Պարուրակային միացում, պարուրակների օգնությամբ դետալների միացում։ Պարուրակային միացումը ամրակման տարբեր դետալների օգնությամբ երկատվող միացումների առավել տարածված տեսակն է, որոնք ապահովում են մեքենաների, մեխանիզմների միացվող տարրերի հարաբերական անշարժությունը։

Պարուրակայի միացումը սովորաբար իրականացնում են հեղույսների, պտուտակների, մանեկների և այլ դետալների օգնությամբ։ Ամրակման պարուրակներով պարուրակայի միացումների ամրության ու երկարակեցությունը կախված են դետալների կոնստրուկցիայից, պատրաստման ճշգրտությունից, տեխնոլոգիական գործոններից։ Կոնական պարուրակներով պարուրակայի միացումներն առավելապես օգտագործվում են խողովակաշարերի միացումների ժամանակ, քանի որ դրանք ապահովում են միացման անհրաժեշտ հերմետիկություն։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 219