Պել (հունիսի 4, 1940(1940-06-04) կամ հունիսի 8, 1940(1940-06-08)[1], Հյուսիսային Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ - 1958), կոլլի ցեղատեսակի շուն, որն առաջիններից էր, որ հեռուստատեսությունում և կինոյում խաղացել է Լեսսիի դերը։ Պելը ծնվել է 1940 թվականին Կալիֆոռնիայում և դարձել է հոլիվուդյան կենդանի վարժեցնող Ռադ Ուեզերֆոքսի սեփականությունը։ 1943 թվականին ընտրվել է Metro-Goldwyn-Mayer (MGM) կինոստուդիայի «Լեսսին վերադառնում է տուն» ֆիլմում գլխավոր հերոսի՝ Լեսսիի դերը խաղալու համար։ Կինոյում իր առաջին դերից հետո Պելը նկարահանվել է MGM-ի՝ Լեսսիի մասին պատմող ևս վեց ֆիլմերում (1940-ականների կեսերից մինչև 1950-ականների սկիզբը), մասնակցել է Միացյալ Նահանգներում կազմակերպված ցուցահանդեսների, տոնավաճառների։ Այնուհետև «Լեսսի» հեռուստասերիալի երկու մասերում (1954 թվական) ստացել է Լեսսիի դերը խաղալու հնարավորություն։ Պելը մահացել է 1958 թվականին՝ 18 տարեկանում։ Համարվում է Լեսսի շան դերը կատարած շներից լավագույնն ու գլխավորը։ «Saturday Evening Post» ամսագիրը գրել էր, որ Պելը «ամենատպավորիչ շան օրինակ էր կինոյի պատմության մեջ»[2]։

Պել
Pal as Lassie 1942.JPG
Տեսակշուն և animal actor?
Սեռարու
Ծնվել էհունիսի 4, 1940(1940-06-04) կամ հունիսի 8, 1940(1940-06-08)[1]
ԾննդավայրՀյուսիսային Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մահացել է1958
Lassie Վիքիպահեստում

Ծնունդ և առաջին տարիներԽմբագրել

Պելը ծնվել է 1940 թվականի հունիսի 4-ին, Հյուսիսային Հոլիվուդում՝ Գլեմիս Չերրի Օսբորնի ագարակում։ Նրա ծնողներին անվանում էին Կարմիր Բրյուս՝ Գլեմիսից և Պայծառ Անգործ՝ Գլեմիսից։ Պելի տոհմը մեծ է եղել, նրա նախապապ կոլլին՝ «Հին Կոկը», ապրել է Անգլիայում 19-րդ դարում։ Մեծ աչքերի և ճակատի սպիտակ շերտերի համար Պելը զտարյուն կենդանի չի ճանաչվել[3]։

Վարժեցնող Հովարդ Պեկը ութ ամսական կոլլիին բերել է վարժեցնող Ռադ Ուեսերֆոքսի մոտ՝ Հոլիվուդ՝ կենդանուն վարժեցնելու և մոտոցիկլետների հետևից վազելուց հետ սովորեցնելու համար[4]։ Շան հետ աշխատելով՝ Ռադը իր հսկողության տակ է վերցրել նրան, բայց մոտոցիկլետները մնացել են շան փոքրիկ թուլությունը։ Պեկը հիասթափված էր արդյունքներից և շանը տվել է Ուեսերֆոքսին՝ պարտքի փոխարեն[5]։ Ուեզերֆոքսն էլ իր հերթին վաճառել է շանն իր ընկերոջը, սակայն երբ իմացել է MGM-ի՝ շան մասին ֆիլմ նկարելու պլանների մասին, ետ է գնել Պելին 10$-ով[6]։ Պեկը Պելի հայտնի դառնալուց հետո ջանացել է հետ վերցնել նրան, բայց սեփականության իրավունքը պահպանվել է Ուեսերֆոքսի մոտ[5]։ Ռադ Ֆրենկ Ուեսերֆոքսի եղբայրը, որը զբաղվում էր շների վարժեցմամբ, օգնել էր Ռադին այդ հարցում[7][8]։

