Բացել գլխավոր ցանկը

Արտաքին կառուցվածքԽմբագրել

Մարմնի երկարությունը 8 - 50 սմ է, պոչինը՝ 9-53 սմ։ Մարմինը պատված է կարճ, թավամազ մորթով, որոշ տեսակներինը՝ նաև երկար քիստամազերով։ Պոչն ամբողջությամբ կամ ծայրի մասում մերկ է, կառչող։ Պարկավորների ամենապարզունակ խումբն է։ Հայտնի է պարկամկների 12 սեռ, 65 տեսակ։

Պարկավորների ամենապարզունակ խումբն է։

ՏարածումԽմբագրել

Հայտնի է պարկամկների 12 սեռ, 65 տեսակ։ Տարածված են Հյուսիսային և Հարավային Ամերիկայի անտառներում և թփուտներում։ Սովորաբար ծառաբնակ են կամ գետնաբնակ։ Ակտիվ են մթնշաղին և գիշերը։ Ամենակեր են կամ միջատակեր։ Հղիությունը 12 - 16 օր է ունենում են մինչև 18 ձագ, որոնց էգը պահում է պարկում մինչև 70 օր։ Որսում են մսի համար։ Հյուսիսամերիկյան մի տեսակն օգտագործվում է որպես լաբորատոր կենդանի։

ԴասակարգումԽմբագրել

Պարկամկներ ընտանիքը (Didelphidae) բաժանվում է 2 ենթաընտանիքի և 17 ցեղերի[1]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Didelphidae в книге Wilson D. E. & Reeder D. M. (editors). 2005. Mammal Species of the World. A Taxonomic and Geographic Reference (3rd ed.). — Baltimore: Johns Hopkins University Press, 2 vols. (2142 pp.) ISBN 978-0-8018-8221-0 [1]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 201