Պատերազմի զոհերի հուշարձան (Բաթում)

Պատերազմի զոհերի հուշարձան, ապամոնտաժված հուշարձան Բաթումում, որը նվիրված է եղել Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զոհված վրացիներին։ Հուշարձանը կառուցվել է 1965 թվականին և ապամոնտաժվել 2012 թվականին։ Հուշարձանը եղել է սպիտակ բարձր սյան տեսքով, որի վերին հատվածում գրված են եղել 1941-1945 թվականները։ Հուշարձանը տեղադրված է եղել Բաթումի կենտրոնական հատվածում՝ նավահանգստի մոտ[1]։

Պատերազմի զոհերի հուշարձան (Բաթում)
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան և գոյություն չունեցող շենք կամ կառույց
Երկիր Վրաստան
Ներկա վիճակքանդվել է

Հուշարձանի պատմություն խմբագրել

Հուշարձանը կառուցվել է 1965 թվականին՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 20-ամյակի կապակցությամբ։ Այն կանգուն է մնացել 47 տարի։

2012 թվականի փետրվարի 24-ին սկսվել է հուշարձանի ապամոնտաժումը։ Հենց այդ օրն էլ անջատվել է «անմար կրակը»։ Ի սկզբանե հուշարձանի ապամոնտաժմանը խանգարել են ընդդիմադիր ուժերը, վետերանները և հասարակական շարժումները։ Տեղի է ունեցել բողոքի ցույց, որտեղ ցուցարարները պարզել են պաստառ, որով կոչ էին անում շինհրապարակի աշխատակիցներին չմասնակցել իրականացվող վանդալիզմին[2]։

Քաղաքային խորհուրդը տեղեկացրել էր, որ հուշարձանի ապամոնտաժումը պայմանավորված է նրանով, որ այն խանգարում է Բաթումի և Անորի լեռան միջև կառուցվելիք ճոպանուղուն։ ԶԼՄ-ները, հղում անելով վրացական իշխանություններին, ի սկզբանե հայտնել էին, որ հուշարձանը կտեղափոխվի։ «Տեղափոխման» վերաբերյալ որոշումն ընդունվել է ավագանու 2011 թվականի հուլիսի 15-ի նիստի ժամանակ[3]։ Սաքրեբուլոյի մամուլի ծառայությունը նշել է․

  Հուշարձանի տեղադրման վայրով անցնելու է ճոպանուղի, որը Բաթումը կկապի Անորի լեռան հետ։ Քաղաքային մերձափնյա հատվածից մինչև Անորի լեռը կանցկացվի երկիլոմետրանոց ճոպանուղի և հուշարձանի տեղափոխումը պայմանավորված է դրանով[3]։  

Բաթումի մի շարք բնակիչների կարծիքով՝ հուշարձանի տեղափոխումը նվազեցնում է դրա նշանակությունը։ Նախատեսվում էր հուշասյունը տեղափոխել Սերգի Մեսխիի փողոց[4]։ Աջարիայում պատերազմի վետերենները վրդովվել էին հուշարձանի տեղափոխման որոշումից[5]։ Բաթումի բնակիչներից մեկը՝ Ռեզո Դիասամիձեն այսպես է նկարագրել իրավիճակը․

  Միթե՞ ճոպանուղու շինարարությունն ավելի կարևոր է պատերազմում զոհված զինվորների հիշատակից։ Ո՛չ, դա ճիշտ չէ։ Այդպես չպետք է լինի։ Տեսեք, թե այստեղ ինչքան տեղ կա։ Թող ճոպանուղու եզրագիծը կառուցեն հուշարձանի կողքը[1]։  

Բաթումի մեկ այլ բնակիչ Թենգիզ Անտիլակվան նշել է․

  Թող նրանք գնան և քանդեն իրենց նախնիների գերեզմանները։ Իսկ այս հուշարձանը մեր նախնիների հիշատակն է, հերոսների հիշատակը, որոնք ռազմաճակատից չեն վերադարձալ տուն[2]։  