MGM-ի ֆիլմերԽմբագրել

MGM-ի առաջին ֆիլմը՝ «Լեսսին վերադառնում է տուն», պլանավորված էր որպես փոքրբյուջետային, սև-սպիտակ ֆիլմ երեխաների համար։ Պելը 1500 շների շարքում էր, որոնք փորձարկվել են գլխավոր դերի համար։ Սակայն նա մերժվել է, որովհետև արական սեռի էր, ուներ չափազանց խոշոր աչքեր, գլուխը բավականին հարթ էր և ճակատին ուներ սպիտակ շերտ։ Գլխավոր դերի համար վերցրել են մեդալակիր կոլլիի։ Ուեսերֆոքսը վարձվել էր աստղերին վարժեցնելու, իսկ Պելը՝ որպես հնարքներ իրականացնող[6]։

Նկարահանումների ընթացքում որոշել են օգտվել կենտրոնական Կալիֆոռնիայում Սան Խոակին գետի մասսայական հեղեղումներից, որպեսզի ֆիլմի համար ստանան տպավորիչ կադրեր։ Գլխավոր դերակատարուհին հրաժարվել է մտնել հորդահոս գետը։ Ռեսերֆոքսը Պելի հետ էր և առաջարկել է, որ իր շունը հանդես գա հինգտարրանի տեսարանում, որում Պելը պետք է լողար գետում, դուրս հաներ իրեն ջրից առանց թափահարելու, պառկեր, փորձեր սողալ, կողքի վրա պառկած լիներ և վերջապես պառկեր անշարժացած՝ ամբողջությամբ սպառելով ուժերը[9]։ Պելը գերազանց է կատարել հնարքը և տեսարանն ավարտվել է մեկ դուբլով։ Ուեսերֆոքսի խոսքերով՝ տնօրեն Ֆրեդ Մ. Ուիլկոկսը նկարահանումների ժամանակ այնքան տպավորված էր Պելով, որ աչքերին արցունքներ են հայտնվել։ Արդյունքում Պելը ընտրվել է գլխավոր դերակատար, իսկ նախկինում նկարված տեսարանները վերանկարահանվել են նոր աստղի կատարմամբ[5]։ Այլ աղբյուրներն ասում են, որ էգ կոլլի փոխարինվել է, որովհետև նկարահանումների ժամանակ ծուլանում էր, հատկապես ամռանը։ Արդյունքում Ուեսերֆոքսը նրան փոխարինել է Պելով[10]։ Ամեն դեպքում, MGM-ի ղեկավարները այնքան տպավորված էին, որ որոշել են իրականացնել մասշտաբային գովազդ և ֆիլմը նկարահանել գունավոր։ Պելը ոգևորությամբ միացել է աշխատանքներին[9]։

1943 թվականի «Լեսսին վերադառնում է տուն» ֆիլմի հաջողությամբ պայմանավորված՝ MGM-ն հանրությանն է ներկայացրել ևս 6 ֆիլմ՝ «Լեսսի որդին» («Լեսսին վերադառնում է տուն» ֆիլմի շարունակությունը), «Լեսսիի անվախությունը», «Հայրենի բլուրներ», «Արևը ծագում է», «Լեսսիի զանգը» և «Լեսսին նախշազարդ բլուրներում»։

1951 թվականին «Լեսսին նախշազարդ բլուրներում» ֆիլմի էկրանավորումից հետո MGM-ի ղեկավարները որոշել են, որ Լեսսիի կերպարը սպառվել է և պլանավորվել է այլևս այդ կերպարով ֆիլմ չթողարկել։ Ղեկավարությունը այդ ժամանակ խզել է պայմանագիրը Ուեսերֆոքսի հետ։ 40 000 $ աշխատավարձի փոխարեն՝ Ուեսերֆոքսն ստացավ «Լեսսի» ապրանքանիշը[11]։

