Պետրոս Ալոյան

հայ երկրաբան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալոյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Պետրոս Գևորգի Ալոյան (օգոստոսի 28, 1937(1937-08-28)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - 2014), հայ երկրաբան։ Երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր (1999), պրոֆեսոր։ ԽՍՀՄ Պետական մրցանակ (1989): Ռուսաստանի բնական ԳԱ անդամ (1994): ՀՃԱ ակադեմիկոս (1996): ՀՀ Պետական մրցանակ (2003):

Պետրոս Ալոյան
Ծնվել էօգոստոսի 28, 1937(1937-08-28)[1]
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է2014
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանԵրկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր
Մասնագիտություներկրաբան
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Պետրոս Ալոյանը ծնվել է 1937 թվականի օգոստոսի 28-ին, Երևանում, ծառայողի ընտանիքում։ 1956-1961 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետում։ 1965-1968 թվականներին սովորել է Մոսկվայի Շմիդտի անվան «Երկրի Ֆիզիկայի ինստիտուտի» ասպիրանտուրայում՝ նշանավոր երկրաբան, ԽՍՀՄ ԳԱ թղթակից-անդամ Վ. Վ. Բելոուսովի ղեկավարությամբ։ Ավարտելով ասպիրանտուրան՝ աշխատանքի է անցել Գյումրիի Գեոֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտում։ 1968-1972 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ Երկրաֆիզիկայի և ճարտարագիտական սեյսմոլոգիայի ինստիտուտի ավագ գիտաշխատող, 1972 թվականից՝ Լեռնամետալուրգիայի ինստիտուտի բաժնի վարիչ, 1976 թվականից՝ Լեռնամետալուրգիական գիտահետազոտական ինստիտուտի երկրաբանական լաբորատորիայի վարիչ։ 1993-1996 թվականներին եղել է Լեռնամետալուրգիայի ինստիտուտի գիտության գծով փոխտնօրեն, 2008 թվականից՝ «Գեոիդ» ՍՊԸ հիմնադիր տնօրեն և «Ընդերքի պահպանության կենտրոնի» նախագահ։ Դասավանդել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետում և նախագահել ֆակուլտետի պետական քննությունների հանձնաժողովը։

Աշխատանքները վերաբերում են տարածքային երկրաբանության, երկրատեկտոնիկայի, հանքային հումքի տնտեսագիտական խնդիրներին։ Ալոյանը հեղինակ և համահեղինակ է մոտ 120 գիտական հոդվածների, այդ թվում՝ 10 մենագրությունների, բազմաթիվ ձեռագիր աշխատությունների, զեկուցագրերի և առաջարկների` նվիրված Հայաստանի երկրաբանության և հանքային հումքի արդյունավետ օգտագործման ու համալիր մշակման հարցերին[2], որոնք ներառում են հանքային հումքի, նրա տեխնոլոգիական վերամշակման ուսումնասիրության, հանքավայրերի գնահատման և վերագնահատման, պաշարների հաշվարկման, հանքավայրերի և հանքաքարերի արդյունաբերական տեսակավորման, հումքի և տեխնոլոգիական վերամշակման համալիր օգտագործման հարցեր։ Ալոյանի «Հայաստանի լեռնահանքային շրջանների երկրաբանությունը և գունավոր ու ազնիվ մետաղների հանքավայրերի յուրացման արդյունավետության բարձրացման ֆորմացիոն-տեխնոլոգիական սկզբունքները» դոկտորական ատենախոսությունը (1999) նվիրված է ՀՀ 84 հանքային հումքի և և նրա յուրացման արդի խնդիրներին[3]։

Մահ խմբագրել

Մահացել է 2014 թվականի հուլիսի 18-ին։

Անդամակցություն խմբագրել

  • Ռուսաստանի բնական ԳԱ անդամ (1994):

