Պետեր Բոգդանի
Պետեր Բոգդանի (ալբ․՝ Pjetër Bogdani, իտալերեն՝ Pietro Bogdano, 1630[1], Պրիզրեն, Օսմանյան կայսրություն - դեկտեմբեր 1689, Պրիշտինա, Օսմանյան կայսրություն), ալբանացի փիլիսոփա, պատմաբան, քահանա, կաթոլիկ կրոնական գործիչ, աստվածաբան, հոգևոր գրքերի հեղինակ։ Փիլիսոփայության և աստվածաբանության դոկտոր։ Վաղ ալբանական մշակույթի ականավոր գործիչներից մեկն է։
Պետեր Բոգդանի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1630[1] |
Ծննդավայր | Պրիզրեն, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | դեկտեմբեր 1689 |
Մահվան վայր | Պրիշտինա, Օսմանյան կայսրություն |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[2] |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Մասնագիտություն | գրող և կաթոլիկ քահանա |
Զբաղեցրած պաշտոններ | Roman Catholic Archbishop of Skopje?, Roman Catholic Bishop of Shkodrë (Scutari)? և կաթոլիկ եպիսկոպոս |
![]() |
Համարվում է ալբանական գրականության հիմնադիրներից մեկը։
ԿենսագրությունԽմբագրել
Կոսովոյի ալբանացի է։ Ծնվել է Պրիզրեն շրջանի Գուրա գյուղում։ Կրթություն ստացել է Չիպրովցիի ֆրանցիսկյան դպրոցում, ապա՝ Անկոնի (Իտալիա) Collegium Illyricum-ում։ Նրա հորեղբայր Անդրեա Բոգդանին (մոտ 1600-1683 թվականներ) եղել է Սկոպյեի արքեպիսկոպոսության արքեպիսկոպոս (1656—1677), լատինաալբանական քերականության հեղինակ է։
1651—1654 թվականներին եղել է Պուլատիի քահանա։ 1656 թվականին ավարտել է Հռոմի ավետարանչական միաբանության պապական ուրբանիան համալսարանը, դարձել է փիլիսոփայության և աստվածաբանության դոկտոր։
1656 թվականին ընդունվել է Շկոդերի արքեպիսկոպոսության արքեպիսկոպոս, որը ղեկավարել է մինչև 1681 թվականը։ 1671 թվականին նշանակվել է Բարի արքեպիսկոպոսության ղեկավար։
Թուրք-ավստրիական պատերազմի ժամանակ (1664—1669) թաքնվել է օսմանցիներից Շկոդերի մոտիկ գյուղերում, ապա՝ Բուլղարիայում։ Քարանձավը, որտեղ նա ապաստանել էր, մինչ այժմ կրում է նրա անունը։ Ամեն դեպքում, թուրքերը բռնել են նրան և բանտարկել Շկոդերի բերդում, որտեղից ազատվել է եղբայրների շնորհիվ։
1677 թվականին փոխարինել է իր հորեղբորը՝ որպես Սկոպյեի արքեպիսկոպոսության արքեպիսկոպոս և Սերբիայի թագավորության առաքելական ղեկավար։
Նրա հոգևոր-հայրենասիրական գործունեությունը հակադրվում էր օսմանյան իշխանություններին, որի արդյունքում էլ ստիպված էր փախչել Ռագուզա (Դուբրովնիկ), այնտեղից էլ հետո գնացել է Վենետիկ և Պադովա։
1686 թվականի մարտին Բոգդանին վերադարձել է Բալկաններ և հաջորդող տարիներին համագործակցել է Օսմանյան կայսրության իշխանության դեմ ընդդիմության ակտիվացման համար, մասնավորապես Կոսովոյում։ Նա և նրա փոխանորդ Տոմա Տասպասանին (Toma Raspasani) կարևոր դեր են ունեցել Մեծ թուրքական պատերազմի ժամանակ ավստրիական շարժման ստեղծման մեջ։ Նրանց օգնությամբ կազմակերպվել է 6000 զինվորներով ալբանական ջոկատ ալբանական բանակի համար, որոնք մասնակցել են Պրիզրենի գրավմանը։ Բոգդանին վերադարձել է Պրիշտինու, որտեղ մահացել է ժանտախտի համաճարակից 1689 թվականի դեկտեմբերին։ Նրա զարմիկը հաղորդել է, որ 1698 թվականին իր հորեղբոր աճյունը, որպես Օսմանյան կայսրության մեծագույն թշնամու, թուրք և թաթար զինվորները գերեզմանից հանել են և գցել են Պրիշտինուի հրապարակի կենտրոն՝ որպես շների կեր։
ՍտեղծագործությունԽմբագրել
Բոգդանին համարվում է առաջին արձակ աշխատության հեղինակը, որի բնօրինակը գրվել է ալբաներեն՝ «Cuneus Prophetarum» (ալբ․՝ Çeta e profetëve), հրատարակվել է 1685 թվականին Պադովայում։ Աշխատությունը փիլիսոփայական-աստվածաբանական բովանդակություն ունի, ներառում է նաև աստղագիտական, աշխարհագրական, ֆիզիկային և պատմությանը վերաբերող թեմաներ։
ՊատկերասրահԽմբագրել
Պետեր Բոգդանիի նկարը 1997 թվականին թողարկված 1000 ալբանական լեկ արժողության թղթադրամի դիմերեսին
ԾանոթագրություններԽմբագրել
ԳրականությունԽմբագրել
- Robert Elsie: A Biographical Dictionary of Albanian History.. I.B. Tauris: 2013, s. 44-45. ISBN 9781780764313.
- Robert Elsie: Zarys historii literatury albańskiej. Narodziny literatury albańskiej, XV—XVII wiek, z.2. Toruń: 2004. ISBN 9781780764313.
- Peter Prifti: Unfinished Portrait of a Country. New York: 2005. ISBN 9781780764313.