացքում տաքացրել էր պաղպաղակը։ Ոստիկանը նրանից հետաքրքրվում է, թե ինչ է նրա անունը և ում որդին է նա, բայց Պետրուշկան միայն ի պատասխան ծիծաղում էր։ Այդ ժամանակ զրուցակիցը որոշում է գլխավոր հերոսին տանել ոստիկանության բաժին և ձերբակալել նրան, բայց վերջինիս հայրը խնդրում է չանել դա։ Ոստիկանը համաձայնում է ազատ արձակել Պետրուշկային, բայց պայմանով, որ նա ներողություն կխնդրի ծնողներից։ Պետրուշկան խոստանում է ուղղվել և դրանից հետո անել միայն բարի գործեր։

Հեղինակներ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Էլեոնորա Թադէ
  • Ռեժիսոր՝ Իվան Ուֆիմցև
  • Նկարիչ՝ Թամարա Պոլետիկա
  • Օպերատոր՝ Վլադիմիր Սիդորով
  • Կոմպոզիտոր՝ Վիկտոր Կուպրևիչ
  • Հնչյունային օպերատոր՝ Բորիս Ֆիլչիկով
  • Մուլտիպլիկատորներ՝ Լիդիա Մայատնիկովա, Պավել Պետրով, Վյաչեսլավ Շիլոբրեև
  • Խմբագիր՝ Նատալյա Աբրամովա
  • Մոնտաժող՝ Նադեժդա Տրեշչյովա
  • Տիկնիկները և դեկորացիան պատրաստել են՝
    • Վլադիմիր Աբբակումով (լուսագրերում նշված է որպես Աբակումով)
    • Ա. Բարտ
    • Պավել Գուսև
    • Սվետլանա Զնամենսկայա
    • Գ. Կիսելյովա
    • Օլեգ Մասաինով
    • Մարինա Չեսնոկովա
    • Գալինա Ֆիլիպովա
    • Սեմյոն Էտլիս

Ռոման Գուրովի ղեկավարությամբ

  • Ֆիլմի տնօրեն՝ Նատան Բիտման

Դերերը հնչյունավորել են խմբագրել

  • Պետրուշկայի ծնողներ՝ Անատոլի Պապանով
  • Պետրուշկա՝ Ագար Վլասովա
  • Շորտով տղամարդ (պիեսում` օտարերկրացին)` Գրիգորի Շպիգել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 4-ին.«Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել