Պարանային բազմանկյուն, մեկ հարթության մեջ գտնվող ուժերի համազորին որոշման գրաֆիկական եղանակ։ Կիրառվում է կրող կոնստրուկցիաների գրաֆիկական հաշվարկի ժամանակ, հարթ համակարգերի ծանրության կենտրոնի և իներցիայի մոմենտի որոշման համար։ Պարանային բազմանկյանյան և ուժային բազմանկյան համատեղ կառուցումը կիրառվում է նաև հարթ հատույթների երկրաչափական բնութագրերի որոշման, ինժեներային հիդրավլիկայի և տնտեսագիտության մի շարք խնդիրների լուծման համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։