Պելագեյա Շայն
Պելագեյա Շայն (ռուս.՝ Пелагея Фёдоровна Шайн, ապրիլի 19, 1894, Պերմի երկրամաս, Ռուսաստան - օգոստոսի 27, 1956, Մոսկվա, ԽՍՀՄ), սովետական աստղագետ, աշխատել է Ղրիմյան աստղաֆիզիկական աստղադիտարանում։
Պելագեյա Շայն Пелагея Фёдоровна Шайн | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 19, 1894 Պերմի երկրամաս, Ռուսաստան |
Մահացել է | օգոստոսի 27, 1956 (62 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | աստղագետ |
Հաստատություն(ներ) | Ղրիմի աստղադիտարան |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
Ալմա մատեր | Բեստուժևյան դասընթացներ |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Գրիգոր Շայն |
Pelageya Fyodorovna Shayn Վիքիպահեստում |
Մինչ ամուսնությունը կրել է Սաննիկովա ազգանունը։
Ծնվել է 1894 թվականին Ռուսաստանի Ուսոլսկի ուեզդի Պոպովո-Օստանինո գյուղում[1]։ Ավարտել է Պոլովոդովյան նախնական դպրոցը, Սոլիկամսկի գիմնազիան, հետո ընդունվել է Սանկտ-Պետերբուրգի Բեստուժևյան կուրսերի ֆիզիկո-մաթեմատիկական բաժինը։
1918 թվականին վերադարձել է Ուսոլսկի ուեզդ, որտեղ մաթեմատիկա է դասավանդել գործարանային դպրոցում։ Հետո տեղափոխվել է Տոմսկ, որտեղ ծանոթացել է իր ապագա ամուսնու, աստղագետ Գրիգորի Շայնի հետ։
1921 թվականից աշխատել է Պուլկովոյի աստղադիտարանում, 1925 թվականին տեղափոխվել է Սիմեիզի աստղադիտարան, որը հետագայում մտել է Ղրիմյան աստղաֆիզիկական աստղադիտարանի կազմի մեջ, որտեղ էլ աշխատել է մինչև կյանքի վերջը։
Պելագեյա Շայնը հանդիսանում է աշխարհում առաջին կին աստղագետը, ով հայտնաբերել է փոքր մոլորակ ((1112) Պոլոնիա, 1928 թվականին), ընդհանուր առմամբ հայտնաբերել է 19 աստերոիդ։ 1949 թվականին հայտնաբերել է Շայն-Շալդեխի կարճ պարբերությամբ գիսաստղը։ Ինչպես նաև հայտնաբերել է ավելին քան 150 նոր փոփոխական աստղեր։ Աշխատանքներ է տարել աստղերի լուսաչափության և գունաչափության ասպարեզում։
Ամուսինն է եղել հայտնի սովետական աստղագետ Գրիգորի Շայնը, նրանց որդեգրած դուստր Վերա Ֆեոդորովնա Կլոչիխինան, ով Պելագեյա Ֆեոդորովնայի զարմուհին էր, հետագայում դարձել է աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի կինը։
Պելագեյա Շայնի անունով է անվանվել (1190) Պելագեյա աստերոիդը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Սոլոկամսկի շրջան(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
խմբագրել- Имена малых планет, связанные с Пулковской обсерваторией Արխիվացված 2008-06-27 archive.today (ռուս.)
- «Местное время», 4 марта 2009 (ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պելագեյա Շայն» հոդվածին։ |