Պետար Կոչիչ (սերբ.՝ Петар Кочић, հունիսի 29, 1877(1877-06-29)[1][2], Stričići, Bosnia Vilayet, Օսմանյան կայսրություն[3] - օգոստոսի 27, 1916(1916-08-27)[1][2], Բելգրադ, Austro-Hungarian occupation of Serbia, Ավստրո-Հունգարիա[3]), սերբ և բոսնիացի գրող, դրամատուրգ, նովելագիր, երգիծաբան, հասարակական գործիչ։ 20-րդ դարասկզբի սերբական գրականության ականավոր ներկայացուցիչներից է։

Պետար Կոչիչ
սերբ.՝ Петар Кочић
Ծնվել էհունիսի 29, 1877(1877-06-29)[1][2]
ԾննդավայրStričići, Bosnia Vilayet, Օսմանյան կայսրություն[3]
Վախճանվել էօգոստոսի 27, 1916(1916-08-27)[1][2] (39 տարեկան)
Վախճանի վայրԲելգրադ, Austro-Hungarian occupation of Serbia, Ավստրո-Հունգարիա[3]
ԳերեզմանԲելգրադի նոր գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծ, լրագրող, վիպասան և քաղաքական գործիչ
Լեզուսերբերեն
Քաղաքացիություն Ավստրո-Հունգարիա և  Օսմանյան կայսրություն
ԿրթությունՎիեննայի համալսարան
 Petar Kočić Վիքիպահեստում
Կոչիչի արձանը Բելգրադում

Կենսագրություն խմբագրել

Սլավոնագիտություն է ուսումնասիրել Վիեննայի համալսարանում։ Դասավանդել է Սկոպյեի դպրոցում։ Ապրել է Սարաևոյում, իսկ կյանքի վերջին տարիներին` Բելգրադում։

Արմատական ակտիվ քաղաքական գործիչ է եղել։ Իր բողոքն է արտահայտել իր հայրենիքի բռնազավթման դեմ ավստրո-հունգարական իշխանությունների կողմից, ինչպես նաև Բոսնիայի ու Հերցեգովինայի անեքսիայի դեմ։ Արմատական հայացքների պատճառով երկու անգամ` 1907 և 1909 թվականներին, հետապնդվել է ավստրո-հունգարական իշխանությունների կողմից, ենթարկվել ձերբակալությունների։ 1910 թվականին ընտրվել է բոսնիական խորհրդարանի պատգամավոր։

Թաղված է Բելգրադի Նոր գերեզմանոցում։

Ստեղծագործություն խմբագրել

Սերբական գրականության մեջ մտել է որպես ականավոր նովելագիր ու երգիծաբան։ Պատմվածքների ժողովածուներն են «Լեռներից ու նախալեռներից» (1902-1905), «Հառաչանքներ Զմիյայնայից» (1910)։ Կոչիչի գրչին են պատկանում «Փորսուղը դատարանի առաջ» (1904) երգիծական պիեսը, «Ճակատագիր» (1912) երգիծական պատմվածքը։

Կոչիչի ստեղծագործությունը նվիրված է բոսնական գյուղացիների ողբերգական ճակատագրին, ովքեր տանջվում են թուրքական լծի տակ, տեղի ֆեոդալների ու ավստրո-հունգարական իշխանությունների ճնշումից։

Իր չափածո ու դրամատիկ ստեղծագործություններում նա ներկայացրել է տարբեր կերպարների կյանքն ու ճակատագիրը, ժողովրդական խոսքի գեղեցկությունը։ Գրողը ծաղրով ու ռեալիստորեն է ներկայացրել Ավստրո-Հունգարիայի կառավարման սոցիալական ծանր հետևանքները։

Կոչիչի գլուխգործոցը «Փորսուղը դատարանի առաջ» (1904) («Jazavac pred sudom») երգիծական պիեսն է, որը երկար ժամանակ եղել է բեմում` մեծ հաջողություն վայելելով հանդիսատեսի շրջանում։

Ճանաչում խմբագրել

 
Կոչիչի պատկերով դրոշմանիշ

Պետար Կոչիչի կյանքն ու գործունեությունը մեծ հարգանք է վայելում իր հայրենիքում։

  • Սերբիայի, Բոսնիայի ու Հերցեգովինայի մի քանի քաղաքներում կան հուշարձաններ նրա պատվին։
  • Գրողի պատկերն առկա է Սերբիայի Հանրապետության դրամական միավորի` դինարի 1993 թվականի թղթադրամներին և Բոսնիայի ու Հերցեգովինայի փոխարկելի մարկերին (1998)։
  • Հարավսլավիայի փոստը 1997 թվականին թողարկել է նամականիշ` նվիրված գրողի ծննդյան 100-ամյակին։
  • Սահմանված են «Կոչիչի գրիչ» (Кочићево перо) և «Կոչիչի գիրք» (Кочићева књига) մրցանակները։
  • 1980-1999 թվականներինՍերբիայի Հանրապետության Ժողովրդական ու համալսարանական գրադարանը կրել է Պետեր Կոչիչի անունը։

Ստեղծագործությունների հատընտիր խմբագրել

  • Сабрана дjeла, в 3 томах, 1967.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Кочич Петар // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.

Արտաքին հղումներ խմբագրել