Պարս թանգարան

թանգարան Իրանի Շիրազ քաղաքում

Պարս թանգարան (պարս.՝ موزه پارس), թանգարան Շիրազում, հարավային Իրան, Ֆարս նահանգ։ Թանգարանը գտնվում է Նազար այգում[5]։ Ութանկյուն կառույց է[6], որտեղ էլ գտնվում է թանգարանը` Մուհամեդ Քերիմ խանի նախկին պալատը, Զենդերի դինաստիայի ժամանակ ծառայում էր որպես թագավորական ընդունելությունների վայր։ Այնտեղ անց էին կացվում նաև այլ պաշտոնական արարողություններ[7]։

Պարս թանգարան
Տեսակտաղավար, մեծ առանձնատուն և մշակութային արժեք
Երկիր Իրան[1][2][3][…]
ՏեղագրությունՇիրազ[1][2]
ՎայրՇիրազ[1][2][3][…]
Մասն էNazar Garden (Shiraz)?[2][3][4]
ՀասցեKarim Khan Zand Boulevard (Shiraz)?[2]
ՊատվիրողՔերիմ խան[2][3][4]
Քարտեզ
Քարտեզ

Պալատը նաև Քերիմ խանի թաղման վայրն է[8]։

Նազար այգի խմբագրել

Սեֆյանների դինաստիայի օրոք (1501—1722) Նազար այգին Շիրազի խոշոր այգիներից մեկն էր։ Զենդերի դինաստիայի օրոք (1750—1794) Քերիմ խանը այգու տարածքում կառուցում է ութանկյուն պալատ[9], որը ստանում է Ֆարանջիի Շրջան անվանումը։ Այն օգտագործում էին որպես օտարերկրյա հյուրերի և դեսպանների ընդունելության վայր, նաև այլ պաշտոնական արարողությունների անցկացման վայր։

Այգու արևմտյան անկյունում, պարսպի մոտ քար կա, որի վրա փորագրված են երեք տարբեր գեղագրական ոճերով (սուլյուս, նասխ, նաստալիկ) գրություններ։ Դրանք վերաբերվում են իրանական պատմության տարբեր շրջանների` սելջուկյան, սեֆյան և ղաջարիների դինաստիաներին։

Պարս թանգարան խմբագրել

1936 թվականին պալատը ստանում է թանգարանի կարգավիճակ։ Այն Իրանի առաջին թանգարանն է, որ գտնվում է Թեհրանի սահմաններից դուրս։

Թանգարանում ցուցադրվում են Ղուրանի մոտ 30 ձեռագիր նմուշներ, նաև հայտնի պարսիկ նկարիչների աշխատանքներ, որոնց մեջ է Ջաֆար Նակաշի «Քերիմ խանը նարգիլե ծխելիս» հայտնի նկարը։

Թանգարանի հավաքածուի մեջ կան իրեր երկաթից, բրուտագործական իրեր, դրամներ և այլ նմուշներ, որոնք թվագրվում են մ.թ.ա. 4-րդ հազարամյակին։ Առավել հետաքրքրիր ցուցանմուշների մեջ կարելի է առանձնացնել Քերիմ խանի սուրը։

Խեֆդախ Մանի Ղուրան խմբագրել

Խեֆդախ Մանի Ղուրանը ըստ իսլամական օրացույցի ստեղծվել է 10-րդ դարի սկզբում։ Ղուրանը գրվել է Իբրահիմ Բին Շարուխ Գուրեկանի սուլթանի օրոք` Մուտակակ գեղագրական ոճով։ Ավելի վաղ այն գտնվել է Ղուրանի դարպասներ շինությունում` Շիրազի մուտքի մոտ, սակայն 1316 թվականին տեղափոխվել է Պարս թանգարան։ Ղուրանի անվանումը կապված է իրանական զանգվածի միավորի հետ` հավաքածուի քաշը կազմում է 17 ման։

Ղուրանի բնութագրիչները.
  • Ղուրանի քաշը 40 կիլոգրամ է (2 հատոր)։
  • Թերթերի չափսերն են` 48×72 սմ։
  • Յուրաքանչյուր գիրքն ունի 25 սմ հաստություն և կազմված է 500 թերթից։
  • Յուրաքանչյուր թերթի տեքստերը 11 տող ունեն։
  • Նրա էջերում կան տարբեր դարաշրջանների մարդկանց հուշագրություններ և կնիքներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 https://iranarchpedia.ir/entry/13716
  3. 3,0 3,1 3,2 3,3 https://jias.kashanu.ac.ir/article_111826.html
  4. 4,0 4,1 https://www.archnet.org/sites/6432
  5. «Visit Pars Muesum of Shiraz While Traveling in Iran» (անգլերեն). Destination Iran. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.
  6. «Wanderant - plan your perfect trip» (անգլերեն). Wanderant. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.
  7. M Rustamī Mūzih-i Pārs : ʻimārat-i Kulāh Farangī. — Karaj: Sardabīr. — P. 9. — 12 p. — ISBN ISBN 978-600-91247-0-1
  8. «Pars Museum» (անգլերեն). Tishineh. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.
  9. «The 5 Best Museums and Galleries in Shiraz» (անգլերեն). The Culture Trip. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պարս թանգարան» հոդվածին։