Պարող եղնիկների քարանձավը

«Պարող եղնիկների քարանձավը» (անգլ.՝ Grotto of the Dancing Deer), ամերիկացի գրող Քլիֆորդ Սայմակի գիտաֆանտաստիկ պատմածքը։ Առաջին անգամ տպագրվել է ԱՄՆ-ում, 1980 թվականին։ Պատմվածքը ստացել է գիտական ֆանտաստիկայի ոլորտի երեք հիմնական գրական մրցանակները (1980 թվականին՝ Նեբյուլա, 1981 թվականին՝ Հյուգո և Լոկուս)։ Միաժամանակ 1981 թվականին պատմվածքն արժանացել է Analytical Laboratory Award մրցանակի։

Պարող եղնիկների քարանձավը
անգլ.՝ Grotto of the Dancing Deer
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրգիտական ֆանտաստիկա
Ձևպատմվածք
ՀեղինակՔլիֆորդ Դ․ Սիմակ
Երկիր ԱՄՆ
Բնագիր լեզուանգլերեն
Գրվել է1980
Հրատարակվել էապրիլ 1980

Սյուժե խմբագրել

Հնէաբանների խումբը պատահաբար քարանձավ է հայտնաբերում, և դրա մեջ` հնադարյան ժայռապատկերներ։ Ռադիոածխածնային հետազոտությունը ցույց է տալիս, որ պատկերները ստեղծվել են շուրջ 20 հազար տարի առաջ։ Հնէաբաններից մեկը՝ Բոյդը, մի շարք պատահական իրադարձություններից հետո գալիս է այն եզրակացության, որ նկարի հեղինակը եղել է նրա խմբում, և նրա տարիքը 200 դար է։

Թողարկում խմբագրել

Առաջին անգամ պատմվածքը հրապարակվել է Astounding Science Fiction ամսագրում, 1980 թվականի ապրիլին։ Ավելի ուշ մի քանի անգամ անգլերենով հրապարակվել է տարբեր անթոլոգիաների մեջ։

Ռուսերենով առաջին անգամ Ալեքսանդր Կորժենևսկու թարգմանությամբ հրապարակվել է «Գիտությունը ուժ է» ամսագրում, 1988 թվականին[1]։ Հետագայում պատմվածքն այս թարգմանությամբ հրատարակվել է Քլիֆորդ Սայմակի մի քանի հրատարակություններում, 1994[2], 2002[3], 2005[4] և 2009 թվականներին[5]։

Պարգևներ խմբագրել

  • Նեբյուլա մրցանակ. 1980 թվական («Կարճ պատմվածք» անվանակարգի առաջադրում)
  • Հյուգո մրցանակ. 1981 թվական («Կարճ պատմվածք» անվանակարգի առաջադրում)
  • Լոկուս մրցանակ. 1981 թվական («Կարճ պատմվածք» անվանակարգի առաջադրում)
  • Analytical Laboratory Award մրցանակ. 1981 թվական («Կարճ պատմվածք» անվանակարգի առաջադրում)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Саймак К. Грот танцующих оленей // Знание — сила. — 1988. — № 12. — С. 85—91.
  2. Саймак К. Грот танцующих оленей // Миры Клиффорда Саймака. Книга 16. — Рига: Полярис, 1994. — С. 472—492. — 25 000 экз. — ISBN 5-88132-119-7
  3. Саймак К. Грот танцующих оленей // Прелесть. — М.: Эксмо, СПб.: Валери СПД, 2002. — С. 1275—1292. — (Шедевры фантастики). — 10 000 + 9000 (доп. тираж) экз. — ISBN 5-04-010156-2, 978-5-699-27340-9
  4. Саймак К. Грот танцующих оленей // Грот танцующих оленей. — М.: Эксмо, СПб.: Домино, 2005. — С. 775—794. — (Весь Саймак). — 6000 экз. — ISBN 5-699-13579-0
  5. Саймак К. Грот танцующих оленей // Грот танцующих оленей. — М.: Эксмо, СПб.: Домино, 2005. — С. 775—794. — (Клиффорд Саймак). — 3000 экз. — ISBN 978-5-699-36834-1

Գրականություն խմբագրել

  • Саймак Клиффорд (Дональд) // Энциклопедия фантастики: Кто есть кто / Под ред. Вл. Гакова. — 1995. — С. 338—339. — 10 000 экз. — ISBN 985-6269-01-6
  • Don D'Ammassa. Simak, Clifford D. // Encyclopedia of science fiction. — Минск: Infobase Publishing, 2005. — P. 496—499. — ISBN 9780816059249