Պետեր Իլեմնիցկի

սլովակ արձակագիր, սցենարիստ, լրագրող, մանկավարժ

Պետեր Իլեմնիցկի (սլովակ.՝ Petr Jilemnický; մարտի 18, 1901(1901-03-18)[1][2][3][…], Լետոգրադ, Ուստի նադ Օրլիցիի շրջան[2][3] - մայիսի 19, 1949(1949-05-19)[4][1][2][…], Մոսկվա, ԽՍՀՄ[4][2]), սլովակ արձակագիր, սցենարիստ, լրագրող, մանկավարժ։ Լետոգրադի պատվավոր քաղաքացի։

Պետեր Իլեմնիցկի
սլովակ.՝ Petr Jilemnický
Bustara P. Jilemnickeho.jpg
Ծնվել էմարտի 18, 1901(1901-03-18)[1][2][3][…]
ԾննդավայրԼետոգրադ, Ուստի նադ Օրլիցիի շրջան[2][3]
Վախճանվել էմայիսի 19, 1949(1949-05-19)[4][1][2][…] (48 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ[4][2]
Մասնագիտությունգրող, մանկավարժ, լրագրող, դիվանագետ, քաղաքական գործիչ և ուսուցիչ
ՔաղաքացիությունFlag of the Czech Republic.svg Չեխոսլովակիա
ԿուսակցությունՉեխոսլովակիայի կոմունիստական կուսակցություն
Պարգևներժողովրդական արտիստ և Honorary Citizenship of Letohrad?
ԱմուսինRužena Jilemnická?
Peter Jilemnický Վիքիպահեստում

ՍտեղծագործությունըԽմբագրել

Սլովակյան ապստամբության թեմային առաջիններից մեկը դիմեց Պետեր Իլեմնիցկին՝ նախապատերազմյան հայտնի վեպերի՝ «Չհերկված դաշտի», «Մի կտոր շաքարի» հեղինակը, վեպեր, որոնք սլովակյան գրականության մեջ դնում էին սոցիալիստական ռեալիզմի հիմքերը։ «Քրոնիկի» մեջ (1947) գրողը վերարտադրեց հակաֆաշիստական դիմադրության պատկերը՝ ընդհուպ մինչև զինված ապստամբությունը։

Այս գրքում ամեն ինչ կոչված է ընթերցողի ուշադրությունը կենտրոնացնելու պատմական փաստի վրա, ընդգծելու նրա կարևորությունը, ամբողջ ժողովրդի և յուրաքանչյուր սլովակի ճակատագրի համար, այդ նպատակն են հետապնդում և՛ իրադարձությունների ժամանակագրական հաջորդականությունը, և՛ հեղինակի կողմից ընտրված գործողության վայրը՝ անտառների մեջ կորած սլովակյան խուլ գյուղը Գրոնի ափին, և՛, վերջապես, պատումի ձևը, ապստամբության մասնակից անտառապահ Գոնդաշի անշտապ խոսքը։ Ազատագրական գաղափարների բարոյական մեծ ուժը մարմնավորված է հերոսների էվոլյուցիայի մեջ։ Կարելի է հետևել, թե ինչպես են փոխվում իր՝ պատմողի, նրա կնոջ և մյուս հերոսների հայացքները։

Սյուժեի դրվագները, առանձին մանրամասները չեն վարագուրում ապստամբության հեղինակային գնահատականը։ Համեստ անտառապահ Գոնդաշի բերանով, որը կարծես պատմում է միայն այն ահեղ օրերին իր գյուղի կյանքի մասին, Իլեմնիցկին բացահայտում է Սլովակյան ազգային ապստամբության պատմական և սոցիալ-հոգեբանական առաքելությունը[5]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Czech National Authority Database
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyklopedie dějin města Brna (չեխերեն) — 2004.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Илемницкий Петер // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. Արտասահմանյան գրականության պատմություն, Ե., Երևանի համալսարանի հրատ., 1985, էջ 603-604։