Պատրոսի համալսարան (հունարեն՝ Πανεπιστήμιο Πατρών, անգլ.՝ University of Patras), հունական պետական համալսարան, գտնվում է Պատրաս քաղաքում։ Հունաստանի մեծությամբ երրորդ համալսարանն է։ Ներառված է աշխարհի երկու հարյուր համալսարանների ցանկում[4][5][6]։

Պատրոսի համալսարան
Տեսակհամալսարան
Հիմնադրված էնոյեմբերի 11, 1964
ԱնդամակցությունԵվրոպայի համալսարանների միություն[1], Open Technologies Alliance?[2] և Greek Universities Network?[3]
Երկիր Հունաստան
ՏեղագրությունՊատրաս
Կայքupatras.gr
Պատրոսի համալսարան (Հունաստան)##
Պատրոսի համալսարան (Հունաստան)
Պատրոսի համալսարան, Հունաստան
 University of Patras Վիքիպահեստում

Պատմություն և գործունեություն խմբագրել

Համալսարանը հիմնադրել է հունական կառավարությունը 1964 թվականի նոյեմբերի 11-ին որպես ինքնուրույն ուսումնական հաստատություն։ Տեղակայված է Պատրոս քաղաքի կենտրոնում։ Ունի կամպուս, որի մակերեսը կազմում է մոտ 600 ակր, գտնվում է Ռիո քաղաքի մոտ և ունի նույն անվանումը[7]։ Կամպուսը բացվել է 1966 թվականի նոյեմբերի 30-ին, երբ Պատրոս քաղաքը նշում էր իր հովանավորի՝ Անդրեաս առաքյալի օրը, որը պատկերված է համալսարանի պատկերանշանի վրա[8]։ Ավելի ուշ կառուցվել է երկրորդ կամպուսը Ագրինիոն քաղաքում[7]։

Համալսարանն ունի հինգ դպրոց, որոնցում ներառված են 24 ֆակուլտետ.

  • բնական գիտությունների դպրոց (հիմնադրվել է 1966 թվականին),
  • ճարտարագիտական (պոլիտեխնիկական) դպրոց (հիմնադրվել է 1983 թվականին),
  • հումանիտար և սոցիալական գիտությունների դպրոց (հիմնադրվել է 1989 թվականին),
  • բժշկագիտական դպրոց (հիմնադրվել է 1977 թվականին),
  • բիզնեսի և կառավարման դպրոց (հիմնադրվել է 2013 թվականին)։

Բուհում կա 112 լաբորատորիա, որտեղ ուսանողներն անցկացնում են գիտական հետազոտություններ՝ ներառյալ եվրոպական հետազոտական ESPRIT, EURECA, RACE, LRE, BRITE-EURAM, IMPACT և այլ ծրագրեր[9][10]։ Համալսարանի աշխատանքը գնահատում է հունական Hellenic Quality Assurance and Accreditation Agency (HQAA) գործակալությունը[11]։

Հետաքրքիր է, որ համալսարանի բուսաբանական այգում աճում են Հունաստանի Կարմիր գրքում գրանցված Phitosia բույսը, որը պահպանվում է համաեվրոպական և պետական մակարդակով[12]։

Հայտնի շրջանավարտներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://eua.eu/about/member-directory.html
  2. https://web.archive.org/web/20240407134626/https://eellak.ellak.gr/ta-meli-tis-eellak/
  3. https://www.gunet.gr/en/participating-institutes/
  4. Top 600 - QS World University Rankings 2012-2016 (անգլ.)
  5. Top 800 (601 to 800) - The Times Higher Education World University Rankings 2011-2016 [1]
  6. University of Patras ranks highly in Chemical Engineering, Civil and Structural Engineering and Environmental Studies [2] Newspaper article (english edition) Retrieved in 2016-01-19.
  7. 7,0 7,1 «Campus». University of Patras. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 21-ին.
  8. «History». University of Patras. Վերցված է 2015 թ․ հունիսի 21-ին.
  9. Hellenic Statistical Authority (EL.STAT.), Report on Higher Education - Students, Institutes and Faculty Staff (2013/2014), press release, November 2015 (greek)
  10. «University of Patras - Facts and Figures». University of Patras. Վերցված է 2016 թ․ հունվարի 19-ին.
  11. * Department of Pharmacy (2012) Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
  12. Crepis crocifolia

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատրոսի համալսարան» հոդվածին։