Պարիդ Ջիհանի

Ալբանացի ֆուտբոլիստ

Պարիդ Ջիհանի (ալբ․՝ Parid Xhihani, հուլիսի 18, 1983(1983-07-18)[1][2], Կավայա, Տիրանայի գավառ, Ալբանիա), ալբանացի ֆուտբոլիստ, հարձակվող։

Պարիդ Ջիհանի
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ալբանիա Ալբանիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 18, 1983(1983-07-18)[1][2] (41 տարեկան)
Ծննդավայր Կավայա, Ալբանիա
Հասակ 176 սմ
Քաշ 71 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ կարիերան ավարտել է
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2000-2001 Ալբանիա Բեսա 20 (4)
2001-2002 Ալբանիա Շկումբինի 19 (4)
2002-2003 Ալբանիա Բեսա 25 (6)
2003-2005 Ալբանիա Դինամո (Տիրանա) 56 (5)
2005-2006 Ալբանիա Տեուտա 30 (5)
2006-2008 Ալբանիա Բեսա 61 (23)
2008-2010 Ուկրաինա Զարյա (Լուգանսկ) 50 (13)
2011-2012 Ալբանիա Կաստրիոտի 20 (2)
2012-2013 Ալբանիա Բեսա 10 (0)
Ազգային հավաքական
1999-? Ալբանիա Ալբանիա (մինչև 17) 2 (1)
Ալբանիա Ալբանիա (մինչև 19) 3 (0)
Ալբանիա Ալբանիա (մինչև 21) 5 (3)
2010 Ալբանիա Ալբանիա 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Բեսա» ակումբի կազմում, հետագայում շուրջ երկու տարի հանդես է եկել «Շկումբինիի» կազմում, ինչից հետո վերադարձել է «Բեսա»։ 2003 թվականից 2005 թվականը հանդես է եկել Տիրանայի «Դինամոյի» կազմում։ Հետո մեկ մրցաշրջան անցկացրել է «Տեուտա» ակումբի կազմում։ 2006 թվականին կարիերայում արդեն երրորդ անգամ համալրում է «Բեսայի» կազմը։ 2008 թվականին տեղափոխվում է Լուգանսկի «Զարյա»։ 2011 թվականին դարձել է «Կաստրիոտի» ակումբի ֆուտբոլիստը։ Կարիերան ավարտել է կրկին «Բեսայի» կազմում։

Հանդես է եկել Ալբանիայի մինչև 17 և 19 տարեկանների պատանեկան հավաքականների կազմում, ինչպես նաև մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականի և Ալբանիայի ազգային հավաքականի կազմերում։

Կենսագրություն

խմբագրել

Ակումբային կարիերա

խմբագրել

Կարիերայի սկիզբ

խմբագրել

Ֆուտբոլիստի առաջին մարզիչն է եղել Դիրիմ Շտիմին[3]։ Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Բեսա» ակումբի կազմում։ Ալբանիայի առաջնությունում նշել է իր նորամուտը 2000-01 թվականների մրցաշրջանում, 16 տարեկան հասակում[3]։ Այդ մրցաշրջանում «Բեսան» առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է նախավերջին հորիզոնականը և լքում է Ալբանիայի առաջին դիվիզիոնը։ Ջիհանին ակումբի կազմում մասնակցում է 20 հանդիպման և դառնում է 4 գոլի հեղինակ։

2001 թվականի ամռանը համալրել է «Շկումբինի» ակումբի կազմը։ Այստեղ նա անցկացնում է ընդաեմնը մեկ մրցաշրջան և մասնակցելով 19 խաղի դառնում է 4 գոլի հեղինակ։ 2002 թվականի ամռանը նա կրկին պայմանագիր է կնքում «Բեսայի» հետ, որը վերադարձել էր Ալբանիայի բարձրագույն դիվիզիոն։ 2002-03 թվականների մրցաշրջանում Պարիդը մասնակցում է 25 հանդիպման և դառնում է 6 գոլի հեղինակ։

«Դինամո» (Տիրանա)

խմբագրել

2003 թվականի ամռանը Ջիհանին դառնում է Տիրանայի «Դինամոյի» ֆուտբոլիստը։ Ակումբի կազմում նա իր նորամուտը եվրոպական հարթակում նշում է 2003 թվականի օգոստոսի 14-ին, ՈւԵՖԱ գավաթի որակավորման փուլի շրջանակներում կայացած բելգիական «Լոքերենի» դեմ խաղում։ Երկու խաղերի արդյունքներով «Դինամոն» պարտվում է 7-1 հաշվով և լքում է մրցաշարի հետագա պայքարը։ 2003 թվականի օգոստոսի 16-ին ալբանացի ֆուտբոլիստը մասնակցում է Ալբանիայի սուպերգավաթի խաղարկության եզրափակչին, որում «Դինամոն» զիջում է «Տիրանային»[4]. Ջիհանին այդ խաղում դուրս էր եկել խաղադաշտ երկրորդ խաղակեսի սկզբում։ 2003-04 մրցաշրջանում «Դինամոն» դառնում է առաջնության արծաթե մեդալակիր և հասնում է մինչև գավաթի խաղարկության եզրափակիչ փուլ, որտեղ զիջում է մրցակցին։ Այդ մրցաշրջանում Ջիհանին անցկացնում է 31 հանդիպում ընդհանուր հաշվարկով (առաջնություն, գավաթ, սուպերգավաթ, Եվրոպայի լիգա)

2004 թվականի ամռանը ակումբը մասնակցում է ՈՒԵՖԱ գավաթի առաջին ընտրական փուլին, որում երկու խաղերի արդյունքում՝ 8-1 հաշվով զիջում է «Օցելուլ» ակումբին։ Ջիհանին մասնակցում է կայացած երկու խաղերին։ 2004-05 թվականների մրցաշրջանում «Դինամոն» դառնում է առաջնության բրոնզե մեդալակիր՝ զիջելով միայն «Էլբասանիին» և «Տիրանային»։ Պարիդ Ջիհանին այդ մրցաշրջանում մասնակցում է 25 հանդիպման և դառնում է 5 գոլի հեղինակ։ «Դինամոյի» կազմում անցկացրած երկու տարիների ընթացքում Ջիհանին առաջնությունում մասնակցում է 56 հանդիպման և դառնում է 5 գոլի հեղինակ։

«Տեուտա»

խմբագրել

2005 թվականի ամռանը Ջիհանին համալրում է «Տեուտա» ակումբի կազմը։ 2005 թվականի հուլիսին մասնակցում է ՈՒԵՖԱ գավաթի որակավորման փուլի առաջին տուրում կայացած «Շիրոկի Բրիեգ» ակումբի դեմ խաղին, որում «Տեուտան» երկու խաղերի արդյունքում զիջում է մրցակցին։ 2005 թվականի օգոստոսի 21-ին ալբանացին մասնակցում է Ալբանիայի սուպերգավաթի եզրափակչին, որում «Տեուտան» պարտվում է «Տիրանային» (0-0 հիմնական ժամանակում, 5-4 հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում)[5]։ 2005-06 թվականների մրցաշրջանում «Տեուտան» առաջնությունում զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը՝ հավաքած 42 միավորներով և միայն խփած և բաց թողած գոլերի տարբերության արդյունքում է կարողանում մնալ Ալբանիայի առաջնությունում։ Այդ մրցաշրջանում Պարիդը մասնակցում է 30 հանդիպման և դառնում է հինգ գոլի հեղինակ։

Վերադարձ «Բեսա»

խմբագրել

2006 թվականի ամռանը Ջիհանին վերադառնում է «Բեսա», որտեղ դառնում է ակումբի թիմի ավագը[3]։ 2006-2007 թվականների մրցաշրջանում ակումբի հետ միասին դառնում է Ալբանիայի գավաթի դափնեկիր[6]։ 2007 թվականի օգոստոսի 17-ին մասնակցություն է ունենում Ալբանիայի սուպերգավաթի խաղարկության եզրափակչին, որում «Բեսան» զիջում է «Տիրանային»[6]։ 2007 թվականի ամռանը Պարիդը ՈՒԵՖԱ գավաթի ընտրական մրցաշարի շրջանակներում մասնակցում է 4 հանդիպման։ Սկզբում՝ որակավորման առաջին փուլում նրանք արտագնա խաղում խփած գոլի շնորհիվ հաղթահարում է «Բեժանիյուի» արգելքը։ Հաջորդ փուլում «Բեսան» զիջում է բուլղարական «Լիտեկսին» և ակումբը լքում է մրցաշարը։ 2007-2008 թվականների մրցաշրջանում Պարիդը ակումբի հետ միասին դառնում է Ալբանիայի առաջնության բրոնզե մեդալակիր։ «Բեսայի» կազմում անցկացրած երկու տարիների ընթացքում Ջիհանին մասնակցելով 61 խաղի դառնում է 23 գոլի հեղինակ։

«Զարյա» (Լուգանսկ)

խմբագրել

2008 թվականի հունիսին Ջիհանին փորձաշրջան է անցնում Լուգանսկի «Զարյայի» կազմում[7], ինչից հետո երկու տարի ժամկետով պայմանագիր է կնքում ակումբի հետ[8]։ Ակումբի կազմը Պարիդը համալրել էր շնորհիվ իր գործակալի։ Այստեղ նա ընտրում է 14 համարի մարզաշապիկը[9]։ Մարզական հավաքների ժամանակ ալբանացին վնասվածք է ստանում, որի պատճառով նա որոշ ժամանակ ի վիճակի չի լինում հանդես գալ ակումբի կազմում[10]։

2008 թվականի հուլիսին Ջիհանին իր նորամուտն է նշում Ուկրաինայի առաջնության շրջանակներում կայացած «Մետալիստի» դեմ խաղում[11]. այդ խաղում նա խաղադաշտ էր դուրս եկել հանդիպման 68-րդ րոպեին։ Ուկրաինայի առաջնությունում Պարիդը իր առաջին գոլն է հեղինակում 2008 թվականի օգոստոսի 10-ին կայացած կիևյան «Արսենալի» դեմ խաղում[12]։ Առաջնության վերջին հինգ տուրերին ալբանացի ֆուտբոլիստը չի մասնակցում ստացած վնասվածքի պատճառով[13]։

Ակումբի կազմում անցկացրած իր առաջին մրցաշրջանում Ջիհանին իսկական բացահայտում է դառնում. Ջիհանին այդ մրցաշրջանում մասնակցում է 25 հանդիպման և դառնում է 10 գոլի հեղինակ, ինչի շնորհիվ նա ճանաչվում է «Զարյայի» կազմում մրցաշրջանի լավագույն ռմբարկու։ Ռմբարկուական պայքարում նա արդեն ամբողջ մրցաշրջանի արդյունքներով զբաղեցնում է հինգերերորդ հորիզոնականը։ Ջիհանին այդ մրցաշրջանում երկու անգամ ընդգրկվում է Football.ua կայքի կողմից կազմվող տուրի խորհրդանշական հավաքականի կազմում[14][15], ինչպես նաև նա մեկ անգամ նման բախտի է արժանանում արդեն UA-Футбол կայքի կողմից[16]։ Այս մրցաշրջանում նա նաև մեկ խաղ է անցկացնում Ուկրաինայի գավաթի խաղարկության շրջանակներում։

Հաջորդ՝ 2009-10 թվականների մրցաշրջանում Ջիհանին առաջնությունում մասնակցում է 22 հանդիպման և դառնում է երկու գոլի հեղինակ. երկու գոլերն էլ ֆուտբոլիստը հեղինակում է «Մետալուրգի» դեմ կայացած խաղում։ Այդ արդյունքի համար նա կրկին Football.ua կայքի կողմից ընդգրկվում է առաջնության 7-րդ տուրի խորհրդանշական հավաքականի կազմում[17]։ Այս մրցաշրջանում Ջիհանին մեկ խաղ է անցկացնում նաև գավաթի խաղարկությունում և Ուկրաինայի երիտասարդական առաջնությունում։

2010-2011 թվականների մրցաշրջանում ֆուտբոլիստը այլևս քիչ է հայտնվում թիմի հիմնական կազմում, կես տարվա ընթացքում նա առաջնությունում մասնակցում է 3 հանդիպման, իսկ երիտասարդական մրցաշարում՝ 2, ինչը ուղղակիորեն կապված էր ակումբի գլխավոր մարզչի հետ ունեցած իր հարաբերություններից[18]։ Նա լքում է ակումբը, ինչից հետո առաջարկներ է ստանում «Սկենֆերբեու» և Ադրբեջանական և Ուկրաինական մի շարք ակումբներից[19]։