Պարգևներ խմբագրել

Երկեր խմբագրել

  • Геологическое строение и типы руд Марцигетского золотополиметаллического месторождения: (Северная Армения), Г. П. Алоян, П. Г. Алоян, Инженерная Академия Армении, Общество охраны природы, 2-е изд., перераб., Ереван,ГЕОИД , 2001.[4]
  • Геология горно-рудных регионов Армении: Повышение эффективности освоения рудных месторождений, П. Г. Алоян, Инженерная Академия Армении, Общество охраны природы,Ереван, ГЕОИД , 2001.
  • Формационно-технологические параметры Меградзорского золоторудного месторождения. П. Г. Алоян, Г. П. Алоян, А. А. Давтян и др., Горно-металлург. ин-т, Инж. Акад. Армении, О-во охраны недр., Ереван, ГЕОИД, 2002.
  • Платиноиды в промышленных рудах Армении. П. Г. Алоян, Г. П. Алоян, Инженерная академия Армении, Горно-металлург. ин-т, О-во охраны недр., Ереван, ГЕОИД, 2003.[5]
  • Редкие металлы в промышленных рудах Армении. П. Г. Алоян, Гайк П. Алоян, Инж. академия Армении, Горно-металлург. ин-т, О-во охраны недр., 2-е изд., перераб., Ереван, ГЕОИД, 2005.
  • Научные труды. ЗАО "Лернаметалургиаи институт", Редкол., С. С. Арзуманян (предисл.) и др., Ереван, Егея, 2005.[6]
  • Редкие металлы в промышленных рудах Армении. Ереван : ГЕОИД, 2005.[7]
  • Մետաղներ։ Սև, գունավոր, ազնիվ, հազվագյուտ մետաղներ և հազվագյուտ հողեր։ (Համառոտ ձեռնարկ), Հայաստանի ճարտարագիտ. ակադ., Երևան, ԳԵՈԻԴ, 2006[8]։
  • Ресурсный потенциал рудного сырья Армении: Благородные и редкие металлы, редкие земли, радиоактивное сырье, П. Г. Алоян, Г. П. Алоян, Инженерная Академия Армении, Центр охраны недр., Ереван, ГЕОИД, 2008.[9]
  • Ураноносность геологических формаций Армении. П. Г. Алоян, Инженерная Академия Армении, Центр охраны недр., Ереван ГЕОИД, 2010.
  • Геология и металлоносность Вардадзорского вулканно-плутонического сооружения. П. Г. Алоян, Инж. акад. Армении, Центр охраны недр., Ереван, ГЕОИД, 2012.

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=534
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  3. «ՀՀ ԳԱԱ Տեղեկագիր, Գիտություններ Երկրի մասին, 2014, 67, № 2-3, 83-84, «»Գիտության կորուստներ, Պետրոս Գևորգի Ալոյան» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 24-ին.
  4. Алоян, Гайк Петросович; Ալոյան, Պետրոս Գևորգի (2001). Геологическое строение и типы руд Марцигетского золотополиметаллического месторождения: Северная Армения. Рациональное использование рудного сырья и эффективное освоение недр Армении. Горно-металлургический ин-т, Инженерная Академия Армении, Общество охраны природы (2-е изд., перераб ed.). Ереван: ГЕОИД. ISBN 9789993090014.
  5. Ալոյան, Պետրոս Գևորգի; Алоян, Гайк Петросович (2003). Платиноиды в промышленных рудах Армении =: Պլատինուդների Հայաստանի արդյունաբերական հանքաքարերում= Platinoides in the Industrial Ores of Armenia. Рациональное использование материальных ресурсов и нормирование запасов. Инженерная академия Армении, Горно-металлургический институт, Общество охраны недр. Ереван: ГЕОИД. ISBN 9789993090083.
  6. Арзуманян, С. С.; Ալոյան, Պետրոս Գևորգի; ЗАО "Лернаметалургиаи институт", eds. (2005). Научные труды. Ереван: Егея. ISBN 9789994196777.
  7. Ալոյան, Պետրոս Գևորգի; Алоян, Гайк Петросович (2005). Редкие металлы в промышленных рудах Армении. Рациональное использование рудного сырья и эффективное освоение недр Армении. Инженерная академия Армении, Горно-металлургический институт, Общество охраны недр (2-е изд., перераб ed.). Ереван: ГЕОИД. ISBN 9789994196227.
  8. Ալոյան, Պետրոս Գևորգի; Ալոյան, Հայկ Պետրոսի; Դավթյան, Արայիկ Արտավազդի; Մարկոսյան, Ալեքսան Աղասու; Հարությունյան, Տագոր Միհրանի; Ստեփանյան, Իրինա Հուրհերի (2006). Մետաղներ։ Սև, գունավոր, ազնիվ, հազվագույտ մետաղներ և հազվագյուտ հողեր։ (Համառոտ ձեռնարկ). Հայաստանի հանքային հումքի արդյունավետ օգտագործում և ընդերքի լիարժեք յուրացում. Հայաստանի ճարտարագիտական ակադեմիա, Ընդերքի պահպանության ընկերություն, Լեռնամետալուրգիայի ինստիտուտ. Երևան: «Լիմուշ» ՍՊԸ-ի տպարան. ISBN 9789994196234.
  9. Ալոյան, Պետրոս Գևորգի; Алоян, Гайк Петросович (2008). Ресурсный потенциал рудного сырья Армении: Благородные и редкие металлы, редкие земли, радиоактивное сырье. Рациональное использование рудного сырья и эффективное освоение недр Армении. Инженерная Академия Армении, Центр охраны недр. Ереван: ГЕОИД. ISBN 9789994196258.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետրոս Ալոյան» հոդվածին։