Պետրոս առաքյալի եկեղեցի (Յաֆֆա)
Սուրբ Պետրոս առաքյալի և բարեպաշտ Թաբիթայի եկեղեցի, ուղղափառ եկեղեցի Յաֆֆա քաղաքում (Թել Ավիվի հարավային մաս), Ռուսական հոգևոր առաքելության իրավասության ներքո գտնվող բարեպաշտ Թաբիթայի վանատուն (Մոսկվայի պատրիարքարան) Երուսաղեմում։ Օծվել է ի պատիվ Պետրոս առաքյալի ճգնավորական շղթաների պաշտամունքի տոնի[1] (16 հունվարի` ըստ հուլյան օրացույցի), հյուսիսային մատուռը` ի պատիվ բարեպաշտ Թաբիթայի (հիշատակվում է հոկտեմբերի 25-ին, ըստ հուլյան օրացույցի և Պահքի 4-րդ շաբաթվա փոխանցվող տոնակատարություններին)։
Պետրոս առաքյալի եկեղեցի | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | ուղղափառ տաճար |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Յաֆֆա |
Դավանանք | ուղղափառություն |
Ժառանգության կարգավիճակ | Իսրայելի մշակութային ժառանգություն |
Անվանված | Պետրոս առաքյալ |
Ճարտարապետական ոճ | ռուսական ոճ |
Շինանյութ | աղյուս |
![]() | |
![]() | |
![]() |
Եկեղեցու կողքին գտնվում է բարեպաշտ Թաբիթայի դամբարանը, որտեղ էլ ըստ ավանդության թաղված է նրա մարմինը։ Դամբարանի վրա կառուցված է մատուռ, որը զարադարված է 5-6-րդ դարերի բյուզանդական խճանկարներով[2]։
Պատմություն
խմբագրելԵկեղեցին կառուցվել է վարդապետ Անտոնինի (Կապուստին) մասնակցությամբ ձեռք բերված տարածքում 1868 թվականին։ Մինչև եկեղեցու կառուցումը գնված հողատարածքում կառուցվել է օթևանատուն Յաֆֆայի նավահանգստով Պաղեստին եկող ուղղափառ ուխտավորների համար, որտեղ փորվել էր ջրհոր և տնկվել պտղատու (նարնջի, կիտրոնի, ձիթենի, նռնենի, թզենի) և դեկորատիվ (նոճու, էվկալիպտի, սոճու) ծառեր[2]։
Որպես կանոն, Երուսաղեմ եկող ուխտավորների երթուղին անցնում էր Ռամլա, Լոդ, Աբու-Գոշ գյուղերով, Երուսաղեմի Ռուսական հոգևոր առաքելության, իսկ 1882 թվականից Կայսերական ուղղափառ պաղեստինյան հասարակության ներկայացուցիչների և պահնորդական խմբի ուղեկցությամբ։ Ուխտավորների համար օթևանատան նշանակությունն ավելի մեծացավ Յաֆա-Երուսաղեմ երկաթգծի բացումից հետո։
1888 թվականի հոկտեմբերի 6-ին սկսված եկեղեցու շինարարությանը մասնակցություն ունեցան մեծ իշխաններ Սերգեյ և Պավել Ալեքսանդրովիչները և մեծ իշխանուհի Ելիսավետա Ֆեոդրովնան, իտալացի վարպետներ և տեղի բնակիչներ, սրբապատկերների հեղինակը նկարիչ և քննադատ Ա. Զ. Լեդկովն է։ 1894 թվականի հունվարի 16 (28)-ին եկեղեցին օծվել է Երուսաղեմի պատրիարք Գերասիմի կողմից, ծառայակցությամբ Արաբիայի միտրոպոլիտ Պետրոսի, Հորդանանի արքեպիսկոպոսի և վարդապետ Անտոնինի[2]։
20-րդ դարի վերջին արդեն եկեղեցին և վանքային համալիրի մյուս շինությունները հնացել և քայքայվել էին։ Ակտիվ վերականգնման աշխատանքները սկսվեցին 1995 թվականին և ավարտվեցին 2000 թվականին, վանահայր Պիմենի (Հարաիմի)[1] օրոք, որը եղել է վանատան բանալեպանը, մինչև 2010 թվականի վերջը[3]։
