Պարակալ, երեսակալ, շրջակալ, շենքերի մուտքերը, լուսամուտները, այլ բնույթի բացվածքներն ու խորշերը երիզող պարզ կամ ձևավոր տրամատով, զարդանախշերով կամ քանդակներով, հաճախ էլ դրանց համադրումով մշակված դեկորատիվ հարդարանք։ Կիրառվել է հնագույն ժամանակներից՝ բազմազան ձևափոխություններով և տարատեսակներով, պայմանավորված՝ կառուցվածքային ոճերով, շենքերի բնույթով։ Բոլոր ժամանակներում եղել է գեղարվեստական հո¬ րինվածքային կարևոր տարր։ Իրականացվում է քարից, փայտից, աղյուսից, բետոնից են։ Պարակալի հորինվածքային առանձնահատկությունները կարևոր են հուշարձանների թվագրման համար։ Հայկական ճարտարապետության մեջ կիրառվել է նրա զարգացման բոլոր փուլերում (հնագույն օրինակը՝ Գառնիի տաճարում, 1-ին դար)։ Շատ տարածված է եղել միջնադարում՝ հաճախ հանդես գալով շքամուտքերի հորինվածքին զուգորդված։ Որպես գեղարվեստական արտահայտչամիջոց լայնորեն կիրառվում է նաև սովետահայ ճարտարապետության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։