Պետերբուրգի պայմանագիր (1723)
Պետերբուրգի պայմանագիր, 1723 թ. ռուս-պարսկական պայմանագիր, ստորագրել են սեպտեմբերի 12(23)-ին, Պետերբուրգում Պետրոս I-ի և Թահմագ II-րդ շահի անունից՝ պարսկական դեսպան Իսմայիլ-բեկ։ Պայմանագրի կնքում պայմանավորված էր 1723 թ. գարնան Անդրկովկասի և Պարսկաստանի դեմ Թուրքիայի սկսած ագրեսիայով։ Պայմանագիր նախատեսում էր Ռուսաստանի զինված օգնություն Պարսկաստանին՝ իր տարածք ներխուժած թուրքերի, ինչպես և ապստամբ աֆղանների դեմ։ Օգնության դիմաց պարսկական կառավարություն պարտավորվում էր ճանաչել Դերբենտ և Բաքու քաղաքների ու հարակից շրջանների պատկանելություն Ռուսաստանին, ինչպես նաև վերջինիս էր զիջելու Գիլան, Մազանդարան և Աստաբադ նահանգները։ Պայմանագիրը հռչակում էր մշտնջենական բարեկամություն երկու երկրների միջև, երկու կողմերի հպատակներին տրամադրվում էր առևտրի և երթևեկության ազատություն։ Սակայն Թահմազ II-րդ շահը հրաժարվեց վավերացնել պայմանագիրը։ 1724 թվականին Ռուսաստան պայմանագիր կնքեց Թուրքիայի հետ։ Միաժամանակ ռուսական կառավարություն հորդորեց Արցախի և Սյունիքի հայ ապստամբներին համաձայնության գալ Պարսկաստանի հետ և համատեղ դիմագրավել թուրքական ագրեսիային, ինչը և իրագործվեց։
Պետերբուրգի պայմանագիր | |
---|---|
Պետերբուրգի խաղաղության պայմանագիր | |
Պայմանագրի տիպ | խաղաղության պայմանագիր |
Ստորագրվել է — վայր |
1723 թ. սեպտեմբերի 12 (23) Սանկտ Պետերբուրգ |
Ստորագրել են | Պետրոս I (Ռուսաստան) և Իսմայիլ-բեկ (Պարսկաստան) |
Կողմեր | Ռուսական կայսրություն
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 252)։ |