ՀեռուստասերիալԽմբագրել

 
Ռադ Ուեզերֆոքսն ու Պելը 1955 թվականին

MGM-ից դուրս գալուց հետո Պելը և Ուեսերֆոքսը սկսել են հանրախանութներում և շների ցուցահանդեսներում հանդես գալ 18 րոպեանոց ներկայացումներով։ Հեռուստատեսային պրոդյուսեր Ռոբերտ Մաքսվելը համոզեց Ուեսերֆոքսին, որ Պելի ապագան կապված է հեռուստատեսության հետ։ Միասին տղամարդիկ ստեղծել են աղքատ ընտանիքում ապրող տղայի և նրա շան մասին սցենարներ[12]։

Լեսսիի հետ սերիալում տղայի դերի համար փորձել են 3 դերասանների, բայց վերջնական որոշումը դրվել է Պելի վրա։ Հյուսիսային Հոլիվուդում՝ Ուեսերֆոքսի տանը, մեկ շաբաթ տևած հանդիպումից հետո Պելն ընտրել է 11-ամյա Թոմի Ռետիգին։ Առաջին փորձարարական մասերն սկսել են 1954 թվականի ամռանը։ 2 մասերում էլ Պելը խաղացել Լեսիի դերը[13]։

Մասերը դիտելուց անմիջապես հետո CBS-ի ղեկավարները հաստատել են 30 րոպեանոց սերիալի ցուցադրումը, որը պետք է թողարկվեր 1954 թվականին։ Պելը թոշակի է անցել երկու փորձարարական մասերից հետո, իսկ նրա որդին՝ Լեսսի Կրտսերը (նրանից փոքր էր 3 տարով և հոր հետ վարժեցվել էր մի քանի տարի) անցել է նկարահանումների։ Պելն ամեն օր գալիս էր նկարահանման հրապարակ, որը գտնվում էր Լոս Անջելեսի KTTV առաջին տաղավարում։ Այնտեղ նա ուներ իր մահճակալը, և նրան անվանում էին Ծերուկ։ Սերիալի գլխավոր դերակատար Թոմի Ռետիգը ավելի ուշ հիշում է. «Երբ Ռադը խնդրում էր Լեսսի Կրտսերին ինչ-որ բան անել, Ծերուկը վեր էր կենում իր տեղից, կատարում այդ համարը, ապա վերադառնում՝ օրինակ ծառայելով որդու համար»[14]։

ՄահԽմբագրել

1957 թվականից Պելը կույր էր, խուլ, նստակյաց կյանք էր վարում և հազվադեպ էր մասնակցում «Լեսսի» սերիալի նկարահանումներին։ Ֆիլմի աստղ Ջոն Պրովոստը հիշում է. «Երիտասարդ տարիքում ես գիտեի, թե ինչ էր նշանակում Պերը Ռադի կյանքում։ Ռադն այնքան ուժեղ էր սիրում այդ ծեր շանը. այդպես ոչ ոք չի սիրում ո՛չ կենդանուն, ո՛չ էլ մարդուն»[15]։

Պելը մահացել է 1958 թվականին 18 տարեկանում, իսկ Ուեզերֆոքսը 4 ամիս խորը դեպրեսիայից դուրս չէր գալիս։ Ռոբերտ Ուեզերֆոքսը՝ Ռադի որդին, հետագայում ասել է. «Պելի մահը նրա վրա շա՜տ է ազդել։ Նա թաղեց շանը մեր ագարակի հատուկ վայրում և հաճախ էր այցելում գերեզմանին։ Հայրս էլ երբեք «Լեսսի» ֆիմը չնայեց։ Նա չէր կարողանում հանգիստ Պելին նայել։ Նա չէր ուզում հիշել Պելին, այնքա՜ն շատ էր սիրում այդ շանը»[16]։

