Պեդրո Սարմիենտո դե Գամբոա

իսպանացի հետազոտող, ճանապարհորդ, ծովագնաց

Պեդրո Սարմիենտո դե Գամբոա (իսպ.՝ Pedro Sarmiento de Gamboa, օգոստոսի 18, 1530(1530-08-18)[1], Պոնտեվեդրա, Գալիսիա, Գալիսիայի թագավորություն, Կաստիլիա և Լեոն[2] - 1592[1][3][4][…], Լիսաբոն, Պորտուգալիա), 16-րդ դարի իսպանացի հետազոտող, ճանապարհորդ, ծովագնաց, զինվոր, գրող, բանաստեղծ, պատմաբան, գիտնական (աստղագետ, մաթեմատիկոս, աշխարհագրագետ), հումանիստ։ Վերածննդի շրջանի ունիվերսալ մարդու (իսպ.՝ homo universale) կատարելատիպի վառ օրինակ է։ Մասնակցել է Սողոմոնյան կղզիների հայտնաբերմանը, հետազոտել է Չիլիի ափամերձ տարածքը։ Մագելանի նեղուցի երկրամասի առաջին նահանգապետն է եղել, որ իրականացրել է տարածքը իսպանացիներով բնակեցնելու նախագիծը։ Ինկերի պատմության մասին գրքի հեղինակ է։

Պեդրո Սարմիենտո դե Գամբոա
իսպ.՝ Pedro Sarmiento de Gamboa
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 18, 1530(1530-08-18)[1]
ԾննդավայրՊոնտեվեդրա, Գալիսիա, Գալիսիայի թագավորություն, Կաստիլիա և Լեոն[2]
Մահացել է1592[1][3][4][…]
Մահվան վայրԼիսաբոն, Պորտուգալիա
ՔաղաքացիությունԻսպանիա
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող և գրող
ԱշխատավայրՊերու, Չիլի, Արգենտինա և Սողոմոնյան կղզիներ
Pedro Sarmiento de Gamboa Վիքիպահեստում

Չշփոթել`

  • Պեդրո Սարմիենտո - 1449 թվականի Տոլեդոյի ապստամբության գլխավոր հերոսը։
  • Պեդրո Գոմես Սարմիենտո - 16-րդ դարի եպիսկոպոս, կարդինալ։

ԿենսագրությունԽմբագրել

Վաղ տարիներԽմբագրել

 
Մագելանի նեղուցի հին քարտեզը, 1635
 
Սարմիենտո դե Գամբոա, Մանկո Կապակ[5].
 
Սարմիենտո դե Գամբոա, Ինկերի ծագումնաբանություն. Սինչի Ռոկա, Լյոկի Յուպանկի, Մայտա Կապակ, Կապակ Յուպանկի[6].

Սարմիենտո դե Գամբոայի ծննդյան տեղը հայտնի չէ. այն կարող է լինել Գալիսիայի Պոնտեվեդրա քաղաքը, որտեղից ծագում էր նրա հայրական կողմը, կամ Կաստիլիայի Ալկալա դե Էնարեսը, որտեղ, ինչպես հայտնի է, սովորել է հետագայում։ Նա անձամբ պնդել է, որ ինքը երկու տեղից է։ Ծննդյան տարեթիվը նույնպես լիովին հայտնի չէ. ենթադրաբար այն կարող է լինել 1530 կամ 1532 թվականը։ Հայրը` Բարտոլոմե Սարմիենտոն (Bartolomé Sarmiento) ծնվել է Պոնտեվեդրայում, իսկ մայրը` Մարիա Գամբոան (María Gamboa), ծնվել է Բասկերի երկրում` Բիլբաոում։

Ռազմական ծառայությունԽմբագրել

1550-1555 թվականներին նա գտնվել է ծառայության մեջ կայսր Կառլոս V կայսեր բանակում։ 1555 թվականին նա կտրել է Ատլանտյան օվկիանոսը և հասել Մեքսիկա, որտեղ ապրել է երկու տարի։ Այս շրջանում նա խնդիրներ է ունեցել ինկվիզիցիայի հետ։ Այստեղից տեղափոխվել է Պերու, որտեղ ապրել է ավելի քան քսան տարի։

