Պարապրոկտիտ, ուղիղ աղիքը շրջապատող ճարպաշարակցական բջջանքի թարախային բորբոքում։ Հիմնական պատճառը ուղիղ աղիքի բակտերիային ֆլորայի թափանցումն է բջջանք (օրինակ՝ հետանցքի ճաքերի դեպքում)։ Բորբոքումը երբեմն սահմանափակվում է թարախակույտի առաջացմամբ, որոշ դեպքերում տարածվում է և բարդանում սեպսիսով։ Ախտանշաններն են ուղիղ աղիքի շրջանի սուր ցավերը, ջերմաստիճանի բարձրացումը, հետանցքի կամ հետույքի շրջանում ինֆիլտրատի առաջացումը։ Թարախակույտը կարող է պատռվել դեպի դուրս և առաջացնել խուղակ։ Հիվանդությունը կարող է դառնալ քրոնիկական՝ կրկնություններով։ Բուժումը․ անտիբիոտիկներ, հակաբորբոքային միջոցներ, թարախակույտի դեպքում՝ վիրաբուժական միջամտություն։

Պարապրոկտիտ
Տեսակհիվանդություն
ՀՄԴ-10K61
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։