Բացել գլխավոր ցանկը

Պատճենահան ապարատ, տարբեր նյութերի և փաստաթղթերի պատճեններ ստանալու սարքավորում։ Պատճենահան ապարատները ստորաբաժանվում են, գլխավորապես, ըստ պատճենահանման պրոցեսի ֆիզիկական սկզբունքի՝ լուսապատճենահան, ջերմապատճենահան, էլեկտրոնային պատճենահան, լուսանկարապատճենահան, էլեկտրալուսանկարչական։

Պատճենահան սարքը նախատեսված է փաստաթղթերի, լուսանկարների, թղթի և այլ նյութերի վրա պատկերված պատկերների կրկնօրինակները ստանալու համար: Ի տարբերություն տպագրական մեքենաների՝ կարող է օգտագործվել գրքերի, բրոշյուրների (թռուցիկներ) և այլնի փոքր ծավալներով հրատարակումների համար: Պատճենահան սարք կարելի է համարել նաև ֆաքս մեքենան, կրկնօրինակող սարքավորումը և իրար փոխկապակցված սկաները և տպիչը, որոնք կարող են ներառված լինել մեկ բազմաֆունկցիոնալ սարքավորման մեջ:

Պատճենահան սարք

ԲնութագրիչներԽմբագրել

Պատճենահան սարքի հիմնական առանձնահատկություններն են`

  • Բնօրինակի և պատճենի ձևաչափ։
  • Պատճենահանման արագություն։
  • Պատճենահանման արժեքը։
  • Առաջարկվող պատճենահանման ծավալը։

Պատկերների ստացման եղանակներԽմբագրել

 
էլեկտրոգրաֆիայի (պատճենագրություն) ընդհանուր սխեման.1) Լուսաթմբուկի մակերևույթը ստանում է էլեկտրական հոսանք: 2) Պատճենահանվող փաստաթղթից անդրադարձվող լույսը մասնակիորեն լիցքաթափում է թմբուկի հատվածներ: 3)Թմբուկի վրա լցվում է գունավորող նյութը և մնում է դեռևս լիցքը պահպանող հատվածներում. 4) Երանգավորող նյութը թմբուկից անցնում է մեծ բացսական լիցք ունեցող թղթին:

Պատճենահան սարքերում ավելի շատ տարածված է տպագրման էլեկտրոգրաֆիկ եղանակը: Մեծ ծավալների համար օգտագործվում է տրաֆարետային տպագրման եղանակը: Նաև (ֆաքսի և էժանագին գունավոր պատճենահան սարքերում) օգտագործվում է շիթային և ջերմային տպագրման եղանակը: Պատկեր ստանալու մնացած եղանակները տարածում չգտան և դուրս մղվեցին պատճենահան սարքավորումների շուկայից:

Ըստ սկզբնական պատկերի մշակման եղանակի` պատճենահան սարքերը բաժանվում են անալոգայինի և թվայինի: Նրանք տարբերվում են պատկերը բնօրինակից պատճենին փոխանցելու եղանակով: Անալոգային սարքերում (էլեկտրոգրաֆիկ) լույսը, որը արտացոլվում է բնօրինակից շարժվող հայելիների և ոսպնյակի համակարգով, փոխանցվում է լուսաթմբուկին: Թվայիններում, պատկերը բնօրինակից սկզբում սկանավորվում է լուսազգայուն (ֆոտոդիոդներ) տարրերի քանոնի միջոցով վերահսկիչ հիշողության մեջ, մշակվում է հատուկ ալգորիթմով (երբեմն սխալներ է պարունակում[1]), հետո դուրս է գալիս տպագրման՝ տպիչի միջոցով, որը տվյալ դեպքում հանդիսանում է պատճենահան սարքի անբաժան մասը (բազմաֆունկցիոնալ սարքավորում):


Թվային պատճենահան սարքերը բաժանվում են միագույնի և լիագույնի:

Ըստ արտադրողականության` առանձնացնում են ցածր (մինչև 20 օրինակ/րոպե), միջին (20-40 օրինակ/րոպե) և բարձր (40 և ավելի օրինակներ/րոպե) պատճենիչներ: Ըստ կազմի` պատճենիչները լինում են հատակի և սեղանի: Սեղանի պատճենիչները լինում են անձնական (շարժական):

