Պատվո հուշարձան փրկության նվիրյալներին
Պատվո հուշարձան փրկության նվիրյալներին, գտնվում է Երևանի Դավթաշեն համայնքում՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության շենքի բակում։
Պատվո հուշարձան փրկության նվիրյալներին | |
---|---|
![]() Պատվո հուշարձան փրկության նվիրյալներին | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Համայնք | Դավթաշեն համայնք |
Գտնվում է | ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության շենքի բակում |
Քանդակագործ(ներ) | Էդուարդ Շախիկյան |
Նախագծի հեղինակ | ՀՀ ԱԻՆ |
Շինարարության ավարտ | 2013, սեպտեմբերի 4 |
Ներկա վիճակ | կանգուն
|
Հեղինակ Խմբագրել
Պատմություն Խմբագրել
Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 2013 թվականի սեպտեմբերի 4-ին՝ նվիրված Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի օրվան։
Հուշարձանի բացման արարողությանը մասնակցել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, հուշարձանի հեղինակ, քանդակագործ Էդուարդ Շախիկյանը, պաշտոնատար այլ անձինք։
Հուշարձանը կառուցվել է Արտակարգ իրավիճակների նախարարության բոլոր աշխատակիցների նվիրատվությամբ[1]։ Հուշարձանի կարգախոսը մեծ խորհուրդ ունի.«Օգնություն, Արիություն, Փրկություն» բառերը հանդիսանում են յուրաքանչյուր փրկարարի գործունեության իմաստն ու խորհուրդը[2]։