Աստղագետ և աշխարհագրագետԽմբագրել

Հայտնի չէ, թե Պերուում լինելու առաջին տարիները Պեդրո Սարմիենտոն որտեղ է անցկացրել։ Նա շարունակել է ուսումնասիրել ծովային գործը` համառորեն յուրացնելով իրեն գրավող գիտությունները` աշխարհագրությունը և աստղագիտությունը։ Տիրապետելով տեսական մեծ գիտելիքների և ռազմական ծառայությունում ու ծովագնացության ոլորտի տարբեր բնագավառներում պրակտիկ փորձի` ժամանակի հետ նա ճանաչում է ձեռք բերել որպես լավ զինվոր, փորձառու ծովային, աշխարհագրագետ և աստղաբանության մասնագետ։ 1654 թվականին Սարմիենտոն ինկվզիցիայի պահանջով դարձյալ հայտնվել է դատարանում իր արած մի կատակի համար. նա մի քանի շղթա կամ թալիսման էր պատրաստել ոսկուց ու արծաթից, որպեսզի դրանք պատերազմում բերեն հաջողություն, կանանց` սեր, ազդեցիկ մարդկանց` ճանաչում։ Սրա համար նրան նորից արտաքսման են ենթարկել, սակայն ավելի ուշ արքեպիսկոպոս Հիերոնիմո դե Լոայսայի կողմից դատավճիռը փոփոխվել է։

Հեռավոր հնդկացիական կղզիների որոնումներումԽմբագրել

Այն բանից հետո, երբ Սարմիենտոն դարձել է Մանդանիայի արշավախմբի նավի կապիտան, նա ավելի ու ավելի շատ հեղինակություն է ստացել։ Նահանգապետ Գարսիա դե Կաստրոն հրամայել է պատրաստել նավատորմիղը Ավաչումբի և Նինյաչումբի կղզիների բացահայտման ու բնակեցման համար, որոնք, համաձայն ինկերի լեգենդների, հայտնաբերվել են Հարավային ծովում Ինկերի կայսրության ղեկավար Տուպակ Ինկա Յուպանկայի կողմից։ Արշավախմբի ղեկավար է նշանակվել նրա զարմիկը` Ալվարո դե Մենդանիան։ Նավերը դուրս են եկել Կալյաո նավահանգստից 1567 թվականի նոյեմբերի 19-ին։ Չնայած գեներալի և Սարմիենտոյի միջև ծագած տարաձայնություններին` նրանք հասել են Սողոմոնյան կղզիներին, որոնք ենթարկել են արքայական գահին։ Փոխադարձ նախատինքները շարունակվել են ընդհուպ մինչև 1569 թվականի հունվարը Սանտյագո նավահանգստում և Կոլիմայում (Մեքսիկա), սակայն բավական հավանական է համարվում, որ ծովագնացները հասել են մինչև Ավստրալիայի ափեր[7]։

Ճանապարհորդություն Մագելանի նեղուցԽմբագրել

Սարմիենտո դե Գամբոան եվրոպացիներից առաջինն է, որ անցել է Մագելանի նեղուցով արևմուտքից արևելք (1579-1580)[8]։ 1584 թվականին Սարմիենտո դե Գամբոան կազմել է Մագելանի նեղուցի առաջին հանգամանալից քարտեզը։