2008 թվականի նոյեմբերին Իսրայելի հարկային գերատեսչությունը հայց ներկայացրեց Ռուսական հոգևոր առաքելության դեմ «չօգտագործվող հողերի» դիմաց հարկ չվճարելու համար և արգելանքի տակ հայտնվեց վանքային համալիրի Յաֆֆայում գտնվող 3,2 հեկտար հողատարածք[4][5]։
Ճարտարապետություն և կահավորում
խմբագրելՊետրոս առաքյալի եկեղեցին նախագծվել է վարդապետ Անտոնինի մասնակցությամբ, որը երկար ժամանակ եղել է Աթենքի և Կոնստանդնուպոլսի առաքելական եկեղեցիների վանահայր, որտեղ հնարավորություն է ունեցել ուսումնասիրել հունական և բյուզանդական ճարտարապետությունը։ Հավանաբար դա է պատճառը, որ եկեղեցու համաչափություններում նկատելի է բյուզանդական ճարտարապետության ազդեցությունը[6]։
Սուրբ Պետրոս առաքյալի և բարեպաշտ Թաբիթայի եկեղեցու զանգակատունը համարվում է Յաֆֆայի ամենաբարձր կետը։ Եկեղեցին ունի երկու զոհասեղաններ, կենտրոնական, ի պատիվ Պետրոս առաքյալի շղթաների, ձախ զոհասեղանը` բարեպաշտ Թաբիթայի։
Երկհարկանի սպիտակ սրբապատկերը նվիրաբերվել է Կայսերական ուղղափառ պաղեսինյան ընկերության կողմից։ Աստվածամոր սրբապատկերից դեպի ձախ տեղակայված է «Թաբիթայի հարությունը» սրբապատկերը։
Որմնանկարները ստեղծվել են 1905 թվականին վարդապետ Լեոնիդի օրոք։ Ավանդության համաձայն այստեղ աշխատել են Պոչաևյան մայրավանքի վարպետները։ Տաճարի պատերին, ինչպես նաև վերին օթյակներում ու որմնախորշերում պատկերված են տեսարաններ Պետրոս առաքյալի կյանքից։ Զոհասեղանի սյուներին պատկերված են Պետրոսի և Պողոսի, իսկ մյուս սյուներին Տասներկու առաքյալների նկարները[2]։
Սրբություններ
խմբագրելՎարդապետ Անտոնինի և Երուսաղեմի ճարտարապետ Կոնրադ Շիկի կողմից այգում կատարված պեղումների ժամանակ հաջողվել է հայտնաբերել բարեպաշտ Թաբիթայի դամբարանը 5-6—րդ դարերի բյուզանդական շրջանի լավ պահպանված խճանկարներով։ Հետագայում դամբարանի վրա կառուցվեց զանգակատունը[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Подворье «Праведной Тавифы» в Яффе(չաշխատող հղում)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Храм св.апостола Петра и праведной Тавифы на русском участке в Яффе
- ↑ Священный Синод Русской Православной Церкви принял ряд решений, касающихся внешней церковной деятельности
- ↑ На земельный участок Русской духовной миссии в Святой земле наложен арест
- ↑ По уточненной информации, налоговая служба Израиля ошиблась, вынося решение о наложении ареста на участок Русской духовной миссии в Яффо
- ↑ Владимир Левин. Русская архитектура на Святой земле(չաշխատող հղում)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պետրոս առաքյալի եկեղեցի (Յաֆֆա) կատեգորիայում։ |