Պելենգատոր, սարք, որն օդային և ծովային նավագնացության մեջ կիրառվում է արտաքին կողմնորոշիչների (ափում գտնվող կամ լողացող օբյեկտներ, երկնային լուսատուներ և այլն) անկյունային ուղղությունները որոշելու համար։ Պելենգատորի օգնությամբ կատարում են պելենգի հաշվարկ։ Տարբերում են տեսողական, օպտիկական, ձայնային և ռադիո Պելենգատորներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։