Պեդրո Ժերոմել

իտալացի ֆուտբոլիստ

Պեդրո Ժերոմել (պորտ.՝ Pedro Geromel, սեպտեմբերի 21, 1985(1985-09-21), Սան Պաուլո, Բրազիլիա), բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Գրեմիոյի և Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[1]։

Football pictogram.svg
Պեդրո Ժերոմել
Pedro Geromel
Pedro Geromel.jpg
Ժերոմելը Քյոլնի կազմում 2009 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Pedro Tonon Geromel
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա
Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 21, 1985(1985-09-21) (34 տարեկան)
Ծննդավայր Սան Պաուլո, Բրազիլիա
Հասակ 190 սմ
Քաշ 84
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Բրազիլիա Գրեմիո
Համար 3
Պատանեկան կարիերա
1996-1999 Բրազիլիա Պորտուգեզա
1999-2003 Բրազիլիա Պալմեյրաս
2003-2004 Պորտուգալիա Շավիշ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2004-2005 Պորտուգալիա Շավիշ 15 (0)
2005-2008 Պորտուգալիա Վիտորիա Գիմարայնշ 67 (1)
2008-2014 Գերմանիա Քյոլն 116 (4)
2012-2013   Իսպանիա Մալյորկա 38 (1)
2014   Բրազիլիա Գրեմիո 24 (0)
2015-ներկա Բրազիլիա Գրեմիո 80 (3)
Ազգային հավաքական
2017-ներկա Բրազիլիա Բրազիլիա 2 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունիսի 7-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունիսի 7-ի, 2018

Ակումբային կարիերաԽմբագրել

Վաղ կարիերաԽմբագրել

Ժերոմելը ծնվել է Սան Պաուլոյում։ 2003 թվականին նա Էլիասի հետ Պալմեյրասից միացավ Շավիշի ակադեմիային[2]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2004-05 մրցաշրջանում՝ Պորտուգալիայի երկրորդ դիվիզիոնում[3]։

2005 թվականի ամռանը Ժերոմելը 4 տարվա պայմանագիր կնքեց Վիտորիա Գիմարայնշի հետ[4]: Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 9-ին՝ Բրագայի դեմ խաղում[5]։ Իր առաջին հանդիպումը եվրոպական մրցաշարերում անցկացրեց սեպտեմբերի 15-ին՝ ՈՒԵՖԱ Գավաթի Վիսլա Կրակովի դեմ խաղում[6]։ 2005-06 մրցաշրջանում Ժերոմելը Վիտորիայի հետ դուրս մնաց Պորտուգալիայի բարձրագույն դիվիզիոնից, սակայն հաջորդ տարի վերադարձավ Պրիմեյրա Լիգա։ Իր առաջին գոլը ակումբի կազմում բրազիլացին խփեց 2007 թվականի սեպտեմբերի 30-ին՝ Բրագայի դեմ խաղում[7]։ 2007-08 մրցաշրջանում նա, ըստ օնլայն քվեարկության, ճանաչվեց Պորտուգալիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստը՝ առաջ անցնելով Լիսանդրո Լոպեսից և Լուչո Գոնսալեսից։ Գիմարայնշի կազմում Ժերոմելը անցկացրեց 3 մրցաշրջան՝ մասնակցելով 69 հանդիպման և դառնալով 1 գոլի հեղինակ։

ՔյոլնԽմբագրել

2008 թվականի հունիսի 30-ին Ժերոմելը տեղափոխվեց Քյոլն։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 7-ին՝ Ցվայբրյուկենի դեմ խաղում[8]։ Իր առաջին հանդիպումը Բունդեսլիգայում անցկացրեց օգոստոսի 16-ին՝ Վոլֆսբուրգի դեմ խաղում[9]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց նոյեմբերի 7-ին՝ Հանովերի դեմ խաղում[10]։ Ժերոմելը միանգամից դարձավ Քյոլնի հիմնական թիմի խաղացող[11]՝ 2009 թվականի ապրիլի 11-ին՝ Բորուսիա Դորտմունդի դեմ խաղում խաղադաշտ դուրս գալով ավագի թևկապով[12]։ Իր առաջին 2 մրցաշրջաններում Ժերոմելը շատ լավ խաղ էր ցուցադրում, ինչի շնորհիվ նրանով սկսեցին հետաքրքրվել Մադրիդի Ռեալը, Յուվենտուսը[13] և Լացիոն, սակայն տրանսֆերը այդպես էլ չկայացավ։

