Պարուրակաչափիչ գործիքներ

Պարուրակաչափիչ գործիքներ, պարարակների վերահսկման և չափման գործիքներ։

Վերահսկումը կատարվում է կոմպլեքս մեթոդով, միաժամանակ պարուրակային տրամաչափերով ստուգվում են պարուրակների մի քանի հիմնական տարրեր (միջին տրամագիծ, քայլ, պարուրակի պրոֆիլի անկյան կես)։ Տրամաչափերի նախագծման սկզբունքներին համապատասխան աշխատանքային անցումային տրամաչափն ունի լրիվ պրոֆիլ ու պտուտակման լրիվ երկարություն և իրագործում է բերված միջին տրամագծի (հեղույսի համար՝ ամենամեծ, մանեկի համար՝ ամենափոքր) վերահսկումը։

Ոչ անցումային տրամաչափերն ունեն կարճեցված պրոֆիլ և փոքրաթիվ գալարներ։ Դրանք վերահսկվող շինվածքի հետ պետք է պտուտակվեն 2-3 պտույտից ոչ ավելի։ Պարուրակների չափումն իրականացվում է դիֆերենցված մեթոդով (պարուրակի յուրաքանչյուր տարր ստուգվում է առանձին)՝ ունիվերսալ և չափիչ սարքերով։

Պարուրակի առանձին պարամետրերի չափեր ունեցող պարուրակային միկրոմետրերով։ Արտաքին պարուրակի միջին տրամագիծը ավելի ճշգրիտ ստուգում են երեք լարերի մեթոդով։ Արտաքին պարուրակի քայլը, արտաքին ու ներքին տրամագծերը, պրոֆիլի անկյան կեսը, ինչպես նաև ներքին պարուրակների քայլը, պրոֆիլի անկյան կեսը և պրոֆիլի բարձրությունը ստուգվում են գործիքային և ունիվերսալ մանրադիտակներով։ Ներքին պարուրակների միջին տրամագծի չափման համար օգտագործում են հատուկ կառուցվածքի ներսաչափեր։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 219