Պեգիլացված ինտերֆերոն ալֆա-2b

քիմիական միացություն

Պեգիլացված ինտերֆերոն ալֆա-2b, վաճառքային անվանումը՝ Պեգինտրոն, դեղորայք՝ հեպատիտ C-ի և մելանոմայի բուժման համար[1]։ Հեպատիտ С-ի դեպքում այն սովորաբար կիրառում են ռիբավիրինի հետ և առողջացումը տատանվում է 33-ից 82%-ի սահմանում[1][2]։ Մելանոմայի դեպքում այն կիրառվում ի ենթամաշկային ներարկումների ձևով ի հավելում վիրաբուժական օգնությանը[1]։

Պեգիլացված ինտերֆերոն ալֆա-2b
Изображение химической структуры
Նույնացուցիչներ
CAS համար215647-85-1
DrugBank00022
ECHA InfoCard100.208.164 Խմբագրել Վիքիդատայում

Կողմնակի ազդեցությունները ընդհանուր են[3]։ Դրանք կարող են ներառել գլխացավեր, հոգնածության զգացողություն, տրամադրության փոփոխություն,քնի հետ կապված խնդիրներ, մազաթափություն, սրտխառնոց, ցավ՝ ներարկման տեղում և տենդ[1]։ Ծանր կողմնակի ազդեցությոններն են՝ փսիխոզ, լյարդի հետ կապված խնդիրներ, սրտի ռիթմի խանգարումներ և ինֆեկցիաներ[1]։ Հղիության ընթացքում խորհուրդ չի տրվում կիրառել ռաբիվիրինի հետ[1]։ Պեգիլացված ինտերֆերոն ալֆա-2b-ն ալֆա-ինտերֆերոնային դեղորայքների ընտանիքից է[1]։ Պեգիլացումը պաշտպանում է մոլեկուլներին քայքայումից[3]։

Միացիալ Նահագներում պեգիլացված ինտերֆերոնը թույլատրվել է կիրառել որպես դեղորայք 2001 թվականին[1]։ Այն ընդգրկված է ՀԱԿ-ի հիմնական դեղորայքների ցանկում[4]։ Զարգացող երկրներում 12 շաբաթվա համար նախատեսված դեղորայքի մեծածախ արժեքը տատանվում է 500-ից 4800 ԱՄՆ դոլլարի սահմանում[5]։ ԱՄՆ-ում դեղորայքի արժեքը կազմում է մոտավորապես 8400 ԱՄՆ դոլլար, այն դեպքում, որ Մեծ Բրիտանիայում 12 շաբաթվա բուժման արժեքը 1595 ֆունտ է[6]։

Բժշկական կիրառումը խմբագրել

Այն կիրառվում է հեպատիտ C-ի և մելանոմայի բուժման համար[1]։ Հեպատիտ C-ի դեպքում այն սովորաբար կիրառում են ռիբավիրինի հետ[1]։ Մելանոմայի համար կիրառվում է վիրաբուժական միջամտության հետ համատեղ[1]։

Հեպատիտ C-ի բուժման համար կարող է կիրառվել նաև բոցեպրեվիրի, տելապրեվիրի, սիմեպրեվիրի կամ սոֆոսբուվիրի հետ[3]։

Գենետիկական գործոնների բազմազանություն խմբագրել

Հեպատիտ С-ի տիպ 1  գենոտիպի  դեպքում, բուժման համար կիրառվող պեգիլացված ինտերֆերոն-ալֆա-2a-ն կամ պեգիլացված ինտերֆերոն-ալֆա-2b-ն զուգակցված ռիբավիրինի հետ, կախված ինտերֆերոն-լամբդա 3-ի գենետիկական պոլիմորֆիզմից (գտնվում է մարդու IL28B-ի գենի հարևանությամբ), բուժման պատասխանը տարբեր է լինում։ Այն հիվանդները, ովքեր վարակված են տիպ 1 գենոտիպով հեպատիտ С-ի վիրուսով և կրում են ինտերֆերոն-լյամբդա 3-ը կոդավորող գենեի  որոշակի ալելներ, բուժումից հետո ավելի մեծ հավանականությամբ են հասնում հաստատուն վիրուսաբանական ցուցանիշների, քան մյուսները։ Ավելի ուշ, եղան զեկուցումներ այն մասին, որ այդ գենոտիպը ասոցացվում է վիրուսի բնական քլիրենսի բարձր հավանականության հետ։

