Պատրիկ վան Անհոլտ

ֆուտբոլիստ

Պատրիկ վան Անհոլտ (հոլ.՝ Patrick van Aanholt, օգոստոսի 29, 1990(1990-08-29)[1], Հերթոխենբոշ, Նիդերլանդներ, Նիդերլանդների Թագավորություն), հոլանդացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Քրիսթալ Փելասի և Նիդերլանդների ազգային հավաքականի կազմում։ Խաղում է ձախ պաշտպանի դիրքում[2]։

Football pictogram.svg
Պատրիկ վան Անհոլտ
Patrick van Aanholt
Van Aanholt in 2016 (cropped).jpg
Վան Անհոլտը Նիդերլանդների հավաքականի կազմում 2016 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Patrick John Miguel van Aanholt
Քաղաքացիությունը Նիդերլանդներ Նիդերլանդներ
Կյուրասաո Կյուրասաո
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 29, 1990(1990-08-29)[1] (29 տարեկան)
Ծննդավայր Հերթոխենբոշ, Նիդերլանդներ, Նիդերլանդների Թագավորություն
Հասակ 177 սմ
Քաշ 74 կգ
Դիրք ձախ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Քրիսթալ Փելաս
Համար 3
Պատանեկան կարիերա
2003-2005 Նիդերլանդներ Դեն Բոսխ
2005-2007 Նիդերլանդներ ՊՍՎ Էյնդհովեն
2007-2009 Անգլիա Չելսի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2009-2014 Անգլիա Չելսի 2 (0)
2009-2010   Անգլիա Քովենթրի Սիթի 20 (0)
2010   Անգլիա Նյուքասլ Յունայթեդ 7 (0)
2011   Անգլիա Լեսթեր Սիթի 12 (1)
2011   Անգլիա Ուիգան Ատլետիկ 3 (0)
2012-2014   Նիդերլանդներ Վիտես 70 (5)
2014-2017 Անգլիա Սանդերլենդ 82 (7)
2017-ներկա Անգլիա Քրիսթալ Փելաս 90 (12)
Ազգային հավաքական
2005-2006 Նիդերլանդներ Նիդերլանդներ Մ16 7 (0)
2006-2007 Նիդերլանդներ Նիդերլանդներ Մ17 17 (6)
2007-2008 Նիդերլանդներ Նիդերլանդներ Մ18 2 (0)
2008-2009 Նիդերլանդներ Նիդերլանդներ Մ19 8 (1)
2010 Նիդերլանդներ Նիդերլանդներ Մ20 1 (0)
2010-2013 Նիդերլանդներ Նիդերլանդներ Մ21 16 (0)
2013-ներկա Նիդերլանդներ Նիդերլանդներ 10 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ դեկտեմբերի 18-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ դեկտեմբերի 18-ի, 2019

Ակումբային կարիերաԽմբագրել

ՉելսիԽմբագրել

Վան Անհոլտը Չելսիի ակադեմիային միացել է 2007 թվականին։ 2009 թվականին նա տեղափոխվել է թիմի առաջին կազմ։

2009 թվականի ամռանը Վան Անհոլտը վարձավճարով տեղափոխվեց Քովենթրի Սիթի[3]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2009 թվականի օգոստոսի 9-ին՝ Չեմպիոնշիպի Իպսվիչ Թաունի դեմ խաղում[4][5]։ Դեկտեմբերին Չելսիի շատ ֆուտբոլիստներ գնացին իրենց հավաքականներ՝ Աֆրիկայի ազգերի գավաթի համար, և Վան Անհոլտի վարձավճարը հետ կանչվեց։ Հոլանդացին առաջին անգամ ընդգրկվեց Չելսիի հայտացուցակում 2010 թվականի հունվարի 23-ին՝ Անգլիայի գավաթի Պրեստոն Նորտ Էնդի դեմ խաղում՝ կրելով 52 համարի մարզաշապիկը, սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ[6]։ Իր դեբյուտը Չելսիի կազմում նշեց 2010 թվականի մարտի 24-ին՝ Պորտսմութի դեմ խաղում[7][8]։