ԺառանգներԽմբագրել

1950 թվականին Ռադ Ուեսերֆոքսը Ջոն Հ. Ռոտվելոյի հետ գրել է Պելի կյանքը ներկայացնող գիրքը, որը կոչվում է «Լեսսիի պատմությունը։ Նրա բացահայտումը և կրթությունը շնիկային տարիքից մինչև փառք»[17]։

Պելի արտաքինը յուրատեսակ օրինակ է դարձել շուն դերասանների համար։ Այս դերը կատարողները ունեցել են այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են սպիտակ շերտը դնչին, պարանոցի շուրջ սպիտակ բուրդը, սպիտակ թաթերը։

Պելի մի քանի սերունդներ խաղացել են Լեսսիի դերը՝ փոխարինելով իրենց նախորդներին։ Հեռուստասերիալի բնօրինակում Պելի որդին՝ Լեսսի Կրտսերը և թոռները՝ Սպուկը և Բեբին, նկարահանվել են առաջին մի քանի եթերաշրջաններում։ Մայան հայտնվել է մի քանի ճեպընթաց եթերաշրջաններում և Էյ-Էյը նկարահանվել է միացյալ եթերաշրջաններում[18]։

Լեսսիի դերի համար ընտրված շունը, որը չէր համարվում Պելի ժառանգը, հանդիպել է դիմադրության։ 1997 թվականին «Լեսսի» հեռուստասերիալն առաջին անգամ ցուցադրվել է «Կենդանիների մոլորակ» հեռուստաալիքով, որտեղ նկարահանվում էին շներ, որոնք չէին վարժեցվել Ուեսերֆոքսի կողմից։ Դիմադրության արդյունքում պրոդյուսերները թույլ են տվել նկարահանումներին մասնակցել դերասան-շների 9-րդ սերնդին[19]։ Բնօրինակի «Լեսսի» ֆիլմի ռիմեյքի (2005) մասին լուրեր են տարածվել, որ այդտեղ Պելի սերունդներից շուն չի նկարահանվել[20]։ Ռոբերտ Ուեսերֆոքսը հերքել է այդ խոսակցությունները [21]։ 2000 թվականին «Լեսսի» ապրանքանիշը Ուեսերֆոքս ընտանիքի ութ անդամները վաճառել են Կլասիկ Մեդիա ընկերությանը։ 2004 թվականին Ռոբերտ Ուեսերֆոքսի անձնական պայմանագիրը շներին Լեսսիի դերում նկարահանելու պարտավորության մասին ավարտվել էր, և պայմանագրի ոչ մի կողմ փորձել շարունակել այն։ Ոչ ազգակից շներով Պելի սերունդների հերթափոխից մի քանի տարի անց «Կլասիկ Մեդիաբ» Քերոլ Ռիգինսի հետ կնքել է պայմանագիր, որը Ռոբերտ Ուեսերֆոքսի հետ վարժեցնում էր շներին։ Նրա շունը՝ Էյ-Էյ 2-րդը, որը Պելի 9-րդ սերունդն էր, խաղացել է Լեսսիի դերը կանադական «Լեսսի» հետուստասերիալի 13 էպիզոդների ընթացքում. ֆիլմը հանդես էր գալիս «Ուեսերֆոքս վարժեցված շներ» անունով։ Քերոլ Ռիգինսը շարունակում է մնալ Լեսսիի և այլ շների պաշտոնական տերը և մարզիչը։ Այդ շները Պելիի 10-րդ սերունդն են։

Լեսսիի դերակատար շների ցանկԽմբագրել

  • Պել (Pal)
  • Լեսսի Կրտսեր (Lassie Junior)
  • Սպուկ և Բեբի եղբայրներ (Spook&Baby)
  • Մայա (Mire)
  • Էյ-Էյ (Hey Hey)
  • Բոյ (Boy)
  • Օլդմեն (The Old Man)
  • Հովարդ (Hovard)
  • Էյ-Էյ 2-րդ (Hey Hey II)
  • Ռոքի (Rockie)

