Պետեր Սիյարտո (հունգ.՝ Szijjártó Péter, հոկտեմբերի 30, 1978(1978-10-30), Komárom, Կոմարոմ-Էստերգոմ, Հունգարիա), հունգարացի քաղաքական գործիչ, Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար 2014 թվական սեպտեմբերի 23-ից։ Միջազգային հարաբերությունների մագիստրոս, Ազգային ժողովի անդամ 2002 թվականից։

Պետեր Սիյարտո
 
Կուսակցություն՝ Ֆիդես[1]
Կրթություն՝ Կորվինի համալսարան (2002)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և դիվանագետ
Ծննդյան օր հոկտեմբերի 30, 1978(1978-10-30) (45 տարեկան)
Ծննդավայր Komárom, Կոմարոմ-Էստերգոմ, Հունգարիա
Քաղաքացիություն  Հունգարիա
 
Պարգևներ
Բարեկամության շքանշան, Պատվո շքանշան, Սերբիայի դրոշի շքանշան,
և Order of Friendship of Kyrgyzstan

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է հարուստ ընտանիքում։ Միջնակարգ կրթություն է ստացել Czuczor Gergely Bencés Gimnázium-ում։ 1997 թվականին ավարտել է Բուդապեշտի տնտեսագիտական գիտությունների և պետական կառավարման համալսարանը (ներկայումս՝ Կորվինի համալսարան), սովորել է Միջազգային հարաբերություններ և սպորտային Մենեջմենթ։

Քաղաքական գործունեություն խմբագրել

Քաղաքական գործունեությունը սկսել է 1998 թվականին, երբ ընտրվել է Դիերի քաղաքի քաղաքային ժողովների անդամ։ Եղել է Դիերայի Ֆիդես երիտասարդական կազմակերպության հիմնադիրներից և առաջին նախագահը, 2001 թվականին դարձել է ազգային կազմակերպության փոխնախագահ։

2010-2012 թվականներին եղել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի անձնական ներկայացուցիչը։

2014 թվականի սեպտեմբերի 23-ից՝ Հունգարիայի արտաքին գործերի նախարար[2]։

Արտաքին քաղաքականություն խմբագրել

Ուկրաինա խմբագրել

2017 թվականի հոկտեմբերի 3-ին այցով գտնվում էր Ռումինիայում։ Կլուժ-Նապոկա քաղաքում Ռումինիայի արտաքին գործերի նախարար Թեոդոր Մելեշկանուի հետ հանդիպումից հետո Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ Բուդապեշտն ու Բուխարեստը միասին հանդես են գալիս «Կրթության մասին» ուկրաինական նոր օրենքի դեմ, ինչպես նաև նշել է այդ հարցով Ռումինիայի հետ ռազմավարական կապի պահպանման Հունգարիայի շահագրգռվածությունը։ Պետեր Սիյարտոն նաև նշել է, որ, ինչպես ինքը կարծում է, «Կրթության մասին» ուկրաինական օրենքը հակասում է Ուկրաինայի և ԵՄ-ի միջև ասոցացման համաձայնագրին, որի ստորագրմանը ավելի վաղ աջակցել են Բուդապեշտն ու Բուխարեստը։ Պետեր Սիյարտոյի կարծիքով «Կրթության մասին» ուկրաինական օրենքի ընդունումը Հունգարիային և Ռումինիային «թիկունքից հարված» է[3]։

2018 թվականի սեպտեմբերի 20-ին, ժամը 15։34-ին (Մոսկվայի ժամանակով) ուկրաինական «Եվրոպական պրավդա» ինտերնետ-հրատարակության կայքում, հղում անելով Հունգարիայի ԱԳՆ-ի կայքին, մեջբերվել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի հայտարարությունն Ուկրաինայի նկատմամբ վերաբերմունքի մասին անձնագրային սկանդալի պատճառով, որն առաջացել է ափերին անձնագրեր բաժանելու տեսանյութի հրապարակումից հետո

«Հունգարիան ուշադիր հետևում է իրադարձություններին, և չի բացառվում, որ ապագայում ևս պետք է շարունակի դանդաղեցնել Ուկրաինայի ինտեգրումը եվրակառույցներին»[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 National Assembly Parliamentary Information System
  2. {{subst:PAGENAME}}. Website of The Hungarian Government (Report). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 30-ին. {{cite report}}: Unknown parameter |= ignored (օգնություն)
  3. Источник: «Удар в спину двум государствам»: Венгрия и Румыния будут совместно выступать против украинского закона об образовании
  4. Источник: Сийярто угрожает «еще больше замедлить» движение Украины в ЕС из-за паспортного скандала