2010 թվականի հունվարի 29-ին Վան Անհոլտը 1 ամսվա վարձավճարով տեղափոխվեց Նյուքասլ Յունայթեդ[9]։ Ակումբում իր դեբյուտը նշեց 2010 թվականի հունվարի 30-ին՝ Լեսթեր Սիթիի դեմ խաղում[10]։ Նյուքասլի կազմում Վան Անհոլտը անցկացրեց 7 հանդիպում և մարտին վերադարձավ Չելսի։ 2010 թվականի մարտի 27-ին Վան Անհոլտը խաղադաշտ դուրս եկավ Աստոն Վիլլայի դեմ խաղում՝ փոխարինելով Յուրի Ժիրկովին խաղի 76-րդ րոպեին[11][12]։ 2010 թվականի սեպտեմբերի 15-ին նա իր դեբյուտը նշեց եվրոպական առաջնություններում՝ Չեմպիոնների Լիգայի Ժիլինայի դեմ խաղում[13]։ 2010 թվականի սեպտեմբերի 22-ին հոլանդացին խփեց իր պրոֆեսիոնալ կարիերայի առաջին գոլը՝ Անգլիայի լիգայի գավաթի Նյուքասլի դեմ խաղում[14][15]։

2011 թվականի հունվարի 26-ին Վան Անհոլտը վարձավճարով տեղափոխվեց Լեսթեր Սիթի մինչև մրցաշրջանի ավարտը[16]։ 2011 թվականի փետրվարի 1-ին նա իր դեբյուտը նշեց ակումբի կազմում՝ Շեֆիլդ Յունայթեդի դեմ խաղում[17][18]։ Իր առաջին գոլը առաջնությունում խփեց 2011 թվականի ապրիլի 9-ին՝ Բերնլիի դեմ խաղում[19][20]։

2011 թվականի օգոստոսի 31-ին Վան Անհոլտը 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Ուիգան Ատլետիկ[21][22]։ Իր դեբյուտը նշեց 2011 թվականի սեպտեմբերի 13-ին՝ Անգլիայի լիգայի գավաթի Քրիսթալ Փելասի դեմ խաղում[23]։ Ուիգանի կազմում հոլանդացին չստացավ բավական խաղաժամանակ և 2012 թվականի հունվարի 6-ին վերադարձավ Չելսի։

2012 թվականի հունվարի 15-ին Վան Անհոլտը կես տարվա վարձավճարով տեղափոխվեց Վիտես[24]։ Իր դեբյուտը նշեց 2012 թվականի հունվարի 22-ին՝ ՆԵԿ-ի դեմ խաղում[25]։ Վարձավճարի ավարտից հետո Վան Անհոլտը 2 տարով երկարաձգեց այն[26][27]։ Վիտեսի կազմում հոլանդացին անցկացրեց 84 հանդիպում՝ դառնալով 7 գոլի հեղինակ։

ՍանդերլենդԽմբագրել

2014 թվականի հուլիսի 25-ին Վան Անհոլտը 4 տարվա պայմանագիր կնքեց Սանդերլենդի հետ[28][29]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 16-ին՝ Վեստ Բրոմվիչի դեմ խաղում[30][31]։ Իր առաջին գոլը Սանդերլենդի կազմում խփեց 2015 թվականի հունվարի 4-ին՝ Անգլիայի գավաթի Լիդս Յունայթեդի դեմ խաղում՝ դառնալով հանդիպման միակ գոլի հեղինակը, ինչի շնորհիվ Սանդերլենդը հաղթեց 1-0 հաշվով[32][33]։ Սանդերլենդի կազմում Վան Անհոլտը անցկացրեց 3 մրցաշրջան՝ մասնակցելով 95 խաղի և դառնալով 9 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

Քրիսթալ ՓելասԽմբագրել

2017 թվականի հունվարի 30-ին Վան Անհոլտը 4․5 տարվա պայմանագիր կնքեց Քրիսթալ Փելասի հետ[34][35]։ Ակումբը նրա համար վճարեց 9 միլիոն ֆունտ ստերլինգ[36][37]։ Նա ստացավ 3 համարի մարզաշապիկը։ Իր դեբյուտը նշեց 2017 թվականի հունվարի 31-ին՝ Բորնմութի դեմ խաղում[38][39]։ Քրիսթալ Փելասի կազմում իր առաջին գոլը Վան Անհոլտը խփեց փետրվարի 25-ին՝ Միդլսբրոյի դեմ խաղում[40][41]։ Իր առաջին մրցաշրջանում հոլանդացին անցկացրեց 11 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։