Ռոբերտ Ուեզերֆոքսի շներըԽմբագրել

Ռոբերտ Ուեսերֆոքսը համարել է, որ Էյ-Էյ 2-րդի բուծման պայմանագիրը անօրինական էր, սակայն ոչ մի ապացույց չի ներկայացվել։ Այս ամենի արդյունքում նա պաշտոնական Լեսսի համարել է Էյ-Էյ 2-րդի կրտսեր եղբորը (կեղծանունը՝ Լեդի)։ Նրանց հայրը Հովարդն էր։ Լեդին և նրա սերունդները (ինչպես նաև՝ պաշտոնական Լեսսին) մասնակցել են տարբեր միջոցառումների, հաճախ դերասան Ջոն Պրովոստի ուղեկցությամբ։ Վերջինս մասնակցել է Լեսսիի մասին պատմող երկու սերիալների նկարահանումներին։

  1. Լեդի (Laddie)
  2. Դունի (Doonie)
  3. Համեր և Գատոր եղբայրներ (Hammer & Gator)

ՖիմագրությունԽմբագրել

  • 1943 թվական— Լեսսին վերադառնում է տուն — Լեսսի
  • 1945 թվական— Լեսսիի որդին — Լեդի
  • 1946 թվական— Լեսսիի անվախությունը — Բիլ
  • 1948 թվական— Հայրենի բլուրներ — Լեսսի
  • 1949 թվական— Արևը ծագում է — Լեսսի
  • 1950 թվական— Լեսսիի զանգը — Լեսսի
  • 1951 թվական— Լեսսին նախշազարդ բլուրներում — Շեն
  • 2006 թվական— Գիշերը թանգարանում — Շեն

Աշխատանք հեռուստատեսությունումԽմբագրել

  • Լեսսի, «Ժառանգություն», 1954 թվական
  • Լեսսի, «Պարոն Պիբոդի», 1954 թվական

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. The Saturday Evening Post, quoted in «Lassie a 'Lass-he'», Parade magazine, October 18, 1992, p. 22.
  3. Collins, Ace (1993). Lassie: A Dog’s Life. New York: Penguin. p. 34. ISBN 0-14-023186-8
  4. Collins, pp. 21-22
  5. 5,0 5,1 5,2 Miller, Ron (1989-03-21). «Lassie comes home: A 7th-generation family asset returns to TV». Chicago Tribune. pp. Tempo section, pg. 1.
  6. 6,0 6,1 Purgavie, Dermot (1994-06-26). «One man and his dog; night & day». The Mail on Sunday. pp. 6-11.
  7. Collins, p. 80
  8. Martin, Douglas (2002-08-04) «Frank Inn, Who Trained Lassie and Benji, Is Dead at 86»։ New York Times։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-01-ին։ Վերցված է 2017-09-30  Retrieved 2009-02-18
  9. 9,0 9,1 Collins, pp. 24-26
  10. Lassie a 'Lass-he'", Parade magazine, October 18, 1992, p. 22
  11. Collins, p. 76
  12. Collins, pp. 78-79
  13. Collins, pp. 80-81
  14. Collins, pp. 81-82
  15. Collins, p. 121
  16. Collins, pp. 122—123
  17. «Story of Lassie, The: His Discovery and Training from Puppyhood to Stardom»։ Amazon.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-01-ին։ Վերցված է 2009-02-18 
  18. Collins, pp. 6-7
  19. «Collie: Everybody's All-Star»։ Dog and Kennel Magazine։ Արխիվացված է օրիգինալից 2003-08-03-ին։ Վերցված է 2009-02-16 
  20. Anna van Praagh Battle of the Lassies (und) // Sunday Mail. — 2005. Архивировано из первоисточника 6 Ապրիլի 2008.
  21. Philip Potempa Lassie caught in 'dog fight'(անգլ.) // Կաղապար:Нп3 : newspaper. — 2006.

Արտաքին հղումներԽմբագրել