2012 թվականի օգոստոսի 23-ին Ժերոմելը վարձավճարով միացավ Մալյորկային[14]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 16-ին՝ Օսասունայի դեմ խաղում[15]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց նոյեմբերի 1-ին՝ Իսպանիայի գավաթի Դեպորտիվո լա Կորունյայի դեմ խաղում[16]։ Իր առաջին գոլը Լա Լիգայում խփեց 2013 թվականի փետրվարի 9-ին՝ Օսասունայի դեմ խաղում[17]։ 2012-13 մրցաշրջանում բրազիլացին Մալյորկայի հետ դուրս մնաց Սեգունդա Դիվիզիոն։ 2013 թվականի դեկտեմբերին Ժերոմելը վերադարձավ Քյոլն՝ իսպանական ակումբի կազմում անցկացնելով 42 հանդիպում։

ԳրեմիոԽմբագրել

2013 թվականի դեկտեմբերին Ժերոմելը 2․5 տարվա վարձավճարով տեղափոխվեց Գրեմիո[18][19]։ Հետագայում Գրեմիոն գնեց բրազիլացու ամբողջ տրանսֆերը[20]։ Իր դեբյուտը նշեց 2014 թվականի փետրվարի 23-ին՝ Նովու Համբուրգուի դեմ խաղում[21]։ Իր առաջին գոլը խփեց 2015 թվականի ապրիլի 10-ին՝ կրկին Նովու Համբուրգուի դեմ խաղում[22]։ 2016 թվականին Ժերոմելը Գրեմիոյի հետ հաղթեց Բրազիլիայի գավաթը[23]՝ ընդգրկվելով այդ մրցաշրջանի Սերիա A-ի խորհրդանշական հավաքականում[24]։ 2017 թվականին նա նորից ընդգրկվեց Սերիա A-ի տարվա խորհրդանշական հավաքականում՝ այս տարի Գրեմիոյի հետ նվաճելով Լիբերտադորեսի գավաթը[25][26]։

Միջազգային կարիերաԽմբագրել

Բրազիլիայի ազգային հավաքական Ժերոմելը առաջին անգամ հրավիրվեց 2016 թվականի օգոստոսի 27-ին՝ փոխարինելով վնասվածք ստացած Ռոդրիգո Կայոյին[27][28]։ Իր դեբյուտը ազգային հավաքականի կազմում նշեց 2017 թվականի հունվարի 26-ին՝ Կոլումբիայի դեմ ընկերական խաղում[29]։

2018 թվականի մայիսին Ժերոմելը ընդգրկվեց 2018 թվականի աշխարհի առաջնության համար Բրազիլիայի հավաքականի 23-հոգանոց թիմում[30][31]։

Կարիերայի վիճակագրությունԽմբագրել

Ակումբային վիճակագրությունԽմբագրել

2018 թվականի հունիսի 7-ի դրությամբ[32]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Վիտորիա Գիմարայնշ 2005–06 Պրիմեյրա Լիգա 17 0 0 0 2 0 0 0 19 0
2006–07 Սեգունդա Լիգա 21 0 0 0 0 0 0 0 21 0
2007–08 Պրիմեյրա Լիգա 29 1 0 0 0 0 0 0 29 1
Ընդհանուր 67 1 0 0 2 0 0 0 69 1
Քյոլն 2008–09 Բունդեսլիգա 32 1 2 0 0 0 0 0 34 1
2009–10 29 1 3 0 0 0 0 0 32 1
2010–11 27 2 1 0 0 0 0 0 28 2
2011–12 28 0 1 0 0 0 0 0 29 0
Ընդհանուր 116 4 7 0 0 0 0 0 123 4
Մալյորկա (վարձավճար) 2012–13 Լա Լիգա 30 1 3 1 0 0 0 0 33 2
2013–14 Սեգունդա Դիվիզիոն 8 0 1 0 0 0 0 0 9 0
Ընդհանուր 38 1 4 1 0 0 0 0 42 2
Գրեմիո 2014 Սերիա A 24 0 0 0 3 0 4 0 31 0
2015 31 0 7 1 0 0 7 2 45 3
2016 26 3 10 0 7 0 10 2 53 5
2017 20 0 4 0 10 1 10 0 44 1
2018 3 0 1 0 7 0 10 0 21 0
Ընդհանուր 104 3 22 1 27 1 41 4 194 9
Կարիերայի ընդհանուր 325 9 33 2 29 1 41 4 428 16

Միջազգային վիճակագրությունԽմբագրել

2018 թվականի հունիսի 7-ի դրությամբ[32]

Բրազիլիա
Տարի Խաղեր Գոլեր
2017 1 0
2018 1 0
Ընդհանուր 2 0

ՆվաճումներԽմբագրել

ԱկումբայինԽմբագրել

Գրեմիո

ԱնհատականԽմբագրել

  • Բոլա դե Պրատա․ 2015, 2016[34], 2017
  • Սերիա A-ի տարվա խորհրդանշական հավաքական․ 2016[24], 2017