2018 թվականի մարտի 5-ին Վան Անհոլտը գոլ խփեց Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղում, սակայն Քրիսթալ Փելասը պարտվեց 3-2 հաշվով[42][43]։ 5 օր անց հոլանդացին գոլի հեղինակ դարձավ Չելսիի դեմ հանդիպման վերջին րոպեին[44][45]։ Մայիսի 5-ին Վան Անհոլտը գոլ խփեց Ստոկ Սիթիի դեմ հանդիպման 86-րդ րոպեին՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[46][47]։ Մայիսի 13-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Վեստ Բրոմվիչ Ալբիոնի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով[48][49]։ 2017-18 մրցաշրջանում Վան Անհոլտը անցկացրեց 28 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

2018 թվականի հոկտեմբերի 1-ին Վան Անհոլտը գոլ խփեց Բորնմութի դեմ խաղում, սակայն Քրիսթալ Փելասը պարտվեց 2-1 հաշվով[50]։ 2019 թվականի մարտի 30-ին նա գոլի հեղինակ դարձավ Հադերսֆիլդ Թաունի դեմ խաղում[51]։ Օգոստոսի 24-ին հոլանդացին գոլ խփեց Մանչեսթեր Յունայթեդի դեմ հանդիպման ավելացված 3-րդ րոպեին՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[52][53]։

Միջազգային կարիերաԽմբագրել

Վան Անհոլտը ներկայացրել է Նիդերլանդներ բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2013 թվականին նա մինչև 21 տարեկանների կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը, սակայն անցկացրեց միայն 1 հանդիպում[54], իսկ Նիդերլանդները դուրս մնաց կիսաեզրափակչից՝ 1-0 հաշվով պարտվելով Իտալիային[55][56]։ 2017 թվականի սեպտեմբերին Վան Անհոլտը հրավիրվեց Կյուրասաոյի ազգային հավաքական, սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ[57]։

Նիդերլանդների ազգային հավաքական Վան Անհոլտը առաջին անգամ հրավիրվեց 2013 թվականի նոյեմբերի 17-ին՝ Կոլումբիայի դեմ խաղի համար[58][59][60]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց նոյեմբերի 19՝ փոխարինելով Մեմֆիս Դեպային Կոլումբիայի դեմ ընկերական խաղում[61][62]։ 2019 թվականի մայիսի 28-ին Վան Անհոլտը ընդգրկվեց Նիդերլանդների՝ ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի եզրափակիչ փուլի համար վերջնական կազմում[63][64][65][66]։ Նիդերլանդները զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը մրցաշարում[67][68]՝ եզրափակչում 1-0 հաշվով պարտվելով Պորտուգալիային[69][70]։

Կարիերայի վիճակագրությունԽմբագրել

Ակումբային վիճակագրությունԽմբագրել

2019 թվականի դեկտեմբերի 18-ի դրությամբ[71]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Չելսի 2009–10 Պրեմիեր Լիգա 2 0 0 0 0 0 0 0 2 0
2010–11 0 0 1 0 4 0 1 1 6 1
Ընդհանուր 2 0 1 0 4 0 1 1 8 1
Քովենթրի Սիթի (վարձավճար) 2009–10 Չեմպիոնշիպ 20 0 0 0 0 0 0 0 20 0
Նյուքասլ Յունայթեդ (վարձավճար) 2009–10 7 0 0 0 0 0 0 0 7 0
Լեսթեր Սիթի (վարձավճար) 2010–11 12 1 0 0 0 0 0 0 12 1
Ուիգան Ատլետիկ (վարձավճար) 2011–12 Պրեմիեր Լիգա 3 0 0 0 0 0 1 0 4 0
Վիտես (վարձավճար) 2011–12 Էրեդիվիզի 10 0 1 0 11 0
2012–13 31 1 4 0 4 1 39 2
2013–14 29 4 3 1 2 0 34 5
Ընդհանուր 70 5 8 1 6 1 0 0 84 7
Սանդերլենդ 2014–15 Պրեմիեր Լիգա 28 0 4 1 1 0 33 1
2015–16 33 4 1 0 2 0 36 4
2016–17 21 3 2 0 3 0 26 3
Ընդհանուր 82 7 7 1 0 0 6 0 95 8
Քրիսթալ Փելաս 2016–17 Պրեմիեր Լիգա 11 2 0 0 0 0 11 2
2017–18 28 5 1 0 3 0 32 5
2018–19 36 3 2 0 1 1 39 4
2019–20 15 2 0 0 0 0 15 2
Ընդհանուր 90 12 3 0 0 0 4 1 97 13
Կարիերայի ընդհանուր 286 25 19 2 10 1 12 2 327 30

