Պետրե Ամիրանաշվիլի
Պետրե Վառլամի Ամիրանաշվիլի (նոյեմբերի 16, 1907 - նոյեմբերի 26, 1976), վրացի սովետական օպերային արտիստ (բարիտոն)։
Պետրե Ամիրանաշվիլի | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 16, 1907 Քութայիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Երկիր | ![]() |
Մահացել է | նոյեմբերի 26, 1976 (69 տարեկան) Թբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | երգիչ և օպերային երգիչ |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա |
Պարգևներ | Ստալինյան մրցանակ, Լենինի շքանշան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ |
Ծնվել է նոյեմբերի 3(16)-ին։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1950)։ ՍՄԿԿ անդամ 1943 թվականից։ 1931 թվականից աշխատում է Թբիլիսիի Փալիաշվիլու անվան օպերայի և բալետի թատրոնում։ 1933 թվականին երգել է Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում, հետագայում հյուրախաղերով հանդես է եկել Երևանում։ ՀԽՍՀ Գերագույն սովետի հրամանագրով 1970 թվականին Ամիրանաշվիլին շնորհվել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչում։ Դերերգերից են՝ Ավթանդիլ (Մշվելիձեի «Ասք Տարիելի մասին», ԽՍՀՄ պետական մրցանակ, 1947), Սուրման, Քիագո, էնգիչար (Փալիաշվիլա «Աբեսալոմ և էթերի», «Դաիսի», «Լաթավրա»), Օնեգին (Չայկովսկու «Եվգենի Օնեգին»), Ամոնասրո (Վերդիի «Աիդա») և այլն։ Ելույթներ է ունենում նաև որպես կամերային երգիչ։
ԸնտանիքԽմբագրել
- Կինը՝ Նադեժդա Ցոմայա (1904—1973), օպերային երգչուհի, Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1943)
- Դուստրը՝ Մեդեա Ամիրանաշվիլի (ծնվել է 1930 թվականին), օպերային երգչուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1976)
- Թոռ՝ Մարինե Պարուլավա, երգչուհի
ԾանոթագրություններԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 320)։ |