Պեդրո Արմենդարիս (իսպ.՝ Pedro Armendáriz, իծնե Պեդրո Գրեգորիո Արմենդարիս Հաստինգս (իսպ.՝ Pedro Gregorio Armendáriz Hastings), մայիսի 9, 1912(1912-05-09)[1][2][3], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - հունիսի 18, 1963(1963-06-18)[1][2][3], , Լոս Անջելես, ԱՄՆ), մեքսիկացի դերասան։

Picto infobox masks.png
Պեդրո Արմենդարիս
իսպ.՝ Pedro Armendáriz
Publicity photo of Pedro Armendáriz in 3 Godfathers (1948).jpg
Ծնվել էմայիսի 9, 1912(1912-05-09)[1][2][3]
ԾննդավայրՄեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մահացել էհունիսի 18, 1963(1963-06-18)[1][2][3] (51 տարեկան)
Մահվան վայր, Լոս Անջելես, ԱՄՆ
ԿրթությունԿալիֆոռնիայի պետական պոլիտեխնիկական համալսարան
ՔաղաքացիությունFlag of Mexico (1934-1968).svg Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտությունդերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
Ժանրերվեսթեռն
Երեխա(ներ)Պեդրո Արմենդարիս կրտսեր

ԿենսագրությունԽմբագրել

Պեդրո Արմենդարիսը ծնվել է Մեքսիկայում մեքսիկացու և անգլիացու ընտանիքում։ Երբ դեռ երեխա էր, ընտանիքը տեղափոխվեց Տեխաս, որտեղ էլ անցավ իր մանկությունը։ Կրթությունը ստացել է Կալիֆորնիայի պոլիտեխնիկական համալսարանում, որն ավարտել է ինժեների մասնագիտությամբ։ Ավարտելուց հետո վերադարձել է Մեքսիկա, որտեղ որոշ ժամանակ աշխատել է երկաթուղում, ինչպես նաև որպես զբոսավար և լրագրող «México Real» թերթի համար։ Ֆիլմում նա հայտնվել է պատահական՝ նա ամերիկացի զբոսաշրջիկների համար կարդում էր Համլետից հատված և նրան նկատեց ռեժիսոր Միգել Սակարիասը։ Նրա առաջնելույթը տեղի է ունեցել 1935 թվականին Մեքսիկայում։ Ապագայում Արմենդերիսը շատ է նկարահանվել իր հայրենիքում, ինչպես նաև Ֆրանսիայում, Իտալիայում և Մեծ Բրիտանիայում։ Դերասանը երկու անգամ դարձել է «Արիել» ազգային մեքսիկական մրցույթի դափնեկիր՝ «Մարգարիտ» (1947) և «Խենթ Սոլեդադ» (1952) ֆիլմերում նկարահանվելու համար։ 1940-ականների վերջերին Արմենդարիսը հայտնվում է Հոլիվուդում, որտեղ դառնում է Ջոն Ֆորդի սիրելի դերասաններից մեկը։

1954 թվականին Արմենդարիսը նկարահանվում է Հովարդ Հյուզի «Նվաճողը» ֆիլմում, որի նկարահանումները տեղի են ունեցել Յուտա նահանգում, հրաձգարանի մոտակայքում, որտեղ ԱՄՆ-ի իշխանությունները անց էին կացնում միջուկային զենքի փորձարկում։ Արդյունքում վերջին տարիներին 220 մարդուց 91-ի մոտ ախտորոշվեց քաղցկեղ, և նրանցից 46-ի համար դա դարձավ մահվան պատճառ։ Արմենդարիսը նույնպես չխուսափեց մահից։ Միևնույն ժամանակ նկարահանվեց Ջեյմս Բոնդի մասին «Սիրով Ռուսաստանից» երկրորդ ֆիլմում։ Երբ նկարահանման հրապարակում իմացան նրա մահվան մասին, նրա մասնակցությամբ բոլոր դրվագների նկարահանումներն ավարտեցին մի քանի օրում։ Չնայած դրան, որոշ եզրափակիչ դրվագներ այդպես էլ չհաջողվեց նկարահանել և այդ ժամանակ որպես Արմենդարիսի կրկնօրինակող հանդես եկավ ռեժիսոր Թերենս Յանգը[4]։ 1963 թվականի հունիսի 18-ին չկարողանալով դիմանալ ցավին, Պեդրո Արմենդարիսն ինքնասպան եղավ՝ ատրճանակով կրակելով սրտին, որը նա աննկատելիորեն իր հետ տարել էր հիվանդանոց[5][6]։

Նրա որդին՝ Պեդրո Արմենդարիս կրտսերը (1940–2011), նույնպես դերասան է դարձել։

ՖիլմագրությունԽմբագրել

  • 1943 — Մարիա Կանդելարիա / María Candelaria — Լորենսո Ռաֆայել
  • 1947 — Մարգարիտը / La perla — Ֆիլմ
  • 1947 — Փախստականը / The Fugitive — Ոստիկանության լեյտենանտ
  • 1948 — Ֆորտ Ապաչի / Fort Apache — Սերժանտ Բոֆոր
  • 1948 — Երեք կնքահայր / 3 Godfathers — Պեդրո Փիթ» Ռոկա Ֆուերտե
  • 1949 — Մենք օտար էինք / We Were Strangers — Արմանդո Արետե
  • 1953 — Գազանը / El bruto — Պեդրո
  • 1963 — Սիրով Ռուսաստանից / From Russia with Love — Ալի Քերիմ Բեյ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Czech National Authority Database
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia Catalana, 1968.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  4. «BondMovies.com: Allies»։ Արխիվացված է օրիգինալից 2010-03-04-ին։ Վերցված է 2016-08-01 
  5. «Inside From Russia with Love: An Original Documentary» (17 minutes, 20 seconds into the video)
  6. Roberts Randy, Olson James Stuart (1995)։ «That'll Be The Day»։ John Wayne: American։ Simon and Schuster։ էջ 412։ ISBN 9780029238370։ Վերցված է օգոստոսի 30, 2009 

Արտաքին հղումներԽմբագրել