Վիլկաբամբայի գրավումԽմբագրել

Սարմիենտոն կրտսեր լեյտենանտի և արշավախմբի քարտուղարի կարգավիճակում մասնակցել է ինկերի առաջնորդ Տուպակ Ամարուի դեմ պատերազմին։ Մարտին Ուրտադո դե Արբիետոյի գլխավորությամբ հավաքված իսպանացի զինվորները մոտ 250 մարդ էին, որոնք լավ զինված հեծյալներ էին, փորձառու վետերաններ։ Բացի այդ` նրանց սատարում էին մոտ 2.000 հնդկացի` բարեկամաբար տրամադրված երկու կասիկների գլխավորությամբ։ Նրանք բոլորը Կուսկոյից ուղևորվել են Վիլկաբամբա 1572 թվականի ապրիլի կեսերին։

Հնդկացիների ու իսպանացիների միջև լուրջ բախումից հետո վերջիններս հաղթանակ են տարել` գերելով ինկերի առաջնորդ Տուպակ Ամարուին, ինչպես նաև նրա բոլոր զորավարներին։ 1572 թվականի սեպտեմբերի 24-ին նրանց կախել են Կուսկոյի հրապարակում, իսկ Ինկա Կապակը գլխատվել է։ Սարմիենտոն ու Խուան դե Բետանսոսը, որի հետ նա բարեկամական հարաբերություններ է ունեցել, ներկա են եղել գլխատմանը։ Գլխատված հնդկացիների մեղքն այն էր, որ նրանք դուրս էին եկել պաշտպանելու իրենց ազատությունն ու սովորույթները։ Դրանից հետո Սարմիենտոն վերադարձել է Լիմա, որտեղ 1575 թվականին, համաձայն պատմական փաստաթղթերի, նրան կրկին կանչել են ինկվիզիցիայի հարցաքննության։

Հնդկացիական քրոնիկոններԽմբագրել

Հիմնական ստեղծագործություններԽմբագրել

 
Սարմիենտո դե Գամբոա, Ինկերի ծագումնաբանություն. Ինկա Ռոկա, Տիտու Կուսի Վալպա, Վիրակոչա, Պաչակուտի[9]

Նամակներ ու զեկույցներԽմբագրել

Սարմիենտո դե Գամբոան գրել է ոչ քիչ թվով զեկույցներ, նամակներ և այլ փաստաթղթեր, որոնք պահպանվում են տարբեր հաստատություններում։ Նրա գրած նամակներն են`

  • 1) «Նամակ Ֆիլիպ II-ին, Կուսկո, մարտի 4 1572»։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-08-ին .
  • 2) Նամակ al Consejo Real de Indias, Կուսկո, մարտի 4, 1572
  • 3) Նամակ Ֆիլիպ II-ին, Մադրիդ, մարտի 6, 1581
  • 4) Նամակ Ֆիլիպ II-ին, մարտի 15, 1581
  • 5) Ընդունելություն Ֆիլիպ IIի մոտ Մադրիդ?, մայիսի 1, 1581?
  • 6) Նամակ Ֆիլիպ II-ի քարտուղարին` Դոն Անտոնիո դե Էրասին Սևիլիա, օգոստոսի 7, 1581
  • 7) Նամակ Ֆիլիպ II-ին, Սևիլիա, օգոստոսի 11, 1581
  • 8) Նամակ Ֆիլիպ II-ին, Ռիո դե Ժանեյրո, հոկտեմբերի 26, 1582
  • 9) Նամակ Ֆիլիպ II-ին, Սանտյագո դե Կաբո Վերդե, հոկտեմբերի 30, 1582
  • 10) Նամակ Դոն Անտոնիո դե Էրասին, Սանտյագո դե Կաբո Վերդե, հունվարի 31, 1582
  • 11) Նամակ Ֆիլիպ II-ին, Սանտյագո դե Կաբո Վերդե, հունվարի 31, 1582
  • 12) Նամակ Դոն Անտոնիո դե Էրասին, Նուեստրա Սենյորա դե լա Վիկտորիա, հունվարի 5, 1585
  • 13) Նամակ Ֆիլիպ II-ին, Բոլոր սրբերի ծովածոց, դեկտեմբերի 10, 1583
  • 14) Նամակ Ֆիլիպ II-ին, Նուեստրա Սենյորա դե լա Վիկտորիա, հունվարի 5, 1585
  • 15) Նամակ Ֆիլիպ II-ի, Ռիո դե Ժանեյրո, 24 հոկտեմբերի, 1585
  • 16) Նամակ Նամակ Դոն Անտոնիո դե Էրասին, Ռիո դե Ժանեյրո, հունվարի 3, 1585
  • 17) Նամակ Ֆիլիպ II-ին, Ռիո դե Ժանեյրո, հունվարի 5, 1585
  • 18) Նամակ Դոն Խուան դե Իդիակեսին, Մոնտ դե Մարսանի բանտ, սեպտեմբերի 27, 1589
  • 19) Նամակ II-ին, Մոնտ դե Մարսանի բանտ, հոկտեմբերի 2, 1589
  • 20) Ֆիլիպ II-ի հիշատակին, Մադրիդ?, 1591?
  • 21) Ֆիլիպ II-ի հիշատակին, Մադրիդ, նոյեմբերի 21, 1591
  • 22) Ֆիլիպ II-ի հիշատակին, Մադրիդ, նոյեմբերի 21, 1591
  • 23) Նամակ կապիտան Ալոնսո դե Բասանին, «Սան Ֆելիպե» նավ, հուլիսի 10, 1592

