Պատառիկներ մի կորած հայրենիքի. Հայաստանը հիշելիս

Պատառիկներ մի կորած հայրենիքի. Հայաստանը հիշելիս, (անգլ.՝ Fragments of a Lost Homeland: Remembering Armenia), Արմեն Մարսուբյանին ժառանգություն հասած հուշագրությունները ներկայացնող գիրք Հայոց ցեղասպանության մասին։

Պատառիկներ մի կորած հայրենիքի. Հայաստանը հիշելիս
Fragments of a Lost Homeland: Remembering Armenia
Պատառիկներ մի կորած հայրենիքի. Հայաստանը հիշելիս.jpg
ՀեղինակԱրմեն Ցոլակ Մարսուբյան
ԹեմաՀայոց ցեղասպանություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Էջեր358
Հրատարակման տարեթիվ2015

Հեղինակի մասինԽմբագրել

Արմեն Մարսուբյանը ԱՄՆ Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր է, փիլիսոփայության բաժնի ղեկավար և 21-րդ դարի սկզբի Սեբաստիայի (այժմ՝ Սիվաս) մարզի Մարզվան (այժմ՝ Մերզիֆոն) քաղաքի հայտնի լուսանկարիչ Ցոլակ Դիլդիլյանի թոռը։ Ցոլակ Դիլդիլյանը շնորհիվ իր և եղբայրների միջոցով հիմնված լուսանկարչատների մեծ գործունեություն է ծավալել Սիվասի մարզում լուսանկարչության ասպարեզում։

Արմեն Մարսուբյանին ժառանգություն է հասել պապի, նրա եղբայրների, քույրերի անտիպ հուշագրությունները, մեծ թվով լուսանկարներ, որոնց մի փոքր մասը հեղինակը օգտագործել է գրքում։ Մարսուբյանն աշխարհի տարբեր երկրներում ցուցահանդեսներ է կազմակերպել այս լուսանկարներից, այդ թվում և Թուրքիայում[1], որի հիմնական նպատակն է պատմել Առաջին աշխարհամարտի ժամանակ Անատոլիայում ապրող հայերի պատմությունը։

Մարսուբյանը ճամփորդել է Թուրքիայում, այցելել իր նախնիների ապրած վայրերը, աշխատել է վերապրել նրանց կյանքը, ընկալել այն ինչ տեղի է ունեցել և կապ հաստատել այն բոլորի հետ, որոնք մի ժամանակ մասն են եղել իր ծնողների կյանքի։

ԲովանդակությունԽմբագրել

Գիրքը պատմում է հեղինակի մայրական՝ Դիլդիլյան գերդաստանի մասին, սկսում է գերդաստանի հիմնադիր՝ Մուրադենց Կարապետից 1780-ականներից և վերջանում 1922 թվականին, երբ Դիլդիլյանների վերջին անդամները թողնում են Արևմտյան Հայաստանը և մեկնում Հունաստան։ Գիրքը կենտրոնանում է Կարապետի թոռան զավակների՝ Ցոլակի, Արամի, Հայկանուշի և նրանց ընտանիքների վրա, ովքեր անցնում են 1915-1922 թվականների ջարդերի ու տեղահանումների միջով։

Գրքի կենտրոնական դեմքն Արամ Դիլդիլյանն է, ով լինելով հաշմանդամ, (այդ ժամանակ բացասական բնույթ ուներ թուրքական հասարակությունում և սահմանափակումներ էր ստեղծում հաշմանդամների համար) տոկուն, ձեռներեց և գործունյա անձնավորություն է եղել, և տարբեր մանրամասներ է ներառել իր հուշերի պատմության մեջ, որոնցից մենք տեղեկանում ենք Մարզվանում, Սեբաստիայում, Սամսունի, Ամասիայում և այլ մարզերում հայերի կյանքի մասին։ Արամը ուներ լուսանկարչատուն և զբաղվում էր բարեգործական աշխատանքներով։

1915 թվականի դեպքերի ժամանակ Դիլդիլյան գերդաստանի մի մասն այլ մարզվանցիների հետ միասին, ընդունում է իսլամը՝ վճարելով «փրկագին» կաշառքը զերծ մնում տեղահանումներից, թեև նրանց փրկությունն այդ տեղահանություններից կապված էր նրանց լուսանկարչատան և այն հանգամանքի հետ, որ Ցոլակ Դիլդիլյանը զորքի պաշտոնական լուսանկարիչն էր։ Դիլդիլյանների տանը բազմաթիվ հայ փախստականներ են հանգրվանում և փրկվում մահից։ Արամի և Մարիցայի հուշերը ոչ միայն պատմում են այդ օրերի դժվարին և ծանր պայմանների մասին, այլ նաև որոշակի պատկերացում են տալիս ընթերցողին ընթացող տեղահանությունների և բռնությունների մասին, պատմում են այդ արվեստասեր ընտանիքի այն անդամների մասին, որոնք զոհ գնացին այդ կազմակերպված ցեղասպանությանը։

1918 թվականին Արամը ամերիկյան «Մերձավոր արևելքի օգնությունն» կազմակերպության աջակցությամբ ձեռնամուխ է լինում հայ որբերի խնամքի գործին և մեծ թվով մանուկներ ու պատանիներ են փրկվում կորուստից[2]։

Թուրք-հունական պատերազմի ժամանակ դարձյալ վատանում է հայերի, ինչպես նաև հույների վիճակը։ Վերսկսում են հալածանքները և բռնությունները։ Ցոլակ Դիլդիլյանը հունական մի հին ու անապահով նավով իր մնացած հարազատների հետ հասնում է Հունաստան։ Հեղինակն այս դժվարին ու երկարատև ճամփորդությամբ էլ ավարտում է գիրքը[3][4]։

Մեջբերումներ գրքի մասինԽմբագրել

  Վերջին տարիներին, ինչքան մօտենում էինք Մեծ Եղեռնի հարիւրամեակին, այնքան աւելի յաճախակի էինք հանդիպում օտար լեզուներով հրատարակւած Հայոց Ցեղասպանութեան մասին գրքերի, որոնք ընդգրկում էին գեղարւեստական կամ պատմա-փաստագրական բովանդակութիւն։ Երևի դրանց ամենավերջիններից է Արմէն Ցոլակ Մարսուբյանի վերոնշեալ գիրքը՝ անգլերէն լեզւով, որը ո՛չ գեղարւեստական վէպ է, և ո՛չ էլ փաստագրական։
- Վարուժ Սուրենյան
 


ԾանոթագրություններԽմբագրել