Պարտիզանական մարքեթինգ, գովազդի և մարքեթինգի ցածր բյուջետային միջոց, որը թույլ է տալիս արդյունավետորեն խթանել ձեր ապրանքը կամ ծառայությունը, ներգրավել նոր հաճախորդներ և ավելացնել ձեր շահույթը առանց ներդրումների կամ գրեթե առանց գումար ներդնելու[1]։ Ուստի պարտիզանական մարքեթինգը կոչվում է նաև «ցածր բյուջեի մարքեթինգ» կամ «քիչ ծախսատար մարքեթինգ»։

Պարտիզանական մարքեթինգի նպատակն է ապրանքի կամ ծառայության մասին տեղեկատվություն տրամադրել այնպես, որ ազդի պոտենցիալ գնորդների որոշումների կայացման գործընթացի վրա։

Պատմություն և նկարագրություն խմբագրել

Հենց «պարտիզանական մարքեթինգ» հասկացությունը կիրառության մեջ դրեց և տեսական հիմք ապահովեց ամերիկացի գովազդատու Ջեյ Կոնրադ Լևինսոնը, որը «Leo Burnett», գովազդային գործակալության նախկին ստեղծարար տնօրենն է։ Նա այդ վերնագրով գիրք է հրատարակել 1984 թվականին։ Գիրքը ուղղված էր փոքր բիզնեսին և կենտրոնացած էր գովազդի էժան եղանակների վրա։ Այդ ժամանակից եզրույթը դարձել է հանրաճանաչ, չնայած Լևինսոնը չի սահմանել «պարտիզանական մարքեթինգ» եզրույթը[2]։

Լևինսոնը առաջարկեց հետևյալ մոտեցումը՝ թանկարժեք գովազդային միջոցների փոխարեն օգտագործել էժան միջոցներ՝ այցեքարտեր, թռուցիկներ, ցուցանակներ, բուկլետներ, բացիկներ և այլն։ Հեղինակը նաև բազմաթիվ հնարքներ է առաջարկել գովազդի արդյունավետությունը բարձրացնելու և դրանից առավելագույն արդյունք քամելու համար։

Լևինսոնի և նրա գործընկերների հետագա գրքերում ընդլայնվել է պարտիզանական մարքեթինգային գործիքների շարքը, ներառյալ անվճար առաջխաղացման մեթոդները՝ հոդվածներ գրել թեմատիկ ամսագրերի համար, ելույթ ունենալ հանրային միջոցառումներին, հաճախորդների հետ հարաբերություններ հաստատել և այլն։ Որպես կարևոր սկզբունք առանձնացվել է նաև այլ ձեռնարկությունների հետ համագործակցությունը։

Մեր օրերում պարտիզանական մարքեթինգը սովորաբար ներառում է նաև մի շարք գովազդային մեթոդներ, որոնք ներառված չեն Լևինսոնի պաշտոնական ցուցակներում, բայց համապատասխանում են պարտիզանական մարքեթինգի հիմնական սկզբունքին՝ փոքր գովազդային բյուջե ունեցող ընկերությունների համար մատչելիություն ապահովել։ Այդպիսի մեթոդներից են «վիրուսային մարքեթինգը», «արտաքին գովազը», «թաքնված մարքեթինգը», «սարաֆանային ռադիո», «էպատաժային մարքեթինգը» և այլն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Kenton, Will. «Guerrilla Marketing». Investopedia (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 14-ին.
  2. «What Is Guerrilla Marketing?». Creativeguerrillamarketing.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 1-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել