Պետրոս I-ի տուն-թանգարան (Էստոնիա)

Պետրոս I-ի տուն-թանգարան (էստ․՝ Peeter I majamuuseum), թանգարան Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի Կադրիորգ զբոսայգում։ Տալլինի քաղաքային թանգարանի յոթ մասնաճյուղերից մեկն է[2]։

Պետրոս I-ի տուն-թանգարան
Տեսակhistoric house museum?
Երկիր Էստոնիա
Մասն էՏալլինի քաղաքային թանգարան[1]
Ղեկավարության նստավայրՏալլին, Էստոնիա
Հիմնադրվել է1806[1]

Պատմություն խմբագրել

Թանգարանը բացվել է այն շենքում, որտեղ Շվեդիայի հետ Հյուսիսային պատերազմի ընթացքում 11 անգամ կանգ է առել Պետրոս I ռուսական ցարը։ 17-րդ դարում կառուցված այս տունը պատկանել է ռատման Հերման ֆոն Դրենտելնին։ Պետրոսն առաջին անգամ այստեղ եկել է 1714 թվականին, իսկ 1715 թվականին տունը 1400 ռուբլով գնել է նախորդ սեփականատիրոջ այրուց[3]։

Թանգարանը բացվել է 1806 թվականին՝ Ռուսաստանի կայսր Ալեքսանդր I-ի հրամանով, որն այդ վայրերն այցելել է 1804 թվականին[3]։

1941 թվականից Պետրոս I-ի տուն-թանգարանը Տալլինի քաղաքային թանգարանի մասնաճյուղն է[3]։

Ցուցադրություն խմբագրել

Ներքին հարդարանքը պահպանվել է Պետրոս Մեծի ժամանակներից։

Թանգարանի գեղարվեստական հավաքածուի ամենավաղ ստեղծագործությունը 1639 թվականին Սևագլուխների եղբայրությանը նվիրաբերված ռուսական ցար Միխայիլ Ֆեդորովիչ Ռոմանովի դիմանկարն է[3]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Հղումներ խմբագրել