Պատրոնություն, Հին Իտալիայում հովանավորության հատուկ ձև, որը ոչ լիիրավ կամ աղքատ քաղաքացիներին կախման մեջ էր դնում ունևոր քաղաքացիներից՝ պատրոններից։ Տոհմատիրական կարգի քայքայման ժամանակաշրջանում տոհմերի աղքատացած անդամները և որոշ պփբեյներ մտել են ունևոր ազդեցիկ համաքաղաքացիների պատրոնության (հովանավորության) տակ և դարձել նրանց կլիենտները (< լատ․ cliens — կախյալ, ստորադաս)։ Ուշ Հռոմ․ կայսրությունում որևէ ծերակուտականի պատրոնության յան տակ անցել են մանր հողատերերը և անգամ ամբողջ գյուղեր, համայնքներ և քաղաքներ։ Պատրոնին՝ հովանավորին, տալով իրենց հողը և այն ետ ստանալով իբրև պրեկարիա (խնդրագրով հողից օգտվելու իրավունք), մանր հողատերերը դրանով իսկ ձգտել են խուսափել ծանր հարկերից և աստիճանավորների, դատավորների ու վաշխառուների բռնությունից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։