Պեդրա Սելադա պետական պարկ
Պեդրա Սելադա պետական պարկ (պորտ.՝ Parque Estadual da Pedra Selada), պետական պարկ Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո նահանգում։
Տեսակ | ազգային պարկ |
---|---|
Կազմված է | Անտլանտյան անտառ |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Ռիո դե Ժանեյրո |
Հիմնվել է | 2012 |
Մակերես | 8041 հեկտար |
Կառավարում | պետություն |
Տեղագրություն խմբագրել
Պեդրա Սելադա պետական պարկը սփռված է Ռեզենդի և Իտատիա մունիցիպալիտետներում՝ Ռիո դե Ժանեյրո նահանգում։ Ունի շուրջ 8036 հա տարածք։ Պարկն այցելուներին հնարավորություն է ընձեռում օգտագործել տարածքը հանգստի, կրթության և հետազոտության համար, ինչպես նաև աջակցել գյուղական տնտեսությանը՝ զբոսաշրջությանն առնչվող բիզնեսներում[1]։ Պարկն անվանակոչվել է Պեդրա Սելադա լեռան անունով, որն ունի 1755 մ բարձրություն։ Լավ գծանշված արահետը տանում է դեպի գագաթ, որից երևում է 360 °-ի տեսարան՝ դեպի շրջակա երկիր։
Շրջակա միջավայր խմբագրել
-
Տեսարան Պեդրա Սելադայից
Բուսականությունը ներառում է Ատլանտյան անտառի, Արաուկարիայի անտառների ու ալպյան մարգագետինների մնացորդներ։ Պետական պարկը կարևոր էկոլոգիական միջանցքի մի մասն է կազմում Իտատիա ազգային պարկի և մոտակա հանրային ու մասնավոր պահպանման միավորումների հետ, ինչը պաշտպանում է գետային աղբյուրները, որոնք սնվելով հարավարևելյան որոշ հիմնական գետերից, ինչպիսիք են՝ Պարանա և Պարաիբա դու Սուլ գետերը, նպաստում են այն լեռնաշղթայի պահպանմանը, որում գտնվում է Պեդրա Սելադան[1]։
Պատմություն խմբագրել
Պեդրա Սելադա պետական պարկը ստեղծվել է 2012 թվականի հունիսի 15-ի 43․640 պետական հրամանագրով։ Նպատակն է պահպանել տեղական բույսերի և կենդանիների պոպուլյացիաները, ինչպես նաև չվող տեսակներին ապահովել ապաստաններով։ Դա Մանտիկեյրա լեռներում առաջին լիարժեք պաշտպանված պետական մակարդակով պահպանման միավորումն էր[1]։ Այն Մանտիկեյրա խճանկարի մի մասն է կազմում[2]։ Խորհրդատվական խորհուրդը ստեղծվել է 2014 թվականի օգոստոսի 15-ին[1]։ Կառավարման ծրագիրն ուժի մեջ է մտել 2014 թվականին[1]։
Պատկերասրահ խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Parque Estadual da Pedra Selada – INEA»։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-15-ին։ Վերցված է 2019-08-10
- ↑ mosaico mantiqueira – Mosaico(չաշխատող հղում)
Աղբյուրներ խմբագրել
- (պորտուգալերեն) o mosaico mantiqueira, Mosaico Mantiqueira, արխիվացված օրիգինալից 2016-09-27-ին, https://web.archive.org/web/20160927173428/http://www.mosaicomantiqueira.org.br/site/o-mosaico/, վերցված է 2016-09-26
- (պորտուգալերեն) Parque Estadual da Pedra Selada, INEA: Istituto Estadual do Ambiente (RJ), արխիվացված օրիգինալից 2016-09-15-ին, https://web.archive.org/web/20160915163750/http://www.inea.rj.gov.br/Portal/Agendas/BIODIVERSIDADEEAREASPROTEGIDAS/UnidadesdeConservacao/INEA_008422, վերցված է 2016-10-01
- «Pico da Pedra Selada» (պորտուգալերեն), Visconde de Mauá, արխիվացված օրիգինալից 2016-03-10-ին, https://web.archive.org/web/20160310131632/http://viscondedemaua360.com.br/paisagens/pico-da-pedra-selada, վերցված է 2016-10-01
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պեդրա Սելադա պետական պարկ կատեգորիայում։ |