Պետրե Իսպիրեսկու
Պետրե Իսպիրեսկու (ռումիներեն՝ Petre Ispirescu, հունվար 1830[1] կամ հունվարի 21, 1830[2], Բուխարեստ, Ռումինիա - նոյեմբերի 21, 1887[3][4], Բուխարեստ, Ռումինիա), ռումինիացի խմբագիր, բանահավաք, հրապարակախոս։ Առավել հայտնի է որպես Ռումինական ժողովրդական հեքիաթներ հավաքող։
Պետրե Իսպիրեսկու ռումիներեն՝ Petre Ispirescu | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվար 1830[1] կամ հունվարի 21, 1830[2] |
Ծննդավայր | Բուխարեստ, Ռումինիա |
Վախճանվել է | նոյեմբերի 21, 1887[3][4] (57 տարեկան) |
Վախճանի վայր | Բուխարեստ, Ռումինիա |
Գերեզման | Բելլու գերեզմանատուն |
Մասնագիտություն | մանկագիր, բանաստեղծ, ժողովրդական հեքիաթների բանահավաք, բանահավաք և տպագրիչ |
Քաղաքացիություն | ![]() |
![]() |
Կենսագրություն
խմբագրելՊետրե Իսպիրեսկուն ծնվել է Բուխարեստում՝ սափրիչ Գեորգե Իսպիրեսկուի և հեքիաթասաց Ելենա Իսպիրեսկուի ընտանիքում։ Պետրեն մեծացել է ծնողներից, հոր հաճախորդներից ու աշակերտներից լսելով անհամար ժողովրդական հեքիաթներ։ Ծնողները ցանկացել են, որ Պետրեն քահանա դառնա, և նրան ուղարկել են սովորելու Մետրոպոլիտենի եկեղեցու մի վանականի մոտ, այնուհետև նա սովորել է Դոմնիցայի Բալասայի եկեղեցու քահանայի մոտ։
1844 թվականին՝ 14 տարեկան հասակում թողել է եկեղեցին և Զահարիա Կարկալեքիի գլխավորությամբ գործող տպագրատանը դարձել աշակերտ՝ հուսալով շարունակել կրթությունը այնտեղ տպագրված գրքերը կարդալով։ 14 ժամյա աշխատանքի շնորհիվ 1848 թվականին դառնում է որակյալ տպագրիչ։ 1854 թվականին նա աշխատել է Copainie տպագրությունում։ 1858 թվականին ռումինական պրինցիպատի միավորման բանակցությունների համատեքստում տպարանը հրապարակում է Նիկոլայ Վոգորիդեի գաղտնի նամակագրությունը առանց գրաքննության համաձայնության։ Ոստիկանությունը ձերբակալում է բոլոր նրանց, ովքեր ներգրավված էին այդ գործում, և Պետրե Իսպիրեսկուն բանտարկվում է մեկ ամսով՝ կորցնելով իր աշխատանքը։
Տարվա վերջում Վասիլե Բոերեսկուն առաջարկում է նրան ժամանակակից գրատպության մենեջերի պաշտոն, որտեղ աշխատելով Իսպիրեսկուն ծանոթանում է ժամանակակից քաղաքական գործիչների և գրողների հետ, ինչպիսիք են Իոն Իոնեսկու դե լա Բրադը, Նիկոլաե Ֆիլիմոնը, Իոն Գիկան, Դիմիտրիե Բոլինտինյանուն։ 1863 թվականին Վասիլե Բոերեսկուն վաճառում է տպագրությունը և Պետրե Իսպիրեսկուն դառնում է Լիբերալ կուսակցության Romanul թերթի հրատարակչության կառավարիչը։ Այն ժամանակ լիբերալ կուսակցությունը եղել է հիմնական ընդդիմադիր կուսակցությունը։ Թերթի գործունեությունը դադարեցվում է 1864 թվականին։ Իսպիրեսկուն Վալտեր Սկարլատի և Ֆրեդերիկ Գոբլի հետ միասին հիմնադրել է Միավորված աշխատանքային գրատպությունը։ Մեկ տարի անց Իսպիրեսկուն հրապարակում է Ռումինիայի տպագրական բրոշյուրը։ 1866 թվականին Պետրե Իսպիրեսկուն դառնում է պետական տպարանի տնօրեն, սակայն երկու տարի անց հրաժարական է տալիս։
