Պարագվայական աղվեսը (լատին․՝ Lycalopex gymnocercus) Հարավային Ամերիկայում հանդիպող աղվես է։ Միջին չափսի այս կենդանին ունի նաև Ազարայի աղվես կամ Ազարայի զորրո անվանումը, որը նրան տրվել է բնագետ Ֆելիքս դե Ազարայի պատվին։

Պարագվայական աղվես
Պարագվայական աղվես
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Ընտանիք Շնազգիներ
Ցեղ Գայլեր
Տեսակ Գայլ
Ենթատեսակ Պարագվայական աղվես
Լատիներեն անվանում
Lycalopex gymnocercus
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Արտաքին բնութագիր խմբագրել

Չափսերը խմբագրել

 

Պարագվայական աղվեսները ունեն 50-80 սմ մարմնի երկարություն և կշռում են մոտ 2.5-8 կիլոգրամ։ Արուները էգերից իրենց չափսերով ավելի մեծ են ու ծանր։

Մորթին խմբագրել

Պարագվայական աղվեսները ունեն կարճ և մոխրագույն մորթի։ Այն ունի սև գունավորում հիմնականում պոչի հատվածում և մեջքի կենտրոնական մասում։ Ականջները լայն բացված են և ունեն կարմրավում գունավորում։ Փորի հատվածը ավելի բաց է՝ սպիտակավուն։

Պահվածքը խմբագրել

 
Պարագվայական աղվեսներ

Պարագվայական աղվեսները հիմնականում ապրում են մենակ։ Բազմանալու ժամանակ նրանք կարող են զույգ կազմել և ապրել միասին մի քանի ամիսների ընթացքում՝ միասին դաստիարակելով և մեծացնելով ձագերին։ Նրանք բույնը հիմնում են քարանձավներում, ծառերի արմատների մոտ կամ այլ կենդանիների լքված բներում։ Պարագվայական աղվեսները որսում են միայնակ, նույնիսկ երբ որ ապրում են զույգերով։ Նրանք նշում են իրենց տարածքը իրենց մեզը թողնելով տեղանքում առկա ծառերի վրա։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ յուրաքանչյուր աղվես իր տրամադրության տակ ունի 260 հեկտար տարածք։

Բազմացումը խմբագրել

Պարագվայական աղվեսները զույգ են կազմում գարնան սկզբին։ Հղիությունը տևում է 55-60 օր և էգ աղվեսը ծնում է իր ձագերին (կարող են լինել մինչև ութը)։ Նրանք ծնվում են բոլորովին անպաշտման՝ կույր և խուլ։ Կարող են բնից դուրս գալ երկու ամսական հասակում։ Ձագերը սկսում են ծնողների հետ որսալ երեք ամսական հասակում։ Էգերը սեռապես հասունանում են մեկ տարեկան հասակում և ձագեր են ունենում տարին մեկ անգամ։ Պարագվայական աղվեսները ապրում են մոտ 14 տարի։

Սնունդը խմբագրել

 

Պարագվայական աղվեսները ուտում են գրեթե ամեն ինչ՝ մրգեր, բույսեր, միջատներ, կրծողներ, թռչուններ, ընտանի կենդանիներ, ձվեր, երկկենցաղներ, սողուններ և այլն։ Նրանց հիմնական մրցակիցները համարվում են պումաները և փողոցային շները։

Ներկայացող վտանգ խմբագրել

Չնայած այն փաստին, որ պարագվայական աղվեսը չի համարվում վտանգի տակ գտնվող կենդանի, նրանց շատ հաճախ որսում են մորթու համար։ Կատարվել են աղվեսների որսը կանխարգելող բազմաթիվ գործողություններ։

Արտաքին հղումներ խմբագրել

  • Animal Diversity Web ։ Lycalopex gymnocercus (en)
  • NCBI ։ Lycalopex gymnocercus (en)
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պարագվայական աղվես» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պարագվայական աղվես» հոդվածին։