Պետեր ֆոն Կոռնելիուս
Պետեր Յոզեֆ ֆոն Կոռնելիուս (գերմ.՝ Peter Joseph von Cornelius, սեպտեմբերի 23, 1783[2][3][4][…], Դյուսելդորֆ, Գերմանիա - մարտի 6, 1867[3][5][4][…], Բեռլին, Պրուսիայի թագավորություն[6][8]), գերմանացի նկարիչ և մանկավարժ։ Կոմպոզիտոր Պետեր Կորնելիուսի հորեղբայրը։
Պետեր ֆոն Կոռնելիուս գերմ.՝ Peter von Cornelius | |
---|---|
![]() | |
Կեղծանուն | Raphael[1] |
Ծնվել է | սեպտեմբերի 23, 1783[2][3][4][…] |
Ծննդավայր | Դյուսելդորֆ, Գերմանիա |
Վախճանվել է | մարտի 6, 1867[3][5][4][…] (83 տարեկան) |
Մահվան վայր | Բեռլին, Պրուսիայի թագավորություն[6] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ, նկարազարդող, համալսարանի դասախոս և գծանկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Ուշագրավ աշխատանքներ | The wise and the foolish virgins? և Joseph Reveals Himself to His Brothers? |
Աշակերտներ | Ֆիլիպ Ֆոլց, Jørgen Sonne?, Andreas Müller?, Ludwig Moralt? և Kaspar Braun?[7] |
Պարգևներ | |
Անդամակցություն | Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա |
Հայր | Aloys Cornelius? |
![]() |
ԿենսագրությանԽմբագրել
Դյուսելդորֆյան պատկերասրահի պահապանի որդին՝ Կորնելիուսը, 15 տարեկանում որբանում է և գտնվում չափազանց ճնշված վիճակում։ Դրանք հաղթահարելով՝ նա սկսեց աշխատել տեղական եկեղեցիների նկարազարդումների վրա (հատուկ հետաքրքրություն էր ներկայացնում Նոյսի սուրբ Կվիրինի եկեղեցու նկարազարդումները)։
Կորնելիուսի համար հանգրվանային դարձավ Հռոմ կատարած ուղևորությունը 1811 թվականին նա միացավ գերմանական նկարիչների ընկերակցությանը, որում ընդգրկված էին Յոհան Ֆրիդրիխ Օվերբեկը, Ֆրանց Պֆորը և մյուսները։ Այս ընկերակցությունը ստացավ «Սուրբ Լուկայի միություն» անվանումը, իսկ գերմանական գեղանկարչության մեջ մտավ «նազարեթցիներ» կեսկատակ կեղծանունով։ Կորնելիուսը իր հռոմյան ժամանակաշրջանում այլ նազարեթցիների հետ մասնակցեց Հռոմում պրուսական դեսպան Բարտոլդի (1816-1819) տան նկարազարդմանը, ինչպես նաև (Սամուել Ամսլերի հետ համատեղ) աշխատեց «Նիբելունգների երգը» ստեղծագործության պատկերազարդման վրա։
1820-ական թվականներին Կորնելիուսը Լյուդվիգ I Բավարացու հրավերով հիմնականում բնակվել է Մյունխենում և նկարել պալատականների դիմանկարներ, իսկ 1819 թվականից մինչև 1824 թվականը եղել է Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիայի առաջին տնօրենը։ Նա նկարազարդում է մյունխենյան մի քանի եկեղեցիներ, ինչպես նաև Գլիպտոտեկայի և Պինակոտեկի շենքերը։
1840 թվականին Կորնելիուսը տեղափոխվում է Բեռլին։ 1840-ական թվականներին է վերաբերվում նրա վերջին աշխատանքները, որոնք կատարվել են պալատական գերեզմանոցում Ալբրեխտ Դյուրերի մոտիվներով։ Նրա կողմից Գլիպտոտեկայում անտիկ սյուժեներով կատարված որմնանկարները (1820-1830) և «Դաժան դատաստանը» սուրբ Լյուդվիգի եկեղեցում (1836-1840) համարվում են այդ ժամանակաշրջանի գերմանական ակադեմիական արվեստի առավել բնութագրիչ ստեղծագործություններ և երկար ժամանակ ծառայում էին որպես նմուշներ, որոնցով դաստիարակվել են Գերմանիայի երիտասարդ սերնդի նկարիչները։
Կորնելիուսի աշակերտներից են եղել գեղանկարիչներ Հենրիխ Գեսրգ Բրանդեսը, Յակոբ Գյոտցենբերգերը և Գոտլիբ Հասենը։
ՊատկերասրահԽմբագրել
«Տասը կույսերի առակ», մոտ. 1813, Կունստպալաստ թանգարան, Դյուսելդորֆ
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Czech National Authority Database
- ↑ 2,0 2,1 http://global.britannica.com/biography/Peter-von-Cornelius
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Peter von Cornelius (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Büttner F. Cornelius, Peter // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4 — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T019543
- ↑ 5,0 5,1 5,2 Encyclopædia Britannica
- ↑ 6,0 6,1 6,2 Deutsche Nationalbibliothek, Staatsbibliothek zu Berlin, Bayerische Staatsbibliothek, Österreichische Nationalbibliothek Record #118676903 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ The Stuttgart Database of Scientific Illustrators 1450–1950
- ↑ artist list of the National Museum of Sweden - 2016.
Արտաքին հղումներԽմբագրել
ԱղբյուրներԽմբագրել
Корнелиус Петер фон - статья из Большой советской энциклопедии.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պետեր ֆոն Կոռնելիուս կատեգորիայում։ |