Պելպլինի թեմական թանգարան

Պելպլինի թեմական թանգարան (լեհ.՝ Muzeum Diecezjalne w Pelplinie), միջնադարյան արվեստի լավագույն հավաքածուները ներառող թանգարան Լեհաստանում։ Գտնվում է Տչևի վարչական շրջանի (Պոմերանյան վոեվոդություն) Պելպլին քաղաքում և կառավարվում է Պելպլինի հռոմեական կաթոլիկ թեմի եպիսկոպոսության կողմից։ Թանգարանը կրում է իր հիմնադրի՝ եպիսկոպոս Ստանիսլավ Վոյցեխ Օկոնևսկու (1870-1944) անունը, ով մահացել է Լիսաբոնում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Թանգարանը հիմնադրվել է Լեհաստանի երկրորդ Հանրապետության օրոք՝ 1928 թվականին։ 1988 թվականից թանգարանի հավաքածուները տեղավորված են ժամանակակից ոճով կառուցված համալիրում։

Պելպլինի թեմական թանգարան
Տեսակթեմի թանգարան և թանգարան
Երկիր Լեհաստան
ՏեղագրությունՊելպլին
ՎայրՊելպլին
Հասցեul. Biskupa Dominika 11, 83-130 Pelplin83-130
Հիմնադրվել է1928[1]
ՀիմնադիրStanisław Okoniewski?[1]
Կայքmuzeum.pelplin.diecezja.org/muzeum/
Քարտեզ
Քարտեզ

Հավաքածու

խմբագրել

Հավաքածուի զգալի մասը գոթիկայի ոճի քանդակներ են Կուլմի նախկին թեմական եկեղեցուց, որը 1925 թվականին անվանափոխվել է Պելպլինի եպիսկոպոսության և Տորունի հռոմեական կաթոլիկ թեմից։ «Խաչելության» թեմատիկայով գոթիկա նկարներից են (ոսկեզօծված տերևներով)[2] «Խարազանում» (1380), «Խաչից իջեցում» (1495) Տորունի Սուրբ Հովհաննես Մկրտչի և Հովհաննես Ավետարանչի մայր տաճարից, հավաքածուն համալրվել է նաև Հերման Հանի (1570-1628) և Անդրեաս Ստեխի (1635–1697) աշխատանքներով[3]։ 1420-1695 թվականների կտավների կանխարգելիչ կոնսերվացման համար թանգարանը ֆինանսական աջակցություն է ստացել Լեհաստանի մշակույթի և ազգային արժեքների պահպանման նախարարությունից[4]։

Թանգարանում գտնվող Գուտենբերգի Աստվածաշունչը[5], որն ի սկզբանե գտնվել է Լյուբավա քաղաքի Ֆրանցիսկյան միաբանության վանքում, 48 օրինակներից մեկն է, որ պահպանվել է մինչև մեր օրեր։ Դրանցից միայն 20-ն են ամբողջական և յուրաքանչյուրի արժեքը կազմում է մինչև 100 միլիոն դոլար[6]։ Սա այն 9 նմուշներից մեկն է[7], որը պահպանվել է 15-րդ դարի իր բնօրինակ կազմի մեջ[5][7][p. 157]։ Տպված է երկկողմանի, ունի 641 էջ (folios), երկու սյունակներով՝ յուրաքանչյուրը 285 մմ × 85 մմ, 40-42 հատվածներ, ընդհանուր՝ տեքստային 1282 էջեր[8]։ Գրքի կազմը կաղնի փայտից է և կարմիր այծի կաշվից[9]։

Լեհական կառավարությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կարողացել է փրկել Պելպլինի աստվածաշունչը[7], և այն, Փարիզով ու Լոնդոնով անցնելով, հասել է Կանադա։ Պահվել է Օտտավայի Մոնրեալ բանկում[7] և Լեհաստանին չի վերադարձվել մինչև 1959 թվականը[8]։