Կարիերայի ավարտ

խմբագրել

2011 թվականի ամռանը Ջիհանին համալրում է «Կաստրիոտի» ակումբի կազմը։ Այստեղ ֆուտբոլիստը ստանում է 7 համարի մարզաշապիկը։ Նորամուտը նշում է 2011 թվականի սեպտեմբերի 12-ին «Պոգրադեցիի» դեմ տնային խաղում։ Ակումբի կազմում առաջին գոլը հեղինակում է 2011 թվականի դեկտեմբերի 17-ին «Կամզայի» դեմ խաղում[20]։ 2011-2012 թվականների մրցաշրջանում նա մասնակցում է 20 հանդիպման և դառնում է 2 գոլի հեղինակ։

Իր վերջին մրցաշրջանը պրոֆեսիոնալ հարթակում Ջիհանին անցկացնում է «Բեսայի» կազմում, որտեղ 2012-2013 թվականների մրցաշրջանում մասնակցում է 10 հանդիպման։

Միջազգային կարիերա

խմբագրել

Ալբանիայի մինչև 17 տարեկանների պատանեկան հավաքականում Պարիդը մասնակցել է 2 հանդիպման և դարձել է մեկ գոլի հեղինակ, իսկ մինչև 19 տարեկանների Ալբանիայի պատանեկան հավաքականի կազմում՝ երեք հանդիպման։ Ալբանիայի երիտասարդական հավաքականի կազմում ֆուտբոլիստը անցկացրել է 5 հանդիպում և դարձել է 3 գոլի հեղինակ։

Ալբանիայի ազգային հավաքականի կազմում նորամուտը նշել է 2010 թվականի հունիսի 2-ին կայացած Անդորրայի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում[21]. հավաքականի գլխավոր մարզիչ Իոսիպ Կուժեն նրան խաղադաշտ է դուրս բերում հանդիպման 57-րդ րոպեին։ Այս խաղը Ջիհանիի համար դառնում է միակը ազգային հավաքականի կազմում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 3,2 «Пенальти бить не люблю. — Лучший бомбардир «Зари» Парит Джихани» (ռուսերեն). Сxid.info. 23.04.2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 17.04.2012-ին.
  4. «Albania - List of Super Cup Finals» (անգլերեն). rsssf.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 17.04.2012-ին.
  5. «Albania Cup (Kupa e Shqipërisë) 2004/05» (անգլերեն). rsssf.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 17.04.2012-ին.
  6. 6,0 6,1 «Albania Cup (Kupa e Shqipërisë) 2006/07» (անգլերեն). rsssf.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 17.04.2012-ին.
  7. ««Заря» о новичках» (ռուսերեն). Football.ua. 23.06.2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 17.04.2012-ին.
  8. «Храмцов: «Повысилась конкуренция»» (ռուսերեն). Football.ua. 19.07.2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 17.04.2012-ին.
  9. «Волобуев: «Серьёзные ребята пришли»» (ռուսերեն). Football.ua. 18.07.2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 17.04.2012-ին.
  10. «Волобуев: «Мы приглашаем не звёзд»» (ռուսերեն). Football.ua. 08.07.2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 17.04.2012-ին.
  11. ««Металлист» и «Заря» расходятся миром» (ռուսերեն). Football.ua. 20.07.2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 17.04.2012-ին.
  12. «Протокол матча «Арсенал» (Киев) — «Заря» (Луганск)» (ռուսերեն). Чемпионат.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 17.04.2012-ին.
  13. «Выжили... А что дальше?» (ռուսերեն). Football.ua. 05.06.2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 17.04.2012-ին.
  14. «Украина. Сборная тура» (ռուսերեն). Football.ua. 25.08.2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 17.04.2012-ին.
  15. «Украина. Сборная тура» (ռուսերեն). Football.ua. 13.04.2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 17.04.2012-ին.
  16. «Сборная 6-го тура по версии UA-Футбол» (ռուսերեն). UA-Футбол. 26.08.2008. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 17.04.2012-ին.
  17. «Украина. Сборная тура» (ռուսերեն). Football.ua. 21.09.2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 17.04.2012-ին.
  18. «Парит Джихани: «Я не знаю в чем проблема»» (ռուսերեն). Террикон. 11.01.2011. Վերցված է 04.10.2014-ին.
  19. «Джихани: «Есть предложения из Украины, Албании и Азербайджана»» (ռուսերեն). Football.ua. 05.05.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 17.04.2012-ին.
  20. «Протокол матча «Кастриоти» — «Камза»» (գերմաներեն). transfermarkt.de. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 17.04.2012-ին.
  21. «Протокол матча Албания — Андорра» (գերմաներեն). weltfussball.de. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 17.04.2012-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պարիդ Ջիհանի» հոդվածին։