Պարագվայական գրականություն

Պարագվայի գրականություն, զարգացել է իսպաներեն և հնդկացիական գուարանի լեզուներով։ Գաղութացման շրջանում (16-րդ դարի սկիզբ — 19-րդ դարի սկիզբ) գրավոր գրականություն գրեթե չի եղել։ Արյունահեղ պատերազմները, երկարատև բռնակալական ռեժիմը, տնտեսական հետամնացությունը պայմանավորեցին գրականության դանդաղ զարգացումը։ Պարագվայի առաջին բանաստեղծն էր հայրենասիրական քնարերգության ստեղծող Ն․ Մ․ Տալավերան (1839186720-րդ դարի սկզբինն պատմավանդույթներով և բանահյուսությամբ ոգեշնչված ազգային պոեզիան ներթափանցվեց լուսավորական գաղափարներով (Ի է․ 0’Լիրայի «Մեր հերոսապատումը»)։ Գուարանի բանահյուսության առաջին անթոլոգիայի («Անտառային ծաղիկներ», 1917) լույս տեսնելուց հետո բանաստեղծ Ա․ Գուանեսը (1872—1926) սկսեց ստեղծագործել երկու լեզվով։ Գուարանի լեզվով էր գրում նաև Մ․ Օրտիս Գեռերոն (1897—1933)։ Բանաստեղծ Կոռեան (1908—1954) մեծ ավանդներ դրեց ազգային դրամատուրգիայում։ 30-ական թթ․ պոեզիան, կրելով համաշխարհային պոեզիաի ազդեցությունը, փնտրում էր նոր արտահայտչամիջոցներ, հագենում սոցիալական թեմաներով։ Այդ շրջանում հայտնի դարձան ․ Կամպոս Սերվերան (1908 —1953), Ի․ Պլան, Ա․ Ռոա Բաստոսը (ծնվել է 1917), է․ Ռոմերոն (ծնվել է 1926), Չակոյան պատերազմների (1932—1935) դեպքերին են վիրված Ա․ Վալդովինոսի, Ի*․ Վիլյարեոյի, Պաստոր Բենիտեսի վավերագրական վիպակներն ու պատմվածքները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։