A ձևաչափի ցածր արտադրողականության սեղանի պատճենիչները սովորաբար անվանում են անձնական: Առանձին տարբերակում են մեծ ձևաչափի (A0, A1) պատճենիչներ, որոնց հաճախ անվանում են ինժեներական համակարգեր:

ԴասակարգումԽմբագրել

  • Ըստ չափերի`
    • շարժական
    • սեղանի
    • արտադրողական ստացիոնար
  • Ըստ սկանավորման սկզբունքների`
    • անալոգային
    • թվային
  • Ըստ գույնի հաղորդման`
    • միագույն
    • լիագույն
  • Ըստ գործունեության`
  • ստանդարտ (նախատեսված է A4, A3 թղթի համար)
    • առանձնահատուկ ( հրատարակչական համալիրների համար)
    • լայն ձևաչափով (գծագրեր պատրաստելու համար)
  • Ըստ թույլատրելի բեռնվածության`
    • 30 օրինակ/օր
    • 100 օրինակ/օր
    • 600 օրինակ/օր
    • 10000 օրինակ/օր
    • 1000000 օրինակ/օր
  • Ըստ պատճենահանման արագության`
    • մինչև 6 օրինակ/րոպե
    • մինչև 20 օրինակ/րոպե
    • մինչև 40 օրինակ/րոպե
    • մինչև 100 օրինակ/րոպե

ԱրդյունաբերողներԽմբագրել

  • Canon
  • HP
  • Konica Minolta
  • Kyocera

  • Océ
  • Panasonic
  • Ricoh

«Քսերոքս» անվանման մասինԽմբագրել

Ռուսաստանում և նախկին ԽՍՀՄ պետություններում «քսերոքսներ» անվանում էին ցանկացած պատճենահան տեխնիկա՝ անկախ արտադրող ֆիրմայից, այն պատճառով, որ ԽՍՀՄ-ում արտերկրից բերված առաջին պատճենահան մեքենաները XREOX ֆիրմայի արտադրանք էին (արտասանվում է«զիրոկս», սակայն ռուսալեզու երկրներում ավելի հարմար էր օգտագործել «քսերոքս» բառը): Համապատասխանաբար, փաստաթղթերի պատճենները սկսեցին անվանել «քսերոկոպիաներ»:

Չնայած «քսերոքս» անվանման լայն գործածությանը՝ պաշտոնական գրականության մեջ և հատկապես գովազդային նյութերում փորձում են խուսափել այդ անվանումից՝ ՔՍԵՐՈՔՍ ընկերության անվանումին չնմանակելու համար:Այդ ընկերության՝ պատճենագրության վրա հիմնված սարքավորումները (ծագել է հունարեն «չոր» և «գրություն» բառերից) մի ժամանակ գերակշռում էին շուկայում՝ դուրս մղելով պատճենահանման համար նախատեսված այլ տեխնոլոգիաները, այդ պատճառով էլ այդ ընկերության ապրանքանիշը դարձավ անվանական արժեք մի ամբողջ դասի սարքավորումների համար: Պատճենահան սարքավորումների՝ հենց « Քսերոքս» անվանումը, որը հիմնաված է պատճենագրության տեխնոլոգիայի (կամ, ավելի գիտականորեն ասած - էլեկտրոգրաֆիայի) վրա և նախատեսված է պատճենահան սարքերի համար, դեռ առաջարկվել է այդ մեթոդի ստեղծող Չասթեր Կարլսոնի կողմից, իսկ Քսերոքս ընկերությունը այդ անունը ստացել է վերանվանումից հետո, երբ այդ անվանմամբ իր սարքավորումները դարձան բավականին հայտնի[2][3]:

Ռուսերենում «քսերոքս» բառը ներմուծվեց 1970 - ականներին, երբ ԽՍՀՄ-ում հայտնվեցին ՔՍԵՐՈՔՍ ընկերության պատճենահան մեքենաները: Այդ ժամանակահատվածում լայն տարածում ստացան նաև հայրենական արտադրության «ЭРА» և «PЭМ» պատճենահան մեքենաները:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. http://www.dkriesel.com/_media/blog/2014/xerox-ccc-davidkriesel.pdf
  2. «The Story of Xerography» (անգլերեն)։ Xerox։ 08/09/1999։ Վերցված է 2016-10-22 
  3. Alan Chodos։ «October 22, 1938: "Invention of Xerography" - This Month in Physics History» (անգլերեն)։ AMERICAN PHYSICAL SOCIETY News։ Վերցված է 2016-10-22