Միջազգային վիճակագրությունԽմբագրել

2019 թվականի դեկտեմբերի 18-ի դրությամբ[71]

Նիդերլանդներ
Տարի Խաղեր Գոլեր
2013 1 0
2014 1 0
2016 4 0
2018 3 0
2019 1 0
Ընդհանուր 10 0

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Netherlands - P. van Aanholt - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-26 
  3. «Coventry swoop for Van Aanholt»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-03-26 
  4. «Coventry City - Ipswich Town, Aug 9, 2009 - Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-26 
  5. «Coventry 2-1 Ipswich» (en-GB)։ 2009-08-09։ Վերցված է 2018-03-26 
  6. «Preston North End - Chelsea FC, Jan 23, 2010 - FA Cup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-26 
  7. «Portsmouth FC - Chelsea FC, Mar 24, 2010 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-26 
  8. «Portsmouth 0-5 Chelsea» (en-GB)։ 2010-03-24։ Վերցված է 2018-03-26 
  9. «Newcastle snap up defensive pair» (en-GB)։ 2010։ Վերցված է 2018-03-26 
  10. «Leicester City - Newcastle United, Jan 30, 2010 - Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-26 
  11. «Chelsea FC - Aston Villa, Mar 27, 2010 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-26 
  12. «Premier League Player Ratings: Chelsea 7-1 Aston Villa | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-26 
  13. «MSK Zilina - Chelsea FC, Sep 15, 2010 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-26 
  14. «Chelsea FC - Newcastle United, Sep 22, 2010 - EFL Cup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-26 
  15. «Report: Chelsea v Newcastle United - English Carling Cup - ESPN Soccernet»։ 2010-09-26։ Վերցված է 2018-03-26 
  16. «Foxes clinch Van Aanholt loan»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-03-26 
  17. «Sheffield United - Leicester City, Feb 1, 2011 - Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-26 
  18. «Sheff Utd 0-1 Leicester» (en-GB)։ 2011-02-01։ Վերցված է 2018-03-26 
  19. «Leicester City - Burnley FC, Apr 9, 2011 - Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-26 
  20. «Leicester City | Match | Match Report | 09 April 2011, Leicester 4 - 0 Burnley»։ 2011-04-13։ Վերցված է 2018-03-26 
  21. «Wigan sign Chelsea left-back Patrick Van Aanholt on season-long loan | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-26 
  22. Football Mirror (2011-08-31)։ «Wigan sign Chelsea defender on loan»։ mirror։ Վերցված է 2018-03-26 
  23. «Crystal Palace - Wigan Athletic, Sep 13, 2011 - EFL Cup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-26 
  24. «Vitesse grab van Aanholt»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-03-26 
  25. «Vitesse Arnhem - NEC Nijmegen, Jan 22, 2012 - Eredivisie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-26 
  26. «Chelsea loan Van Aanholt to Vitesse | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-26 
  27. «Kalas and Van Aanholt join Vitesse on loan»։ ESPN.com։ Վերցված է 2018-03-26 
  28. «Transfer news: Sunderland sign Patrick van Aanholt from Chelsea»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-03-26 
  29. «Sunderland sign Chelsea left back van Aanholt on four-year deal»։ Mail Online։ Վերցված է 2018-03-26 
  30. «West Bromwich Albion - Sunderland AFC, Aug 16, 2014 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-26 
  31. «West Bromwich Albion 2-2 Sunderland»։ BBC Sport (en-GB)։ 2014-08-16։ Վերցված է 2018-03-26 
  32. «Sunderland AFC - Leeds United, Jan 4, 2015 - FA Cup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-26 
  33. «Sunderland 1-0 Leeds United»։ BBC Sport (en-GB)։ 2015։ Վերցված է 2018-03-26 
  34. «Crystal Palace sign Patrick van Aanholt from Sunderland for £14 million»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-03-26 
  35. «OFFICIAL: Crystal Palace sign van Aanholt for £12m | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-26 
  36. «Patrick van Aanholt: Crystal Palace sign Sunderland defender in potential £14m deal»։ BBC Sport (en-GB)։ 2017։ Վերցված է 2018-03-26 
  37. «Crystal Palace sign Patrick van Aanholt from Sunderland»։ Evening Standard (en-GB)։ Վերցված է 2018-03-26 