Բաթումի դժգոհ բնակիչները փորձել են խանգարել հուշարձանի ապամոնտաժմանը։ Հաղթահարելով արգելապատնեշը՝ նրանք ծաղիկներ են դրել մարված հավերժական կրակի մոտ։ Մարդիկ կարծում էին, որ Վրաստանի կառավարությունը իրենց խաբում է և տեղափոխման անվան տակ ցանկանում են վերացնել հուշարձանը[2]։ Չնայած նրան, որ ի սկզբանե բնակչությանը տեղեկացվում էր, որ հուշարձանը տեղափոխվելու է, արդյունքում հուշարձանը վերացվել է։ Հուշարձանի ապամոնտաժման փաստը դատապարտել է «Ազատ Վրաստան» կուսակցությունը[6], որը կարծում էր, որ իրականացվող գործողությունը անարգանք է ֆաշիզմի դեմ պայքարում զոհված անձանց նկատմամբ[7]։ Հուշարձանի ապամոնտաժումը համընկել է «խորհրդային բռնազավթման շաբաթվա» հետ[8] ի հիշատակ այն փաստի, որ 1921 թվականի փետրվարի 25-ին Կարմիր բանակը գրավել է Վրաստանը։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի խոսքերով․

  Հուշարձանի դեմ մանյակային պայքարի պատճառը պարզ է։ Այն խորհրդանշում է Վրաստանի և Ռուսաստանի ընդհանուր հերոսական պատմությունը և խանգարում է վրացիներին հակառուսական տրամադրություններ սրսկելուն[9]։  

Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Պետրե Մամրաձեի կարծիքով՝ հուշարձանի ոչնչացումը փորձ է ավերելու այն ամենն, ինչը Վրաստանին կապում էր Ռուսաստանի հետ[2]։ Այդ հուշարձանը եղել էր Վրաստանում ոչնչացված երրորդ հուշարձանը, որը նվիրված է եղել Հայրենական մեծ պատերազմին[10]։ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 300 000 վրացի, որոնցից 80 000-ը զոհվել են մարտի դաշտում[11]։

2012 թվականի մարտի 1-ին ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ա․Վ․ Կելինը Մշտական խորհրդին ներկայացված «Բաթումում Հայրենական մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշարձանի ապամոնտաժման մասին» զեկույցում նշում է․

  «Իրենց գործողություններով հուշարձանի դեմ պայքարող վրացիները ուղղակիորեն խախտում են ԵԱՀԿ-ի պարտավորությունները, որի տակ ստորագրել է նաև Վրաստանը։ Մասնավորապես, ԵԱՀԿ անդամ երկրների մշակութային ժառանգության կրակովյան սիմպոզիումում 1991 թվականին ընդունված փաստաթուղթը, համաձայն որի մասնակից երկրները պարտավոր են ընդունել միջոցներ այնպիսի հուշարձանների պաշտպանության և պահպանման համար, որոնք վկայում են անցյալի ողբերգական իրադարձությունների մասին․․․ նրա համար, որ այն մնա հիշողության մեջ․․․ և երբեք չկրկնվի»[12]։  

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «В Батуми разгорается скандал из-за демонтации памятника солдатам ВОВ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 29-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 В Батуми начался демонтаж памятника советским солдатам
  3. 3,0 3,1 «Власти Батуми перенесут обелиск в память солдат Второй мировой войны из центра на окраину города». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 29-ին.
  4. В Батуми из-за стройки перенесут обелиск солдатам Второй мировой войны из центра на окраину
  5. Грузия сносит ещё один памятник ВОВ
  6. В Батуми сносят памятник погибшим в Великой Отечественной Войне — оппозиция обвиняет Саакашвили в фашизме
  7. «В Батуми сносят памятник погибшим в Великой Отечественной Войне». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 7-ին.
  8. В Грузии начался демонтаж очередного памятника советским воинам, но на этот раз в городе Батуми
  9. «В Грузии сносят ещё один памятник советским воинам». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 8-ին.
  10. «В Грузии сносят ещё один памятник погибшим в Великой Отечественной». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 8-ին.
  11. Победитель памятников
  12. Выступление Постоянного представителя Российской Федерации А. В.КЕЛИНА на заседании Постоянного совета ОБСЕ 1 марта 2012 года О демонтаже памятника жертвам Великой Отечественной войны в Батуми.

Արտաքին հղումներ խմբագրել