Պատատակ եռագույն
Պատատուկ եռագույն
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Ընտանիք Պատատակազգիներ
Ցեղ Պատատուկ
Տեսակ Պատատուկ եռագույն
Լատիներեն անվանում
Convolvulus Tricolor


Պատատակ եռագույն, պատատուկազգիների ընտանիքին պատկանող միամյա փաթաթվող բույս, որը ծագում է հարավային Եվրոպայից և ունի 40-150 սմ բարձրություն։ Բույսը այս կարգաբանական անվան տակ նկարագրվել է 1753 թվականին շվեդացի բուսաբան Կառլ Լինեյի կողմից Species plantarum աշխատության մեջ[1]։

Նկարագրություն խմբագրել

Բույսի ծաղիկները ձագարաձև են, բացվում են միայն ցերեկը՝ արևոտ եղանակին։ Հինգանդամանի են, միաձուլված պսակաթերթիկներով, հնգական առէջներով և երկու նստադիր վարսանդով։ Ծաղկապսակը 2-3 (3,5) սմ է՝ կապույտ, դեղին կամ սպիտակ գույնի։ Պտուղը տուփիկ է[2]։ Տերևները երկարավուն-էլիպսաձև են։ Ծաղկում են հունիսից մինչև ուշ աշուն։ Բազմանում են սերմերով, որոնք պալարավոր են։ Ցանքը կատարում են ապակու տակ, մարտի վերջին։ Վերատնկումը կատարում են թաղարների մեջ։ Սածիլները դաշտ են տեղափոխում հողագնդով։ Գերադասում են բաց, արևոտ վայրերը, լավ են աճում թեթև ավազային հողերում։

Պատատուկը ունի նաև արմատային կտրոններով բազմացող բազմամյա տեսակներ։

Արժեքավոր դեկորատիվ բույսեր են, օգտագործվում են կանաչապատման մեջ, նաև պատշգամբների ձևավորման համար[3]։

Հիպլոիդային քրոմոսոմների թիվը 2n=26 է[1]։

Տարածվածություն խմբագրել

Աճում է միջերկրյածովյան երկրներում՝ Իսպանիայում, Ֆրանսիայում, Պորտուգալիայում, Իտալիայում, Ալժիրում, Լիվիայում, Մարոկկոյում։ Հանիդիպում է նաև նախկին Հարավսլավիայի երկրների տարածքներում[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 A foundation monograph of Convolvulus L. (Convolvulaceae). — С. 152.
  2. John R.I. Wood, , Bethany R.M. Williams, Thomas C. Mitchell, Mark A. Carine, David J. Harris, Robert W. Scotland A foundation monograph of Convolvulus L. (Convolvulaceae). — С. 152.
  3. Լ․ Վ․ Հարությունյան, Քո շրջապատի ծաղիկները, Երևան «Արևիկ» 1987
  4. García Guardia, G. Flores Silvestres de Andalucía. — Rueda, 1988. — ISBN 84-7207-049-2
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատատուկ եռագույն» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատատուկ եռագույն» հոդվածին։