Պետիկ Պետրոսյան

հայ հեղափոխական
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Պետիկ Պետրոսյան, Հայաստանում խորհրդային հաստատման աջակից, ԽՄԿԿ անդամ (1917

Պետիկ Պետրոսյան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունհեղափոխական
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱնդամությունՍպարտակ

Ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը (19251918 թվականին ներգրավվել է ՌՍԴԲԿ Նոր Բայազետի կազմակերպության աշխատանքներին։ 1919-1920 թվականներին եղել է գավառի «Սպարտակ» երիտասարդական կոմունիստական կազմակերպության ղեկավարը։ Մայիսյան ապստամբության նախօրյակին բանտարկվել է։ Ապստամբության պարտությունից հետո վերադարձել է Նոր Բայազետ և շարունակել պայքարը ինքիշխան Հայաստանի դեմ։ Ռուսական 11-րդ կարմիր բանակի կողմից Հայաստանը գրավելուց և երկրում խորհրդային կարգերի հաստատումից հետո[1] կատարել է կուսակցական-սովետական աշխատանք։ Մասնակցել է փետրվարյան ապստամբության ճնշմանը։ 1925-1929 թվականներին աշխատել է որպես դատախազ Մեծ Ղարաքիլիսայում (Վանաձոր), Լենինականում (Գյումրի) և Երևանում։ 1930-1937 թվականներին եղել է ՀԿ(բ) կ էջմիածնի շրջանային, Երևանի քաղաքային կոմիտեների և ՀԿ(բ) կ Կենտկոմի քարտուղար։

Ծանոթագրություններ խմբագրել