  38. «AFC Bournemouth - Crystal Palace, Jan 31, 2017 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-26 
  39. «Crystal Palace FC Van Aanholt: We Were Solid & Compact» (en-gb)։ Վերցված է 2018-03-26 
  40. «Crystal Palace - Middlesbrough FC, Feb 25, 2017 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-26 
  41. Steinberg Jacob (2017-02-25)։ «Crystal Palace out of drop zone after Patrick van Aanholt goal sinks Boro»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-03-26 
  42. «Crystal Palace - Manchester United, Mar 5, 2018 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-18 
  43. «Crystal Palace 2-3 Manchester United: Nemanja Matic seals stunning comeback»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-12-18 
  44. «Chelsea FC - Crystal Palace, Mar 10, 2018 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-18 
  45. «Chelsea 2-1 Crystal Palace: Blues hold on despite late Eagles comeback»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-12-18 
  46. «Stoke City - Crystal Palace, May 5, 2018 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-18 
  47. «Stoke relegated from Premier League after Van Aanholt strikes for Palace»։ The Guardian։ Վերցված է 2019-12-18 
  48. «Crystal Palace - West Bromwich Albion, May 13, 2018 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-18 
  49. «Crystal Palace 2 West Brom 0: Eagles sign off in style»։ www.goal.com։ Վերցված է 2019-12-18 
  50. «AFC Bournemouth - Crystal Palace, Oct 1, 2018 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-18 
  51. «Crystal Palace - Huddersfield Town, Mar 30, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-18 
  52. «Manchester United - Crystal Palace, Aug 24, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-18 
  53. «Man Utd 1-2 Crystal Palace: Patrick van Aanholt scores winner»։ BBC Sport։ Վերցված է 2019-12-18 
  54. uefa.com։ «Under-21 2013 - History - Netherlands»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-18 
  55. «Italy U21 - Netherlands U21, Jun 15, 2013 - 2013 European Under-21 Football Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-18 
  56. uefa.com (2013-06-15)։ «Borini downs Dutch to set up Spain final»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-18 
  57. «Van Aanholt Called Up by Curacao - Football Oranje»։ Football Oranje (en-US)։ 2017-09-26։ Վերցված է 2018-03-26 
  58. «Uncapped left-back Patrick van Aanholt called into Netherlands squad | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-12-18 
  59. «Uncapped Van Aanholt gets Dutch call-up»։ Eurosport։ 2013-11-17։ Վերցված է 2019-12-18 
  60. Cohen Jake (2013-11-17)։ «Patrick van Aanholt earns his first cap»։ We Ain't Got No History (անգլերեն)։ Վերցված է 2019-12-18 
  61. «Netherlands - Colombia, Nov 19, 2013 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-26 
  62. uefa.com (2013-11-19)։ «Friendlies 2014-16 - Netherlands-Colombia – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-26 
  63. «Nations League: Netherlands name Van Dijk, De Ligt and De Jong in squad»։ BBC Sport։ Վերցված է 2019-12-18 
  64. «Netherlands squad confirmed for Nations League»։ Football Oranje (en-US)։ 2019-05-27։ Վերցված է 2019-12-18 
  65. «Netherlands announce squad to face England in Nations League finals»։ The Independent (անգլերեն)։ 2019-05-28։ Վերցված է 2019-12-18 
  66. «Tete left out as Netherlands finalise Nations League squad»։ www.reuters.com։ Վերցված է 2019-12-18 
  67. «Portugal win Nations League as Gonçalo Guedes does for the Netherlands»։ The Guardian (en-GB)։ 2019-06-09։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-07-21 
  68. UEFA.com։ «Portugal 1-0 Netherlands: Nations League final at a glance»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-19 
  69. «Portugal - Netherlands, Jun 9, 2019 - UEFA Nations League Finals - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-21 
  70. «Result: Goncalo Guedes scores winner as Portugal land UEFA Nations League title»։ Sports Mole (en-GB)։ Վերցված է 2019-07-21 
  71. 71,0 71,1 «Patrick van Aanholt»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-03-26 

Արտաքին հղումներԽմբագրել