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Brazil - Pedro Geromel - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-06-07 
  2. «Novidade de Tite, Geromel viu grito de 'segunda divisão' sepultar futuro no Palmeiras»։ ESPN (պորտուգալերեն)։ Վերցված է 2018-06-07 
  3. «No introduction needed - Pedro Geromel back home with Brazil - Goal.com»։ Goal.com (անգլերեն)։ 2016-08-31։ Վերցված է 2018-06-07 
  4. uefa.com։ «Geromel gets Guimarães chance - UEFA Europa League - News - UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-06-07 
  5. «Vitória Guimarães SC - SC Braga, Sep 9, 2005 - Liga NOS - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-07 
  6. «Vitória Guimarães SC - Wisla Kraków, Sep 15, 2005 - UEFA-Cup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-07 
  7. «Vitória Guimarães SC - SC Braga, Sep 30, 2007 - Liga NOS - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-07 
  8. «SVN Zweibrücken - 1. FC Köln, Aug 7, 2008 - DFB-Pokal - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-07 
  9. «VfL Wolfsburg - 1. FC Köln, Aug 16, 2008 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-07 
  10. «1. FC Köln - Hannover 96, Nov 7, 2008 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-07 
  11. «Player profile: Pedro Geromel, the hidden treasure -» (en-US)։ 2011-03-10։ Վերցված է 2018-06-07 
  12. «Borussia Dortmund - 1. FC Köln, Apr 11, 2009 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-07 
  13. «FINISHED: FC Koln Defender Pedro Geromel On Juventus Radar - Report | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-06-07 
  14. «Pedro Geromel es el sexto fichaje en llegar a la isla»։ Վերցված է 2018-06-07 
  15. «CA Osasuna - RCD Mallorca, Sep 16, 2012 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-07 
  16. «Deportivo de La Coruña - RCD Mallorca, Nov 1, 2012 - Copa del Rey - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-07 
  17. «RCD Mallorca - CA Osasuna, Feb 9, 2013 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-07 
  18. «Gremio sign Real Mallorca defender Pedro Geromel - Tribal Football»։ Վերցված է 2018-06-07 
  19. «Pedro Geromel joins Gremio on loan»։ Sports Mole (en-GB)։ Վերցված է 2018-06-07 
  20. «Grêmio vê situação 'delicada' e trata sequência de Geromel como contratação - Futebol - UOL Esporte»։ UOL Esporte (pt-BR)։ Վերցված է 2018-06-07 
  21. «Grêmio vs. Novo Hamburgo - 22 February 2014 - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-06-07 
  22. «Grêmio vs. Novo Hamburgo - 10 April 2015 - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-06-07 
  23. 23,0 23,1 Downie Andrew։ «Gremio win Brazilian Cup in emotion-charged game»։ U.S. (en-US)։ Վերցված է 2018-06-07 
  24. 24,0 24,1 «Palmeiras tem oito na seleção do Brasileirão, Gabriel Jesus é o craque»։ sportv.com (pt-BR)։ Վերցված է 2018-06-07 
  25. «Brazil's Gremio wins Copa Libertadores for 3rd time»։ SI.com (անգլերեն)։ Վերցված է 2018-06-07 
  26. 26,0 26,1 FIFA.com (2017-11-29)։ «Gremio stand tall for third Libertadores triumph»։ FIFA.com (en-GB)։ Վերցված է 2018-06-07 
  27. Sport Pulse Sports Agency International By Omni։ «World Cup Qualifier: Pedro Geromel replaces Rodrigo Caio in Brazil squad» (en-US)։ Վերցված է 2018-06-07 
  28. «Brazil call Pedro Geromel for WC qualifier»։ 2016-08-28։ Վերցված է 2018-06-07 
  29. «Brazil - Colombia, Jan 26, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-07 
  30. «World Cup: Neymar named in Brazil's 23-man squad»։ BBC Sport (en-GB)։ 2018-05-14։ Վերցված է 2018-05-25 
  31. «Brazil's 2018 World Cup squad: Who made Tite's 23-man squad? | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-07 
  32. 32,0 32,1 «Geromel»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-06-07 
  33. «Brazil’s Gremio wins Recopa Sudamericana in penalty shootout»։ FOX Sports (en-US)։ 2018-02-21։ Վերցված է 2018-06-07 
  34. «Gabriel Jesus wins Bola de Prata award for best player in the Brasileirao - Sambafoot.com, all About Brazilian Football»։ www.sambafoot.com (ֆրանսերեն)։ Վերցված է 2018-06-07 

Արտաքին հղումներԽմբագրել