Ստեղծագործական գործունեություն
խմբագրելՊետրե Իսպիրեսկուն սկսել է հրատարակել Ռումինական ժողովրդական պատմություններ 1862 թվականից։ Նրա վեց ժողովրդական հեքիաթներից բաղկացած առաջին ժողովածուն հայտնվել է Taranul-ում, այնուհետև լույս է տեսել առանձին գրքույկով։ Հետագայում այդ հեքիաթներն ավելացվել են նրա հայտնի Ռումինական ժողովրդական հեքիաթների հավաքածուին։ Իսպիրեսկուն վերսկսել է հրատարակչական աշխատանքը 1872 թվականին Ռումինական ժողովրդական հեքիաթների հավաքածուով, որին հաջորդել են «Հանելուկներ և առակներ» Բ. Պ. Հասդեուի առաջաբանով, այնուհետև լույս է տեսել «Միխայիլ Խիզախի կյանքն ու սխրանքները», 1879 թվականին հրապարակել է «Ծեր իմաստունի հեքիաթները»։
Նրա հիմնական ստեղծագործությունը՝ «Ռումինական հեքիաթները», տպագրվել է 1882 թվականին Վասիլ Ալեսանդրի առաջաբանով։
Մահ
խմբագրել1880 թվականին Իսպիրեսկուն առաջին անգամ հեռացել է Բուխարեստից և կարճ ճանապարհորդություն ունեցել դեպի Ռոսիորի դե Վեդե Համար փոքրիկ քաղաք։ 1883 նա ստացել է առաջին կաթվածը, երկրորդ կաթվածից հետո մահացել է 1887 թվականի նոյեմբերի 21-ին։ Թաղված է Բուխարեստի Բելլու գերեզմանատանը։
Ստեղծագործություններ
խմբագրել- Colectie de sase basme in Taranul Roman (1862, վեց ժողովրդական հեքիաթների հավաքածու, լույս է տեսել Taranul Roman-ում)
- Legendele si basmele romanilor. Ghicitori si Proverburi (1872, «Ռումինական Լեգենդներ և ժողովրդական հեքիաթներ։ Հանելուկներ ու առածներ»)
- Snoave şi Poveşti populare (1874, «Ժողովրդական անեկդոտներ և հեքիաթներ»)
- Isprăvile şi viaţa lui Mihai Viteazu (1876, «Միխայիլ Խիզախի կյանքն ու սխրանքները»)
- Poveştele unchiaşului sfătos (1879, «Ծեր իմաստունի հեքիաթները»)
- Pilde şi ghicitori (1880, «Առակներ և հանելուկներ»)
- Legendele sau basmele Romanilor (1882, «Ռումինական հեքիաթներ»)
- Basme, snoave şi glume (1883, «Հեքիաթներ, անեկդոտներ և կատակներ»)
- Jucării şi jocuri de copil (1885, «Մանկական խաղալիքներ և խաղեր»)
- Poveşti morale. Despre pomul Crăciunului (1886, «Բարոյական խրատներ. տոնածառի մասին»)
Գրականություն
խմբագրել- Dimitrie R Rosetti (1897) Dicţionarul contimporanilor, Editura Lito-Tipografiei "Populara".
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 https://archive.org/details/thefoundlingprince/page/n13/mode/2up
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 Babelio (ֆր.) — 2007.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետրե Իսպիրեսկու» հոդվածին։ |