Ընդհանուր կողմնակի ազդեցություններն են՝ գլխացավերը, հոգնածության զգացողությունը, տրամադրության փոփոխությունը, քնի հետ կապված խնդիրները, մազաթափությունը, սրտխառնոցը, ցավը՝ ներարկման տեղում և տենդը[1]։ Ծանր կողմնակի ազդեցությոններն են՝ փսիխոզ, լյարդի հետ կապված խնդիրներ, սրտի ռիթմի խանգարումներ և ինֆեկցիաներ[1]։ Հղիության ընթացքում խորհուրդ չի տրվում դեղորայքը կիրառել ռաբիվիրինի հետ[1]։

Ազդեցության մեխանիզմ խմբագրել

Պեգիլացված-ինտերֆերոն-2b-ի ազդեցության գլխավոր մեխանիզմներից մեկը JAK-STAT ազդակային տրանսդուկցիայի ակտիվացումն է։ Պեգիլացված-ինտերֆերոն-2b-ն կապվում է ինտերֆերոն-ալֆայի ընկալիչ 1 և 2-ի (IFNAR1/2) հետ։ Երբ լիգանդը միանում է IFNR1-ին, Tyk2 սպիտակուցը ֆոսֆորիլացվում է և իր հերթին ֆոսֆորիլացնում է IFNR2-ին միացած JAK 1-ին։ Այնուհետև, JAK-ը և Tyk2-ը համապատասխանաբար ֆորսֆորիլացնում և ակտիվացնում են STAT1-ին և 2-ին։ Ֆոսֆորիլացված STAT-ները դիսոցացվում են ընկալիչներից և միանալով p48-ին և IRF9-ին ձևավորում են ինտերֆերոն խթանող տրանսկրիպցիոն գործոն 3 (ISGF3). Տրանսկրիպցիոն գործոնը տեղափոխվում է կորիզ, ակտիվացնում է որոշ գեների տրանսկրիպցիան, այդպիսով մասնակցում է բջջային ցիկլի, տարբերակման, ապոպտոզի և իմուն պատասխանի կառավարմանը։

Պեգիլացված-ինտերֆերոն-2b-ն գործում է որպես մուլտիֆունկցիոնալ իմունոռեգուլյատոր ցիտոկին, որը ակտիվացնում է մի քանի գեների, այդ թվում ինտերլեյկին 4-ի տրանսկրիպցիան։ Այս ցիտոկինի ազդեցության հետևանքով T-հելպերը վերածվում է 2-րդ տիպի T-հելպերի։ Ի վերջո սա բերում է B բջիջների ակտիվացման և հակամարմինների արտադրության խթանման։

Ալֆա ինտերֆերոն տիպ 1-ի մեկ այլ ազդեցության մեխանիզմ է՝ չարորակ բջիջներում ապոպտոզի ակտիվացումը։ Հետազոտությունները ցույց են տնվել, որ ինտերֆերոն ալֆան արգելակում է բջջային ցիկլը U266, Daudi և Rhek-1 բջջային կուլտուրաներում։

Կատարվել են մի շարք հետազոտություններ, պարզելու համար կասպազների և ցիտոքրոմ с-ի դերը ապոպտոզի գործընթացում։ Համաձայն այդ հետազոտությունների՝ կասպազ 3-ը, 8-ը և 9-ը կարևոր դեր են խաղում ապոպտոզի ակտիվացման կասկադում։ Բացի այդ ցույց է տրվել, որ ինտերֆերոն ալֆայի ազդեցությամբ միտոքոնտրիումների թաղանթները կորցնում են պոտենցիալը, ինչի հետևանքով միտոքոնդրիումներից ձերբազատվում է ցիտոքրոմ c-ն։

Պատմություն խմբագրել

Դեղորայքը մշակել է Schering-Plough-ը. Merck-ը ստեղծել էր դեղորայքը մելանոմայի բուժման համար՝ Sylatron վաճառքային անունով։ Դեղորայքի կիրառման հավանությունը տրվել 2011 թվականի ապրիլին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 «Peginterferon Alfa-2b (Professional Patient Advice) - Drugs.com». www.drugs.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 12-ին.
  2. «ViraferonPeg Pen 50, 80, 100, 120 or 150 micrograms powder and solvent for solution for injection in pre-filled pen CLEAR CLICK - Summary of Product Characteristics (SPC) - (eMC)». www.medicines.org.uk. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 12-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Peginterferon alfa-2b (PegIntron) - Treatment - Hepatitis C Online». www.hepatitisc.uw.edu. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 12-ին.
  4. «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. 2015 թ․ ապրիլ. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  5. «Inclusion of the injectable formulation of peginterferon alfa-2a and -2b is proposed for the treatment of hepatitis C among adults» (PDF). who.int. էջ 11. Արխիվացված (PDF) օրիգինալից 2017 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 12-ին.
  6. British national formulary : BNF 69 (69 ed.). British Medical Association. 2015. էջ 639. ISBN 9780857111562.

Արտաքին հղումներ խմբագրել