Պեդրո Մոսկերա

իսպանացի ֆուտբոլիստ

Պեդրո Մոսկերա Պարադա (իսպ.՝ Pedro Mosquera Parada; ապրիլի 21, 1988(1988-04-21)[1], Լա Կորունյա, Լա Կորունյա նահանգ, Գալիսիա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ և հենակետային կիսապաշտպան, որը հանդես է գալիս Լա Կորունյայի «Դեպորտիվո» ակումբում։

Football pictogram.svg
Պեդրո Մոսկերա
Mosquera.png
Քաղաքացիությունը Flag of Spain.svg Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 21, 1988(1988-04-21)[1] (32 տարեկան)
Ծննդավայր Լա Կորունյա, Լա Կորունյա նահանգ, Գալիսիա, Իսպանիա
Հասակ 184 սանտիմետր
Քաշ 77 կիլոգրամ

ԿարիերաԽմբագրել

Մոսկերը ծնվել է Գալիսիայի Լա Կորունյա քաղաքում։ Մանկության տարիներում հանդես է եկել հարևան Սանտա Մարիա Դել Մար քաղաքի միջնակարգ դպրոցի «Քուադ Հոկեյի» հավաքականում[2]։ 2000 թվականին, երբ նա դեռ 12 տարեկան էր, հայտնվել է Մադրիդյան «Ռեալ» ակումբի երիտասարդական համակարգում։ 6 տարի անց նա խաղացել է իր առաջին պրոֆեսիոնալ խաղը «Ռեալի» ռեզերվային «Կաստիլիա» ակումբում։ Իր առաջին մրցաշրջանում Մոսկերը անցկացնում է ընդամենը 4 խաղ, իսկ թիմը հայտնվում է «Սեգունդու B»:

2012 թվականի հունվարի 24-ին Մոսկերը «Մալագա»-ի դեմ խաղում հրավիրվում է հիմնական թիմ, բայց մնում է փոխարինողների նստարանին։ 2 ամիս անց նա վերջապես դուրս է գալիս խաղադաշտ։ Դա «Խետաֆե»-ի դեմ հաղթական խաղն էր, երբ վերջին րոպեին Խավի Ալոնսոյին փոխարինում են Մոսկերով։ Այդ հանդիպումը այդպես էլ միակը մնաց Մոսկերի համար «Ռեալ»-ի կազմում։

2010 թվականի հուլիսի 12-ին Մոսկերը հնգամյա պայմանագիր է կնքում «Խետաֆե» ակումբի հետ։ Նա վերամիավորվում իր նախկին մարզիչ Միչելի հետ, որը նրան մարզել էր Կաստիլիայում[3]։ Հուլիսի 28-ին առաջին անգամ հանդես է գալիս թիմի կազմում՝ գերմանական «Օսնաբրյուկ»-ի դեմ խաղում[4]։

2012 թվականի հունվարի 20-ին նա որոշում է վերադառնալ Կաստիլիա, քանի որ նորընտիր մարզիչ Լուիսե Գառսիե Պլասան նրան խաղային ժամանակ չէր տրամադրում[5]։ 2014 թվականին երեքամյա պայմանագիր է կնքում «Էլչե» ակումբի հետ[6]։

2015 թվականի հուլիսի 27-ին Մոսկերը դուրս է գալիս «Էլչե»-ից և տեղափոխվում է «Դեպորտիվո Լա Կորունյա» չորսամյա պայմանագրով[7][8]։

ՁեռքբերումներԽմբագրել

Ռեալ Մադրիդ Կաստիլիա

ՑուցանիշներԽմբագրել

2016 թվականի հունվարի 3-ի-ի դրությամբ[9]
Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոգավաթներ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռեալ Մադրիդ Կաստիլիա 2006–07 4 0 4 0
2007–08 27 1 27 1
2008–09 33 1 33 1
2009–10 34 4 34 4
Ընդհանուր 98 6 98 6
Ռեալ Մադրիդ 2009–10 1 0 0 0 0 0 1 0
Ընդհանուր 1 0 0 0 0 0 1 0
Խետաֆե 2010–11 14 0 3 0 4 0 21 0
2011–12 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուր 14 0 3 0 4 0 21 0
Ռեալ Մադրիդ Կաստիլիա 2011–12 20 2 20 2
2012–13 38 3 38 3
Ընդհանուր 58 5 58 5
Խետաֆե 2013–14 25 0 1 0 26 0
Ընդհանուր 25 0 1 0 26 0
Էլչե 2014–15 25 1 2 0 27 1
Ընդհանուր 25 1 2 0 27 1
Դեպորտիվո Լա Կորունյա 2015–16 17 0 1 0 18 0
Ընդհանուր 17 0 1 0 18 0
Ընդհանուր: 238 12 7 0 4 0 249 12

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. Mosquera empezó jugando al hockey sobre patines (Mosquera started playing roller hockey); Diario AS, 23 January 2010 (Իսպաներեն)
  3. Pedro Mosquera ficha por el Getafe (Pedro Mosquera signs for Getafe); Marca, 12 July 2010 (Իսպաներեն)
  4. El 'Geta' no da opciones ('Geta' does not give options); Marca, 28 July 2010 (Իսպաներեն)
  5. Mosquera deja el Getafe para volver al Castilla (Mosquera leaves Getafe to return to Castilla); Marca, 20 January 2012 (Իսպաներեն)
  6. El Elche C.F. incorpora a Mosquera (Elche C.F. adds Mosquera); Elche's official website, 3 July 2014 (Իսպաներեն)
  7. Mosquera y Lombán se desvinculan del Elche C.F. (Mosquera and Lombán leave Elche C.F.) Archived 2015-07-29 at the Wayback Machine.; Elche's official website, 27 July 2015 (Իսպաներեն)
  8. Pedro Mosquera, nuevo jugador del Real Club Deportivo (Pedro Mosquera, new player of Real Club Deportivo); Deportivo's official website, 27 July 2015 (Իսպաներեն)
  9. «Mosquera»։ Soccerway։ Վերցված է փետրվարի 24, 2014 

Արտաքին հղումներԽմբագրել