Տես նաևԽմբագրել

  • Ինկերի կայսրություն
  • Պեդրո Սիեսա դե Լեոն
  • Խուան Պոլո դե Օնդեգարդո

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 various authors Ազգային կենսագրական բառարան / L. Stephen, S. LeeLondon: 1885.
  3. 3,0 3,1 3,2 Biblioteca Virtual Miguel de Cervantes (իսպ.) — 1999.
  4. 4,0 4,1 4,2 Autoritats UB
  5. Источники инков, 2013, էջ 355
  6. Источники инков, 2013, էջ 356
  7. «LA EXPEDICIÓN MARÍTIMA DE TUPAC YUPANQUI» (անգլերեն)։ Scribd։ Վերցված է 2017-10-23 
  8. Энциклопедический справочник «Латинская Америка», том 2, издательство «Советская энциклопедия», Москва, 1982, стр. 438
  9. Источники инков, 2013, էջ 357

ԳրականությունԽմբագրել

  • Свет Я. М. В страну Офир: (Педро Сармьенто де Гамбоа). — М.: Мысль, 1967. — 232 с. — 30 000 экз.
  • Талах В.Н., Куприенко С.А. Америка первоначальная. Источники по истории майя, науа (астеков) и инков / Ред. В. Н. Талах, С. А. Куприенко.. — К.: Видавець Купрієнко С.А., 2013. — 370 с. — ISBN 978-617-7085-00-2
  • «Vida y viajes de Pedro Sarmiento de Gamboa» A. Landín Carrasco. Madrid 1946
  • «La conquista de los incas» John Hemming. Fondo de Cultura Económica México 1982 ISBN 968-16-1110-1
  • «El auge y el ocaso del Imperio español» Salvador de Madariaga. Espasa Calpe S.A. Madrid 1979 ISBN 84-239-4943-5
  • Con la lanza y con la pluma. La escritura de Pedro Sarmiento de Gamboa. María Jesús Benites. IIELA. Facultad de Filosofía y Letras de la UNT. 2006. 2da edición 2008. ISBN 950-554-403-0.
  • Ernesto Morales Sarmiento de Gamboa, un navegante español del siglo XVI Araluce 1932
  • José Miguel Barros Pedro Sarmiento de Gamboa avatares de un caballero de Galicia Santiago de Chile 2006
  • Jean Guillou. Sarmiento de Gamboa, navigateur et cosmographe : l’homme du détroit de Magellan. Éd. de l'Étrave 2006
  • Pedro Sarmiento de Gamboa. Historia de los Incas. Madrid 2007. Miraguano, Polifemo. ISBN 978-84-7813-228-7, ISBN 978-84-86547-57-8

Արտաքին հղումներԽմբագրել