Պատրիսիա Ռայթսոն (անգլ.՝ Patricia Wrightson, հունիսի 19, 1921(1921-06-19)[1][2], Լիսմոր - մարտի 15, 2010(2010-03-15)[3][1][4][…], Լիսմոր), ավստրալիացի մանկագիր։

Պատրիսիա Ռայթսոն
անգլ.՝ Patricia Wrightson
Ծնվել էհունիսի 19, 1921(1921-06-19)[1][2]
ԾննդավայրԼիսմոր
Մահացել էմարտի 15, 2010(2010-03-15)[3][1][4][…] (88 տարեկան)
Մահվան վայրԼիսմոր
Քաղաքացիություն Ավստրալիա
Մասնագիտությունգրող, մոնտաժող և մանկագիր
Պարգևներ և
մրցանակներ
 Patricia Wrightson Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Նոր Հարավային Ուելս նահանգի Լիսմոր գյուղաքաղաքում։ Մինչ Քվինսլենդում դպրոց ընդունվելը սովորել է հեռակա։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Պատրիսիան աշխատել է Սիդնեյի ռազմական գործարանում։ Ռայթսոնի գրական կարիերան սկսվել է, երբ Նոր Հարավային Ուելսի քաղաքներից մեկում որպես հիվանդանոցի ադմինիստրատոր է աշխատել։ 1955 թվականին լույս է տեսել նրա առաջին վեպը՝ «Օձի կորը» (The Crooked Snake)։ 1960 թվականին Ռայթսոնը տեղափոխվել է Սիդնեյ, որտեղ դարձել է նախ խմբագրի օգնական, ապա՝ Դպրոցական հանդեսի (որը կրթության պետական դեպարտամենտը անվճար տարածել է Նոր Հարավային Ուելսի բոլոր տարրական դպրոցներում) ամենամսյա գրական անթոլոգիայի խմբագիր[5]։

Պատրիսիա Ռայթսոնի վաղ շրջանի ստեղծագործությունները քննադատները բնութագրել են որպես ռեալիստական[6], բայց 1970-ականների սկզբից նրա գործերում սկսել են գերիշխել Ավստրալիայի աբորիգենների բանահյուսության հետ կապված մոտիվները։ Ռայթսոնի ստեղծագործությունների բանաստեղծական լեզուն առավել բացահայտվել է նրա գլխավոր ստեղծագործության՝ «Երգ Վիրրունի մասին» եռագրության մեջ, որը ներառում էր «Սառույցը մոտենում է», «Ջրի մուգ փայլը» և «Քամու հետևում» («The Ice is Coming», «The Dark Bright Water», «Behind the Wind») գրքերը։ Եռագրությունը նվիրված է աբորիգեն Վիրունի կյանքին, որը ձգտում է երկիրը փրկել կործանումից։ Ռայթսոնի մյուս երկու գրքերն են «Մթնալուսին» և «Balyet»։ «Մթնալուսին»-ում, յուրատիպ հումորով համեմված, խոսք է գնում սպառնացող էկոլոգիական աղետի մասին, իսկ «Balyet»-ում գերիշխում է տխրությունը։

Պատրիսիա Ռայթսոնի ստեղծագործությունը լայն ճանաչում է ստացել Ավստրալիայում և ամբողջ աշխարհում, նրան շնորհվել են բազմաթիվ ազգային և միջազգային մրցանակներ, նրա ստեղծագործությունները թարգմանվել են 16 լեզուներով[7]։ Դեռևս գրողի կենդանության օրոք՝ 1999 թվականին, Ավստրալիայում շնորհվել է գրական մրցանակ, որն անվանվել է նրա պատվին։

Պատրիսիա Ռայթսոնը մահացել է 2010 թվականի մարտի 15-ին Նոր Հարավային Ուելսի հոսպիտալում։

Մրցանակներ խմբագրել

Մատենագրություն (ընտրված) խմբագրել

  • The Crooked Snake (1955)
  • The Bunyip Hole (1958)
  • The Rocks of Honey (1960)
  • The Feather Star (1962)
  • Down to Earth (1965)
  • A Racecourse for Andy (1968)
  • I Own the Racecourse! (1968).
  • Beneath the Sun: an Australian collection for children (1972)
  • An Older Kind of Magic (1972)
  • The Nargun and The Stars (1973)
  • Emu Stew: an illustrated collection of stories and poems for children (1976)
  • The Human Experience of Fantasy (1978)
  • Night Outside (1979)
  • Journey Behind the Wind (1981)
  • A Little Fear (1983)
  • The Haunted Rivers (1983)
  • Moon-dark (1987)
  • The Song of Wirrun (1987)
    • «The Ice is Coming» (1977)
    • «The Dark Bright Water» (1978)
    • «Behind the Wind» (1981)
  • Manmorker (1989)
  • Balyet (1989).
  • The Old, Old Ngarang (1989)
  • The Sugar-gum Tree (1991)
  • Shadows of Time (1994)
  • Rattler’s Place (1997) (անգլ.՝ Aussie Bites շարքում)
  • The Water Dragons (անգլ.՝ Aussie Bites շարքում).

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատրիսիա Ռայթսոն» հոդվածին։