Թանգարանի վաղ տպագրական հավաքածուն ներառում է Ավրելիոս Օգոստինիոսի անգին ձեռագիրը, որը 1425 թվականից կոչվում է «Աստծո քաղաքը» (De civitate Dei)[10]։ Հավաքածուի արժեքավոր բարեպաշտական նմուշներից են մասունքներ, ճաճանչախաչեր, նվիրական հուշաիրեր Գդանսկից, Տորունից, Նյուրնբերգից։ Հավաքածուում ներառված են նաև ծիսական հանդերձներ[11]։

Պատկերասրահ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Roman Ciecholewski։ Skarby Pelplina, Wydaw. Diecezjalne, Pelplin 1997, ISBN 8385087524.
  • Roman Ciecholewski։ Quis ut Deus. Treasures from the Diocesan Museum Pelplin. Art at the time of the Teutonic Order։ Nordostdeutsches Kulturwerk, Lüneburg, 2000; ISBN 3932267273.
  • Bogna Derkowska-Kostkowska, Szczepan Warmijak։ Gotycka rzeźba pomorska i starodruki z XV wieku ze zbiorów Muzeum Diecezjalnego i Biblioteki Diecezjalnej w Pelplinie (Gothic Pomeranian Sculpture and Early Prints), Muzeum Okręgowe in the. Leona Wyczółkowskiego w Bydgoszczy, Bydgoszcz, MO, 1992.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 https://pelplin.pl/cms/239
  2. Muzeum Diecezjalne (2017). «Obraz gotycki z Kościoła w Lignowach». Pelplin.
  3. Muzeum Diecezjalne (2017), Sztuka Średniowiecza. Sztuka Nowożytna. Pelplin.
  4. Muzeum Diecezjalne (2016 թ․ հուլիսի 5). «Konserwacja kilkunastu unikatowych obrazów z lat 1420–1695 oraz ich digitalizacja». Pelplin.
  5. 5,0 5,1 Gordon Swoger (2004). The Strange Odyssey of Poland's National Treasures, 1939–1961. Dundurn. էջեր 50, 77, 156–157. ISBN 1554880262 – via Google Books.
  6. Charlie Kirk (2016). Time for a Turning Point: Setting a Course Toward Free Markets and Limited Government for Future Generations. Post Hill Press. էջ 108. ISBN 1682612481 – via Google Books. «No auction has been held in years but if one were to be sold, say at Christie's Auction House in New York, it is speculated that it could fetch as much as $100 million.»
  7. 7,0 7,1 7,2 7,3 Jonathan Rose (2008). The Holocaust and the Book: Destruction and Preservation. Univ of Massachusetts Press. էջեր 144, 147–148. ISBN 1558496432 – via Google Books.
  8. 8,0 8,1 Muzeum Diecezjalne (2017). «Biblia Gutenberga» [The Gutenberg Bible]. Pelplin. «Google translate.» {{cite web}}: External link in |quote= (օգնություն)
  9. «The Gutenberg Bible. The Most Revolutionary Book in History» (PDF). Codices Illustres. A Resource for Libraries and Institutions. Montale Rangone (MO), Italy. p. 7 (7 of 9 in PDF). "The Pelplin Specimen and its Story" – via direct download 1,6 MB.
  10. Diecezjalne Centrum Informacji Turystycznej (2017). «Szlak Cysterski w Polsce». Pelplin: Obiekty cysterskie. [Also in:] «Biblioteka Diecezjalna w Pelplinie – wizyta w krainie starodruków» [Pelplin Diocesan Bibliotheque]. "Pelplin i jego zabytki" by Janusz St. Pasierb. Ruszaj w Drogę!. 2015 թ․ փետրվարի 25. {{cite web}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն)
  11. Muzeum Diecezjalne w Pelplinie (2017). «Tkaniny» [Liturgical garments]. Pelplin. Վերցված է 2017 թ․ մարտի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)

Աղբյուրներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պելպլինի թեմական թանգարան» հոդվածին։