Պետար Մազև
Պետար Մազև (մակեդոներեն՝ Петар Мазев, փետրվարի 10, 1927[1][2], Կավադարցի, Հյուսիսային Մակեդոնիա - մարտի 13, 1993[1], Սկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա), մակեդոնացի ակադեմիական նկարիչ[3]։ Համարվում է հետպատերազմյան այն նկարիչներից, որոնք նոր ուժ ու եռանդ բերեցին մակեդոնական ժամանակակից արվեստ[4]։
Պետար Մազև | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 10, 1927[1][2] |
Ծննդավայր | Կավադարցի, Հյուսիսային Մակեդոնիա |
Վախճանվել է | մարտի 13, 1993[1] (66 տարեկան) |
Մահվան վայր | Սկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ և քանդակագործ |
![]() |
Կենսագրություն Խմբագրել
Պետար Մազևը ծնվել է 1927 թվականին Կավադարցիում։ 1953 թվականին ավարտել է Բելգրադի գեղարվեստի ակադեմիան (Զորան Պետրովիչի դասարան)[5]։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել ԱՄՆ-ում, Չինաստանում, Հնդկաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Շվեյցարիայում և այլ երկրներում[3]։ Եղել է "Mugri" գեղարվեստական խմբի անդամ[5]։
Մազևի նկարներում առկա է էքսպրեսիոնիզմ, սակայն մինչև էքսպրեսիոնիզմին անցնելը Մազևն անցել է իր սպիտակ ու ջերմ փուլերով[3]։ 1960-ականների կեսին Մազևը սկսեց իր ոչ-պատկերավոր նկարներում ներառել խլացված գույներ՝ մատուցված խիտ և անհարթ իմպաստոներով՝ օգտագործելով այրված փայտե սալեր, ապակի, մետաղական թերթեր, ավազ[5]։ Մազևը ստեղծել է նաև որմնանկարներ, խճանկարներ ու կերամիկական աշխատանքներ[3]։
Մահացել է 1993 թվականին Սկոպյեում։
Պատկերասրահ Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Ivanov B. Mazev, Petar // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — ISBN 978-1-884446-05-4 — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T056259
- ↑ 2,0 2,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Petar Mazev Biography»։ GRAL Gallery։ Արխիվացված է օրիգինալից 2017-11-14-ին։ Վերցված է հուլիսի 3, 2013
- ↑ «PETAR MAZEV»։ DLUM: Association of Artists of Maedonia։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-28-ին։ Վերցված է հուլիսի 3, 2013
- ↑ 5,0 5,1 5,2 "Petar Mazev." The Concise Grove Dictionary of Art. Oxford University Press, Inc., 2002. Answers.com 03 Jul. 2013.
Արտաքին հղումներ Խմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պետար Մազև կատեգորիայում։ |